Ասիական Titan կիբերսպորտային ընկերությունն այլեւս գոյություն չունի

Սպարտակ Պետրոսյան
Սինգապուրյան Titan կիբերսպորտային ընկերությունը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտարարել է կազմակերպության հիմնադիր Դեմիան Գրաստը՝ ելնելով ծանր ֆինանսական կացությունից, հաղորդում է Casino Online-ը:
1-1

Սինգապուրյան ընկերությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի

Ասիական կիբերսպորտային շուկայի առաջատարներից մեկը՝ Titan ընկերությունը լուծարվել է: Կազմակերպության հիմնադիր Դեմիան Գրաստը հայտնել է, որ ընկերությունն այլեւս չունի ֆինանսական միջոցներ խաղացողների աշխատավարձերը վճարելու եւ մենեջմենթի համար: Փլուզման հանգեցրած հիմնական պատճառը Գրաստը համարում է 2014-ի սկանդալի հետեւանքները, որով Titan-ին մեղադրում էին խարդախությունների մեջ:

Այդ սկանդալը լուրջ վնաս հասցրեց կազմակերպության համբավին, ինչն արտահայտվեց բոլոր հովանավորչական պայմանագրերի կորստով: 2015-ին Titan-ը չկարողացավ գտնել գործընկերներ եւ զրկվեց ֆինանսավորման առյուծի բաժնից: Իրենց կիբերսպորտային բիզնեսը պահպանելու ղեկավարության ջանքերը ապարդյունք էին:

«Մենք պայքարեցինք մեկ ամբողջ տարի, փորձեցինք գտնել հովանավորներ, ովքեր մեզ թույլ կտային պայքարել կիբերսպորտի շուկայում: Մենք նաեւ փորձում էինք վաճառել բաժնետոմսերը կամ միանալ ինչ-որ գորընկերոջ հետ: Բայց այս սցենարներից եւ ոչ մեկը չիրականացավ»,- եզրափակեց Գրաստը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք