Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Betsson ԲԿ-ն վրդովված է Վրաստանում անօրինական գործարքի վերաբերյալ իր հասցեին ուղղված մեղադրանքներից

Սպարտակ Պետրոսյան
Եվրոպական բուքմեյքերական շուկայի Betsson խոշոր կազմակերպությունը մեղադրվում է վրացական Europe-Bet օպերատորի գնման ժամանակ մութ սխեմաների օգտագործման մեջ, հաղորդում է CalvinAyre-ը: Գործարքը կայացել է նախորդ ամռանը եւ գնահատվում է $85 մլն:
Զեկույցում հիշատակվում է Սաակաշվիլու շրջապատից վրացի բիզնեսմեն Խվիչա Մակացարիան

Զեկույցում հիշատակվում է Սաակաշվիլու շրջապատից վրացի բիզնեսմեն Խվիչա Մակացարիան

Betsson-ի եւ Europe-Bet-ի միջեւ գործարքի շուրջ մախինացիաների վերաբերյալ տեղեկություն առաջին անգամ հայտնվել է մի քանի շվեդական ԶԼՄ-ներում, որոնք հղում էին անում չհիշատակվող ամերիկյան հեջ-ֆոնդի անանուն հեղինակի զեկույցին:

Զեկույցի հեղինակի հավաստմամբ՝ գործարքի կնքման ժամանակ վրացական օպերատորն օգտագործել է անվանական ղեկավարի: Խարդախության նպատակը դարձել է Europe-Bet-ի եւ Խվիչա Մակացարիայի՝ իբր այդ բուքմեյքերի բաժնետոմսերի քառորդ մասի ղեկավարի միջեւ կապը թաքցնելը: Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի շրջապատից բիզնեսմեն Մակացարին վրացական ԶԼՄ-ներում հաճախ նկարագրվում է՝ որպես երկրի նախկին փոխվարչապետ եւ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի («Միլանի» եւ Կիեւի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ) հետ սերտ բիզնես-կապեր ունեցող մեկը: Լրագրողների չապացուցված վարկածներով՝ Մակացարիան այսպես թե այնպես գործնականորեն կառավարում է Վրաստանում ազարտային բիզնեսի ողջ ոլորտը:

Սկանդալային պատմությունը Betsson-ին հարկադրել է հերքել ներկայացված մեղադրանքները: Կազմակերպությունը հրապարակել է պաշտոնական հայտարարություն այն մասին, որ սուտ տեղեկություններով եւ մտացածին փաստերով զեկույցը համարում է կազմակերպության բաժնետոմսերի արժեքի սպեկուլյատիվ անկման միջոցով կարճաժամկետ շահույթ ստանալու նպատակով որոշ շահագրգիռ կողմերի պատվեր: Betsson-ից տեղեկացրին, որ արդեն կապնվել են Ստոկհոլմյան ֆոնդային բորսայի ղեկավարության հետ (որի տիրույթում էլ շրջանառվում են կազմակերպության բազնետոմսերը) եւ դիտարկում են անանուն զեկույցի հեղինակների դեմ դատական հայցի ներկակայացման հնարավորությունը:

Betsson-ի գլխավոր տնօրեն Պոնտուս Լինդվալը հայտարարել է, որ զեկույցը պարունակում է անհիմն մեղադրանքներ եւ անճշտություններ, եւ վստահորեն ավելացրել է վրացական օպերատորի հետ գործարքի կնքման ընթացքում անօրինական սխեմաների բացակայության մասին:

Հիշեցնենք, որ շվեդական խոշոր բուքմեյքերի եւ վրացական խաղային շուկայի առաջատարի միջեւ բանակցությունները մեկնարկել էին 2015-ի գարնանը: Երեք ամիս անց կողմերը հասել էին համաձայնության եւ կնքել $85 մլն արժողությամբ գործարք: Օգտագործելով Europe-Bet-ի այցելուների մեծ բազան` Betsson-ը ծրագրում է երկու-երեք տարում նվաճել Վրաստանի շուկան եւ դառնալ երկրի առաջատար օպերատորներից մեկը:

Վերջերս Betsson-ը անուղղակիորեն ներքաշվել էր եւս մեկ սկանդալի մեջ: Բուքմեյքերի ծրագրավորողը մեղադրվում էր գործատուից 153 հազար եվրո գողանալու մեջ:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք