Արմեն Սուքիասյան (Vivaro). Հայկական ակումբների հետ հնարավոր է համագործակցել ոչ կոմերցիոն ֆորմատով

Սուքիասյան. Vivaronews-ը գլոբալ համագործակցություն է պատրաստում հայկական ակումբների հետ
— Վերջին շրջանում եվրոպական բազմաթիվ ակումբներ սկսել են համագործակցել բուքմեյքերական ընկերությունների հետ: Ինչո՞վ է պայմանավորված բուքմեյքերների կողմից նման մեծ ուշադրությունը ֆուտբոլային ակումբների նկատմամբ:
-Զուտ մարքեթինգային քայլ է, գրեթե վստահ եմ, ոչ մի ավել բան: Համենայն դեպս, թիրախային մասսայի՝ ֆուտբոլ դիտողների ներգրավման համար, գովազդային լավ հարթակ է: Նման համագործակցությունն ընդամենը գովազդային հարթակի ձեռքբերում է՝ լինի թիմի մարզաշապիկների վրա, թե խաղադաշտի բաններների, մեծ հաշվով, տարբերություն չկա: Պարզապես այդպես գրավում են հենց ֆուտբոլ դիտողների ուշադրությունը: Vivaro-ն նույնպես անմասն չի մնացել այդ ամենից: Մենք այս պահին ֆինանսավորում ենք Հայաստանի Բարձրագույն խմբի խաղերի ուղիղ հեռարձակումները: Ոչ թե նրա համար, որ շատ են դիտում, լավ գովազդային հարթակ է, չնայած որ թիրախային է, այլ առաջնորդվում ենք մեր ղեկավարության կողմից որդեգրած սկզբունքներով՝ ինչ-որ կերպ աջակցել հայկական սպորտի զարգացմանը:
— Նշեցիք, որ համագործակցում եք մեր առաջնության խաղերը հեռարձակողի հետ: Որպես տիտղոսային հովանավոր՝ հայկական որևէ ակումբի հետ Vivaro-ի համագործակցությունը մոտ ապագայում իրատեսակա՞ն է:
— Տեսեք, Vivaro-ի բրենդի անդամներից մեկը Vivaro News-ն է: Թերևս, մենք ամենաշատն ենք անդրադառնում հայկական ակումբներին՝ նույնպես մեր սպորտի զարգացմանը նպաստելու համար: Չեմ ուզում շատ չակերտները բացել, բավական գլոբալ ու հետաքրքիր նախաձեռնությամբ ենք ուզում հանդես գալ՝ Vivaro News-ի ու տեղի ակումբների համագործակցության տեսքով: Այն ավելի շատ է գովազդելու հայկական ակումբները, իսկ կոմերցիոն տեսանկյունից, այս պահին, նպատակահարմար ու արդյունավետ չէ:
Միայն հովանավորներով չի լուծվում ակումբի ֆինանսավորման հարցը: Կան շատ այլ գործիքներ, որոնցով թիմերը պետք է եկամուտ ստանան:
— Մեր բազմաթիվ մասնագետներ նշում են, որ, ունենալով ավելի մեծ բյուջե, կկարողանան համեմատաբար ուժեղ ֆուտբոլիստներ ձեռք բերել ու պայքարել արդեն եվրագավաթների խմբային փուլերում հայտնվելու համար: Եթե բուքմեյքերը հովանավորի, իսկ թիմը հասնի նման արդյունքի, ներկայանա եվրոպական ամենամեծ ասպարեզում, այդ դեպքու՞մ էլ համագործակցությունն արդյունավետ չէ:
— Չեմ ուզում բացառել, բայց ասեմ, որ միայն հովանավորներով չի լուծվում ակումբի ֆինանսավորման հարցը: Կան շատ այլ գործիքներ, որոնցով թիմերը պետք է փորձեն եկամուտ ստանալ: Դրա համար կան սպորտային մենեջերներ: Օրինակ՝ նախևառաջ, ֆան ակումբները: Երկրպագուն, որպես ակումբի հավատարմագրված ֆան, վճարումներ է անում: Կան դրա մի քանի տարբերակներ՝ հավատարմագրում ստանալու կամ թիմի խաղերը դիտելու քարտեր ստանալու համար: Մյուս միջոցը մարչենդայզինգն է: Այստեղ շատ բան կարելի է ասել: Ենթադրենք՝ երկրպագուն ձեռք է բերում «Ալաշկերտի» մարզաշապիկ, հնարավորություն է ստանում թիմի հետ լիովին անվճար մեկնել արտագնա խաղերից որևէ մեկը դիտելու: Այսինքն՝ գումար կուտակելու բազմաթիվ միջոցներ կան: Բազմաթիվ ակումբներ ունեն իրենց պաշտոնական խանութները, փաբերը: Եթե երկրի գերատեսչությունները որոշել են զարգացնել հայկական ակումբային ֆուտբոլը, նախ պետք է նրանց որոշակի արտոնություններ տան հարկային դաշտում, որպեսզի, օրինակ, թիմը կարողանա իր մարզաշապիկը վաճառել ավելի էժան, քան այն վաճառվում է այլ խանութներում:
— Արտասահմանում հանդես եք գալիս առանձին բրենդով՝ VBet-ով: Հնարավո՞ր է արդյոք համագործակցությունն արտասահմանյան ակումբների հետ հենց VBet-ի կողմից, նամանավանդ որ վերջերս լիցենզիաներ ստացաք Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում:
— Այո, այդ առիթով կարող եմ բոլորիս շնորհավորել, քանի որ դա հայկական հաղթանակ էր: Հայաստանյան բրենդը նվաճում է գրանցում Եվրոպայում: Մենք Մոսկվայում ճանաչվեցինք նաև ԱՊՀ-ի լավագույն բուքմեյքեր: Բնականաբար չի բացառվում, որ գրանցվող հաջողությունների ֆոնի վրա որոշենք հովանավորել կամ գովազդային տարածքներ գնել եվրոպական ակումբներից: Մենք համագործակցության փորձ ունենք «Արսենալի» հետ: Ճիշտ է՝ այլ ձևաչափով: Խաղարկել ենք «Արսենալ» — «Քրիսթալ Փելաս» խաղը VIP օթյակից դիտելու երկու տոմս: Առաջ անցնելով նշեմ, որ շուտով նման խաղարկություն անցկացնելու ենք նաև «Արսենալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի համար, ինչի մասին կհրապարակենք շուտով:
Vivaro Fantasy-ի երրորդ սերունդը, թերևս, աշխարհում լավագույնն է լինելու:
— Vivaro-ն վերջերս գործարկեց նաև ֆենթեզի-սպորտը: Կարո՞ղ է այն հանդես գալ որպես առանձին բրենդ՝ Vivaro Fantasy, ու համագործակցել ֆուտբոլային ակումբների հետ Հայաստանում կամ արտասահմանում:
— Իհարկե, շատ հավանական է: Նամանավանդ մեր ֆենթեզին, այսինքն, Vivaro Fantasy-ի երրորդ սերունդը, որը կգործարկվի օգոստոսի 15-ին, թերևս, աշխարհում լավագույնն է: Վստահ կարող եմ ասել, որովհետև բացի արդեն փորձառու լինելուց, հաճախորդների առաջարկները քննարկելուց, որակյալ պրոդուկտ ստանալու համար առանձին թիմ հավաքելուց, մենք ուսումնասիրել ենք աշխարհի բոլոր ֆենթեզիներն, ու ընտրվել է լավագույն տարբերակը: Որը և՛ հարմար է, և՛ ունի բոլոր վիզուալ պայմանները, որպեսզի հաճախորդը հաճույքով խաղա, քանի որ ֆենթեզի խաղում են ավելի շատ գիտակները, այն խաղադրույք կատարել ու հաճույքով նայել չէ: Այս պարագայում համագործակցության համար ավելի նպատակահարմար են ֆան ակումբները: Մենք արդեն հաջող համագործակցության փորձ ունենք հայկական ֆան ակումբների հետ: Հույս ունենք, որ ֆենթեզիի երրորդ սերնդի լավագույն լինելու մասին կխոսեն ողջ աշխարհում:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: