Ազգերի լիգա։ Նոր մրցաշրջանի ֆավորիտները
Սեպտեմբերի 5-ին կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հերթական խաղարկությունը։
Բուքմեյքերները գործակիցներ են սահմանել նոր մրցաշրջանի չեմպիոնության վերաբերյալ։ Հաղթողի գլխավոր հավակնորդը Ֆրանսիայի հավաքականն է, որի գավաթակիր դառնալու գործակիցը 4.00 գործակցով։
Մրցաշարի գործող գավաթակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի հաղթանակի գործակիցը 6․00 է։
Գերմանիայի հավաքականի չեմպիոնությունը գնահատվում 7․00, Պորտուգալիայի հավաքականինը՝ 8.00 գործակցով։
Բուքմեյքերներն ավելի ցածր են գնահատում Նիդեռլանդների (10.00), Բելգիայի (11․00), Իտալիայի (13.00) ու Խորվաթիայի (17.00) թիմերի շանսերը։
Ամենաանհավանականն Իսրայելի հավաքականի հաղթանակն է՝ 100.00 գործակից:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում ընդգրկված է C դիվիզիոնի չորրորդ խմբում, որտեղ կմրցի Լատվիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Ֆարերյան կղզիների թիմերի հետ։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն առաջին տուրում սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լատվիայի հավաքականին։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: