BetVictor-ը կրկին սնուկերի Ուելսի Բաց առաջնության տիտղոսային հովանավորն է

Սպարտակ Պետրոսյան
BetVictor բուքմեյքերական ընկերությունը երկարաձգել է հովանավորչական պայմանագիրը սնուկերի Welsh Open պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարի հետ: Ուելսի Բաց առաջնությունը կկայանա փետրվարի 15-21-ը` Քարդիֆում, հաղորդում է SBC News-ը:
Հանրահայտ Ռոնի Օ՛Սալիվանը կարիերայի ընթացքում երեք անգամ հաղթել է Welsh Open-ում

Հանրահայտ Ռոնի Օ՛Սալիվանը կարիերայի ընթացքում երեք անգամ հաղթել է Welsh Open-ում

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 324 հազար ֆունտ է (մոտ $480): Ավանդաբար առաջնությանը մասնակցում են առաջատար պրոֆեսիոնալ սնուկերիստները, որոնց թվում են աստղեր Ռոնի Օ՛Սալիվանը, Մարկ Սելբին, Նիլ Ռոբերտսոնը, Ջադդ Տրամպը եւ այլք:

BetVictor-ը առաջնության տիտղոսային հովանավորն է արդեն չորրորդ տարին անընդմեջ: Այդ առիթով Welsh Open-ի ներկայացուցիչ Բարի Հիրնը հայտարարել է. «BetVictor-ը առաջին անգամ մրցաշարի հովանավորը դարձավ 2013 թվականին: Մենք ուրախ ենք, որ կազմակերպությունը պահպանում է իր աջակցությունը չորս տարիների ընթացքում: Առաջնության հեռուստահանդիսատեսի քանակը վերջին տարիներին կտրուկ մեծացել է՝ BetVictor-ը ներկայացնելով ամբողջ աշխարհում այս մարզաձեւի բազմաթիվ երկրպագուներին»:

«Մենք ուրախ ենք կրկին հովանավորել Welsh Open-ը: Մրցաշարի՝ նախորդ տարի Քարդիֆի Motorpoint Arena տեղափոխվելը բավական հաջող որոշում էր, այդ պատճառով էլ անհամբերությամբ սպասում ենք 2015 թվականի բարձր արդյունքների կրկնությանը»,- ավելացրել է բուքմեյքերի հաղորդակցության բաժնի ղեկավար Չառլի ՄաքԿանը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք