«Բավարիա» – «Քյոլն»: Որքա՞ն է Ադամյանի գոլ խփելու գործակիցը
Բունդեսլիգայի 17-րդ տուրում առաջատար «Բավարիան» Մյունխենում կմրցի «Քյոլնի» հետ:
Բուքմեյքերական ընկերությունների մասնագետները ֆավորիտ են համարում մյունխենյան թիմին, որի հաղթանակի գործակիցը 1.24 է: Հյուրերի հաղթանակի գործակիցը 11.00 է, իսկ ոչ-ոքին՝ 7.60:
Մասնագետները կանխատեսում են գոլառատ խաղ: 2.5-ից շատ տոտալի գործակիցը 1.29 է, քիչը՝ 3.80:
Հայաստանի ազգային հավաքականի ու «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի գոլ խփելու դեպքում կաշխատի 4.40 գործակցով խաղադրույք:
Այս խաղից առաջ «Բավարիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 35 միավորով: «Քյոլնը» 11-րդն է 20 միավորով:
«Բավարիա» – «Քյոլն» խաղը տեղի կունենա հունվարի 24-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 23:30-ին:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: