Մուտք

«Արսենալը» եւ DraftKings ֆենթեզի-օպերատորը դարձել են գործընկերներ

15:02, 4 Փետրվարի 2016
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

«Լիվերպուլի» եւ «Ուոթֆորդի» հետքերով DraftKings ֆենթեզի-օպերատորի հետ պայմանագիր է կնքել նաեւ լոնդոնյան «Արսենալը»: Համաձայնագիրը երկարամյա է եւ իր մեջ ներառում է ամերիկյան ընկերության ծառայությունների՝ «զինագործների» սոցիալական մեդիա-ռեսուրսներով զարգացումը:

Կիսվել:

Լոնդոնյան ակումբը դարձել է ԱՊԼ-ում օպերատորի հերթական գործընկերը

Ֆենթեզի-սպորտի ամերիկյան առաջատար օպերատորը լրջորեն մտադրված է գրավել եվրոպական շուկան: ԱՄՆ-ում DraftKings-ին եւ նրա հիմնական մրցակից FanDuel-ին պարբերաբար տանջում են սկանդալներով: Նահանգները մեկը մյուսի ետեւից արգելափակում են իրենց տարածքներում այս ընկերությունների գործունեությունը: Ելքը բրիտանական, իսկ հետո նաեւ մայրցամաքային եվրոպական շուկա ֆենթեզի-սպորտի ամերիկյան հսկաների համար կարող է դառնալ բազմազանեցման հիանալի միջոց:

«Մենք հպարտ ենք դառնալ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային ակումբներից մեկի գործընկերը: «Արսենալը» շատ սիրված է Հյուսիսային Ամերիկայում: Մենք անհամբերությամբ սպասում ենք լոնդոնյան ակումբի երկրպագուների՝ ֆենթեզի-սպորտի կողմնակիցներին միանալուն»,- հայտարարել է DraftKings-ի գործադիր տնօրեն Ջեյսոն Ռոբինսը:

«Մենք ուրախ ենք դառնալ DraftKings-ի՝ ֆենթեզի-սպորտը ներկայացնող մեր առաջին պաշտոնական ներկայացուցչի գործընկերը: Ոլորտի առաջատարի հետ աշխատանքն «Արսենալի» երկրպագուներին թույլ կտա միանալ ամենօրյա յուրօրինակ ֆենթեզի-սպորտի ԱՊԼ-ին եւ այլ մրցաշարերին»,- ակումբի կոմերցիոն տնօրեն Վինայ Վենկատեշամի խոսքերը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը:

«Համագործակցության շրջանակներում «Արսենալի» երկրպագուները բացի ֆենթեզիի նոր օնլայն-պլատֆորմների խաղերից օգտվելուց կկարողանան մասնակցել հատուկ մրցաշարերի, շահել տնային խաղերի տոմսեր եւ թիմի խաղացողների ստորագրությամբ տարբեր մրցանակներ:

Հրապարակվել է՝ Բիզնես
Теги: ,
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Նյուքասլ» – «Արսենալ»: Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
15:02, 4 Փետրվարի 2016
«Տոտենհեմ» – «Արսենալ»։ Ո՞ր թիմին են հավատում բուքմեյքերները լոնդոնյան դերբիում
15:02, 4 Փետրվարի 2016
«Արսենալ» – «Լիվերպուլ»։ Բուքմեյքերների գործակիցները
15:02, 4 Փետրվարի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ