Արգենտինա – Խորվաթիա: Ո՞ր թիմը դուրս կգա եզրափակիչ
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում կմրցեն Արգենտինային ու Խորվաթիայի հավաքականները:
Բուքմեյքերական ընկերությունների մասնագետները նախապատվությունը տալիս են արգենտինացիներին: Հիմնական ժամանակում հարավամերիկացիների հաղթանակի գործակիցը 1.89 է: Աշխարհի գործող փոխչեմպիոնների հաղթանակի գործակիցը 5.10 է, իսկ ոչ-ոքին՝ 3.41:
Արգենտինայի եզրափակիչ դուրս գալու դեպքում կաշխատի 1.42, Խորվաթիայի դեպքում՝ 3.16 գործակցով խաղադրույք:
Մասնագետների կարծիքով հիմնական ժամանակում շատ գոլեր չեն լինի: 2.5-ից շատ տոտալի գործակիցը 2.45 է, քիչը՝ 1.58:
Գոլ խփելու ամենամեծ շանսերն ունի ՊՍԺ հարձակվող Լիոնել Մեսին: Արգենտինացու գոլ խփելու դեպքում կաշխատի 2.38 գործակցով խաղադրույք: Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլ խփելու գործակիցը 3.25 է:
Մասնագետները հավանական են համարում նաև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսի (3.45) ու «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալայի (3.38) գոլ խփելը:
Արգենտինա – Խորվաթիա խաղը կկայանա դեկտեմբերի 13-ին ու կսկսվի 23:00-ին:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: