Bet365-ը՝ տարվա լավագույն բուքմեյքեր

Սպարտակ Պետրոսյան

Լոնդոնյան Playboy Club ակումբում կայացել է բուքմեյքերական բիզնեսի լավագույն ներկայացուցիչների Betting on Football Awards մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն բուքմեյքեր է ճանաչվել Bet365-ը, հայտնում է SBC News-ը:

Bet365 award

Bet365 ընկերությունը կրկնել է նախորդ տարվա հաջողությունը:

Ուրախ մթնոլորտը, հումորը, մրցանակները, կրքոտ աղջիկներն ու բուքմեյքերական բիզնեսի վերնախավը լցրել էին լոնդոնյան ակումբի դահլիճը: Չնայած Sky Bet-ի եւ UniBet-ի հետ թեժ մրցակցության՝ «Տարվա լավագույն բուքմեյքեր» անվանակարգում հաղթել է բրիտանական Bet365 ընկերությունը: Այնուամենայնիվ, Sky Bet-ը չի մնացել առանց մրցանակի: Ընկերությունը լավագույնն է ճանաչվել մոբայլ բեթինգ-օպերատորների շարքում, ինչպես նաեւ ստացել է լավագույն հովանավորչական գործընկերոջ տիտղոսը (Անգլիայի երկրորդ դիվիզիոնի՝ Չեմպիոնշիփի, հետ համագործակցության համար):

Բուքմեյքերական բիզնեսի լավագույնների ընտրությանը մասնակցել են բնագավառի փորձագետները, ովքեր այս տարի ներկա են գտնվել SBC գործակալության կազմակերպած Betting on Football Conference կոնֆերանսին:

Լավագույն մարքեթինգային կազմակերպություն է ճանաչվել Ladbrokes բուքմեյքերի եւ Papa Johns պիցերիաների համաշխարհային ցանցի համագործակցությունը: Տարվա լավագույն ֆենթեզի-պրոդուկտը Fantasybet-ն է:

Առաջարկում ենք ծանոթանալ մյուս հաղթողների հետ.

  • «Լավագույն նորամուծություններ» — Betgenius
  • «Համագործակցության լավագույն ծրագիր» — Oddschecker
  • «Տվյալների լավագույն մատակարար» — Betradar
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք