Bet365-ի ղեկավարները հայտնվել են Մեծ Բրիտանիայի 25 ամենահարուստ մարդկանց թվում

Սպարտակ Պետրոսյան
Բրիտանական Bet365 բուքմեյքերական ընկերության ղեկավարները՝ Քոութս ընտանիքի անդամները, հայտնվել են The Sunday Times պարբերականի վարկածով Մեծ Բրիտանիայի թոփ-25 ամենահարուստ մարդկանց ցանկում: Նրանք դարձել են երկրում օնլայն-ընկերությունների ղեկավարների շրջանում ամենահարուստը:
Քոութսների ընտանիքն օնլայն-ընկերության ամենահարուստ ղեկավարն է

Քոութսների ընտանիքն օնլայն-ընկերությունների ամենահարուստ ղեկավարն է

Քոութսների ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է £3,8 մլրդ ($5,4 մլրդ), Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցրել է 24-րդ տեղը, The Sunday Times-ին հղում անելով հաղորդում է SBC News-ը:

Պարբերականի տվյալներով՝ Bet365-ի գլխավոր տնօրեն Դենիզ Քոութսի, նրա եղբոր՝ փոխտնօրեն Ջոնի եւ հոր (ղեկավար խորհրդի նախագահ)՝ Պիտերի կարողությունը մեկ տարում մեծացել է մոտ £1,4 միլիարդով (ավելի քան $2 մլրդ):

Սթոք-օն-Թրենթում գտնվող Bet365-ի բիզնեսը գնահատվում է £3,5–4 մլրդ ($5-5,7 մլրդ): 2015 թվականին ընկերության եկամուտն աճել է £400 միլիոնով ($574,3 մլն): Դենիզ Քոութսը ընկերության խոշոր ներդրողներից մեկն է՝ նա կառավարում է բաժնետոմսերի 50%-ը: Քոութսի ընտանիքին պատկանում է Bet365-ի 93% բաժնետոմս:

Նշենք, որ PokerStars-ի նախկին ղեկավար Մարկ Շեյնբերգը £2,9 միլիարդ ($4,1 մլրդ) կարողությամբ զբաղեցրել է ռեյտինգի 38-րդ տեղը:

Վերջերս Bet365-ը համաձայնության էր հասել բուքմեյքերի հայրենի քաղաքում հանդես եկող «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակումբի հետ, ինչի շնորհիվ թիմի տնային մարզադաշտը կանվանվի «Bet365 Սթեդիում»:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Կայքը «» խախտում է Հայաստանի օրենսդրությունը,
հետևաբար մուտքը դեպի այս կայք մերժվում է.
Դուք կուղղորդվեք կայք
ով օրինական է աշխատում Հայաստանում.
Անցնել կայք