«Արարատը» և TotoGaming-ը մեկ տարով երկարաձգեցին պայմանագիրը

Բուքմեյքերների Ռեյտինգ
Հայաստանի գավաթակիրը կշարունակի համագործակցել բուքմեյքերական ընկերության հետ:

123«Արարատ» ֆուտբոլային ակումբը և TotoGaming բուքմեյքերական ընկերությունը մեկ տարով երկարաձգել են համագործակցության վերաբերյալ պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Digitain ընկերության գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Արարատի» գործադիր տնօրեն Արթուր Նազարյանն ու TotoGaming-ի մարկետինգի բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը ստորագրել են նոր պայմանագիրը։ TotoGaming-ը կշարունակի մնալ «Արարատի» տիտղոսային հովանավորը։

Նոր համագործակցության շրջանակում «Արարատի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը կլինի TotoGaming-ի դեսպանը և իր մասնակցությունը կունենա երկու գործընկեր կազմակերպությունների կողմից անցկացվելիք սոցիալական և սպորտի մասսայականացմանն ուղղված միջոցառումների ժամանակ:

«Ուրախ եմ, որ «Արարատի» և TotoGaming-ի նոր համագործակցության մի մասն եմ կազմում: Այս ընկերությունը մեծ դեր ունի հայկական սպորտում: Նրանք տեղյակ են հայկական ֆուտբոլային ակումբների խնդիրներից ու փորձում են աջակցել և ակումբների հետ միասին լուծումներ գտնել, իսկ այս համագործակցությունը հենց այդ օրինակներից մեկն է»,- ասել է Դավիթ Մանոյանը։

Հիշեցնենք, որ վերջերս TotoGaming-ը համագործակցություն էր սկսել նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Սևան» ակումբի հետ:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք