Բահրեյնցի շեյխը եւ Հորդանանի արքայազնը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են

Սպարտակ Պետրոսյան
ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի արբիտրաժային պալատը որոշել է կազմակերպության գործող նախագահ Յոզեֆ Բլատերին եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ութ տարով զրկել ֆուտբոլային ցանկացած գործունեությունից: Բուքմեյքերները ակնթարթորեն արձագանքել են տարածված լուրին եւ փոփոխություններ կատարել համաշխարհային ֆուտբոլի ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուների ցանկում: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2016 թվականի փետրվարի 26-ին:
William Hill-ում շեյխ Սալմանի գործակիցը 2,2 է

William Hill-ում շեյխ Սալմանի գործակիցը 2,2 է

Նախագահի պաշտոնի համար մղվող պայքարում առաջատար է Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավար (AFC) շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆան: Նախկինում Բահրեյնից շեյխը գլխավորել է ԱԱ 2018-ի որակավորման փուլի խաղերի անցկացման հատուկ բյուրոն: William Hill ԲԿ-ն Սալմանի համար սահմանել է 2,2 գործակիցը:

Շեյխից մի փոքր ետ է մնում Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեինը: ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում նրա նշանակվելու հավանականությունը գնահատվում է 2,6 գործակցով: Բուքմեյքերների վարկածով ֆավորիտների եռյակը եզրափակում է ընտրություններում հաղթողի իրական թեկնածու, ներկայում ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն (3.5):

Նշենք, որ իռլանդական Paddy Power բուքմեյքերը ֆավորիտ է համարում Հորդանանի արքայազնին (1.7): Նրան հաջորդում են Սալմանը (2.9) եւ Ինֆանտինոն (7.0):

Հավելենք, որ Էթիկայի կոմիտեն Բլատերին եւ Պլատինիին չի մեղադրել կաշառակերության մեջ, բայց պատժել է 2011 թվականին առաջինից երկրորդին մոտ $2 մլն իրավաբանորեն չհաստատված (հետեւաբար՝ անօրինական) փոխանցելու համար: Հետաքննության ընթացքում Բլատերը պնդել է, որ գումարի փոխանցման մասին նրանք Պլատինիի հետ պայմանավորվել են բանավոր՝ «ինչպես ջենթլմենները»:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք