Azuro.org. Բեթինգ-հարթակ, որը կփոխարինի դասական բուքմեյքերներին

Բուքմեյքերների Ռեյտինգ
Նոր բլոկչեյնը խաղադրույքների սիրահարներին տալիս է հարմարավետ և ազատ խաղալու հնարավորություն։

azuroԼիմիտներ, ուշացող վճարումներ, օգտահաշիվների արգելափակումներ, անվերջ զրույցներ տեխնիկական աջակցման աշխատողների հետ՝ նման խնդիրների բախվում են գրեթե բոլոր շահած խաղացողները։ Ավելին՝ բուքմեյքերները կարող են սահմանափակումներ կիրառել նույնիսկ սկսնակ խաղացողների նկատմամբ։ Շատ խաղացողներ վախենում են նաև տվյալների գաղտնիության ապահովման բացակայությունից։ Այսօր նույնիսկ օֆշորային բուքմեյքերական գրասենյակներն են իրենց հաճախորդներին խնդրում ներկայացնել անձնագրային տվյալներն ու բանկային քարտերը։ Եվ այս ամենը չի կարող չխանգարել խաղացողներին։ Նոր բլոկչեյն Azuro.org-ը տալիս հարմարավետ և ազատ խաղալու հնարավորություն։

Azuro-ն թույլ է տալիս խաղադրույքներ կատարել առանց ռիսկերի և կենտրոնացված միջնորդի, որը տնօրինում է խաղացողի միջոցները և կարող է արգելափակել կամ  չեղյալ համարել խաղադրույքները։ Պարզ ասած՝ Azuro-ն բլոկչեյն Ethereum հարթակ է, որը փոխարինում է բուքմեյքերներին և արդար խաղալու հնարավորություն է տալիս օգտատերերին։ Առայժմ նախագիծը գործարկվել է թեստային ռեժիմով, սակայն արդեն ցանկացողները կարող են փորձել առաջին խաղադրույքները կատարել, ընդ որում՝ բոլորովին անվճար։ Metaratings.ru-ն փորձել է պարզել նոր ծառայության հնարավորությունները։

azuro1

Ի՞նչ է Azuro-ն

Եթե խոսենք դրա աշխատանքի մեխանիզմի մասին, ապա Azuro-ն սկզբունքորեն այնքան էլ չի տարբերվում սովորական բուքմեյքերներից։ Բայց կան 3 առանցքային տարբերություն, որոնք Azuro-ին առանձնացնում են մի շարք բուքմեյքերներից։

  • Բոլոր վճարային գործարքները կատարվում են կրիպտոարժույթով և կրիպտոդրամապանակով:
  • Լիմիտ հասկացությունը բացակայում է
  • Խաղադրույքը սմարթ-պայմանագիր է և վճարումը կատարվում է դրա հիման վրա ու ապահովագրված է ալգորիթմով։

Նոր հարթակի նախագծողների խոսքով, խաղացողները ոչ մի խնդիր չեն ունենա միջոցները կանխիկացնելու հարցում։ Չի լինի իրավիճակ, երբ դուք «կասկածելի» խաղադրույք կկատարեք և բուքմեյքերը կմտածի վճարել ձեզ, թե՝ ոչ։ Եթե, այնուամենայնիվ, լինեն սխալներ, ապա դա ծառայության խնդիրն է, խաղացողը դրանից չի տուժում։

Ինչպե՞ս գրանցվել Azuro-ում

Առայժմ կայքը չի աշխատում սովորական ռեժիմով և օգտատերերին առաջարկում է նախագծի մեկնարկին մասնակցել մրցույթի միջոցով։ Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած խաղացող, և դրա համար հարկավոր չէ ռիսկի տակ դնել սեփական միջոցները։ Մրցույթի կանոններին ծանոթանալու համար պետք է անցնել կայքի գլխավոր էջ։

azuro2

Ցավոք, առայժմ Azuro-ն աշխատում է միայն անգլերենով, բայց մենք թարգմանել ենք համակարգում գրանցվելու հրահանգները։

  1. Սկզբում պետք է գրանցվել տելեգրամ-բոտում @azuro_bot։ Համակարգը ձեզ կխնդրի բաժանորդագրվել Azuro-ի պաշտոնական տելեգրամյան ալիքում, նշել ձեր էլեկտրոնային փոստը և Ethereum դրամապանակի համարը (ստորև կպատմենք, թե ինչպես ձեռք բերել դրամապանակը)
  2. Այնուհետև պետք է գրանցվել Թվիթերում կամ օգտագործել առկա օգտահաշիվը և այնտեղ տեղադրել ձեր դրամապանակի հասցեն։
  3. Դրանից հետո դուք պետք է անցնեք այս հղումով և այնտեղ տեղադրեք Թվիթերի գրառումն ու ձեր դրամապանակի հասցեն։ Այսքանը։ Այս ամենից հետո դուք կստանաք տոկեններ և կկարողանաք դրանցով խաղադրույքներ կատարել։ Կարծես թե պարզ գործողություններ են, բայց կա շատ կարևոր պահ։ Խոսքը Ethereum հարթակում դրամապանակ ստեղծելու մասին է։

Ինչպե՞ս ստեղծել կրիպտոարժույթի դրամապանակ

Azuro հարթակում խաղալու համար անհրաժեշտ է Ethereum հարթակում ստեղծել դրամապանակ։ Դա բավականին հեշտ է անել Metamask համակարգում։ Անցեք Metamask.io կայք և Google Chrome բրաուզերի համար ավելացրեք հատուկ լրացումները։ Դրանից հետո գրանցվեք համակարգում, որտեղ ամենաբարդը լինելու է Metamask գաղտնի արտահայտության կրկնությունը։ Ընդամենը երկու րոպեում դուք ձեզ համար կստեղծեք կրիպտոդրամապանակ՝ յուրահատուկ հասցեով։ Հենց այդ հասցեն պետք է տեղադրել Թվիթերում, իսկ հետո հղումը տեղադրել այստեղ։ Պարտադիր պայման՝ Metamask-ով աշխատելիս միացեք Rinkeby ցանցին։

azuro3

Եթե այս ամենն անեք, ապա ձեր հաշվին կստանաք թեստային տոկեններ, որոնցով կարող եք խաղալ Azuro-ում։

Ի՞նչ խաղադրույքներ կան Azuro-ի բետա տարբերակում

Առայժմ մրցույթի մասնակիցները կարող են խաղալ միայն մեկ գծով՝ երկու թիմերն էլ գոլ կխփեն (այո/ոչ)։ Խաղերի ընտրության հնարավորությունն այնքան էլ մեծ չէ, բայց հիմնականում դրանք թոփ առաջնությունների հանդիպումներ են։ Մրցույթը տևելու է օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 27-ը։ Մրցույթում կհաղթի այն մասնակիցը, որը դրա ավարտին ավելի շատ գումար կունենա իր բանկում։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 4000 տոկեն, բայց երշխավորված մրցանակներ կստանա ցանկացած մասնակից, որը 15 խաղադրույք կկատարի նոր Azuro հարթակում, որտեղ կարելի է խաղադրույքներ կատարել առանց սահմանափակումների։

azuro4

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք