ATP-ի նախագահը հերքել է պայմանավորված խաղերի դեմ չպայքարելու վերաբերյալ լրագրողների մեղադրանքները

Սպարտակ Պետրոսյան
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) նախագահ Քրիս Քերմոդը իր կազմակերպության անունից պատասխանել է բազմաթիվ թոփ թենիսիստների ընդգրկած կոռուպցիայի նկատմամբ անտարբերության վերաբերյալ BBC եւ BuzzFeed խոշոր տեղեկատվական գործակալությունների մեղադրանքներին, հաղորդում է SBC News-ը:
Քրիս Քերմոդ. ATP-ում կոռուպցիայի հանդեպ զրոյական հանդուրժողականություն է

Քրիս Քերմոդ. ATP-ում կոռուպցիայի հանդեպ զրոյական հանդուրժողականություն է

«Մենք նախկինի պես հավատարիմ ենք թենիսում կոռուպցիայի հանդեպ զրոյական հանդուրժողականությանը: Մենք ունենք խիստ պատժամիջոցներ: Կանոնների խախտման դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը մենք կգործարկենք վճռականորեն»,- հայտարարել է չինովնիկը:

Նրա խոսքերով՝ կազմակերպությունը իրավունք ունի զրույցի հրավիրել ցանկացած խաղացողի, մարզչի, մրցաշարների կազմակերպիչների, ստանալ նրանց հեռախոսային խոսակցությունները, բանկային չեքերի եւ համակարգչային տվյալները: Բայց կոռուպցիայի բացահայտման գործընթացը բարդ եւ ժամանակատար է, կարող է տարիներ տեւել, կարծում է Քերմոդը:

«Հաշվարկվում է մոտ 21000 պրոֆեսիոնալ թենիսիստ, 2100 պաշտոնյա անձ, մրցավարներ եւ մարզիչներ, ովքեր մասնակցում են աշխարհի 80 երկրներում կայացող 1500 մրցաշարերի: Ճնշող մեծամասնությունը ազնիվ մարդիկ են: Ցավոք, միշտ հայտնվում են այնպիսիք, ովքեր սեփական շահը փնտրում են կոռուպցիոն ակտիվությամբ»,- հավելել է ATP-ի ղեկավարը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք