Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բոսնիա և Հերցեգովինա — Հայաստան․ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում տանտերերին

Արամ Սահակյան
Մարտի 23-ին Սարաևոյի «Գրբավիցա» ստադիոնում կկայանա Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբի Բոսնիա և Հերցեգովինա — Հայաստան հանդիպումը։ Մեր ընտրանին սկսում է պայքարը արտագնա խաղով, որում բուքմեյքերները ֆավորիտ են համարում տանտերերին։ 

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը առաջիկա խաղի ֆավորիտն է՝ ըստ բուքմեյքերների։ Զարմանալու ոչինչ չկա։ Տանտերերի կազմում հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կամ էլ «Արսենալի» պաշտպան Սեադ Կոլաշինացը։ Վերջինս առաջիկա հանդիպման ժամանակ խաղալու է իր թիմակցի՝ մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի դեմ։

Բոսնիա և Հերցեգովինայի հաղթանակի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունը սահմանել է 1,39 գործակիցը։ Այսպիվով, 71,9 տոկոս է գնահատվում տանտերերի հաղթանակի հավանականությունը։ Ոչ-ոքի արդյունքի համար սահմանվել է 4,92 գործակիցը։ Խաղաղ ելքի հավանականությունը կազմում է 20 տոկոս։ Հայաստանի հավաքականի հաղթանակի համար սահմանված է 8,45 գործակիցը։ Մեր ընտրանու հաղթանակի հավանականությունը կազմում է 8,1 տոկոս։

Բուքմեյքերները կարծում են, որ ավելի հավանական է, որ խաղում թիմերից միայն մեկին կհաջողնի գոլի հեղինակ դառնալ։ «Երկուսն էլ կխփեն — այո» խաղադրույքի համար սահմանված է 2,25 գործակիցը (հավանականությունը՝ 44%), մինչդեռ «Երկուսն էլ կխփեն — ոչ» տարբերակի համար առաջարկվում է 1,64 գործակիցը (հավանականությունը՝ 66 %):

Ինչ վերաբերում է հանդիպման արդյունավետությանը, այստեղ բուքմեյքերները նույնպես կամ ու կացի մեջ են։ Գրեթե նույն գործակիցներն են սահմանվել առավելագույնը 2 գոլի և նվազագույնը 3 գոլի համար՝ 1,93 և 1,91 համապատասխանաբար։

Հավելենք, որ Բուքմեյքերները ավելի իրատեսական են համարում առաջին կեսում տանտերերի հաղթանակը։ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հաղթանակը առաջին կեսում գնահատվում է 1,89 գործակցով, ոչ-ոքին ստացել է 2,28 գործակիցը, մինչդեռ Հայաստանի հաղթանակը առաջին կեսի համար ստացել է 6,56 գործակիցը։

Անկախ գործակիցներից ու բուքմեյքերների կարծիքից, եկե՛ք հաջողություն մաղթենք մեր ընտրանուն այս կարևոր փուլի մեկնարկային խաղում։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք