«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի»։ Բուքմեյքերների գործակիցները
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Բուքմեյքերական ընկերությունների մասնագետները տուրի կենտրոնական խաղում նախապատվությունը տալիս են Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին, որի հաղթանակի գործակիցը 2․47 է։ Լոնդոնյան թիմի հաղթանակի գործակիցը 3․00 է, իսկ ոչ-ոքին՝ 3․45։
Մասնագետները հավասար են գնահատում հիմնական ժամանակում գոլերի 2․5-ից շատ ու քիչ տոտալի հավանականությունը։ Երկու դեպքում էլ կաշխատի 1․85 գործակցով խաղադրույք։
Այս խաղից առաջ «Մանչեսթեր Սիթին» 18 միավորով 2-րդն է։ «Արսենալը» 3-րդն է 17 միավորով։ 20 միավոր ունեցող առաջատար «Տոտենհեմը» մեկ խաղ ավելի է անցկացրել։
«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 19։30-ին։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: