Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Անգլիական լիգայի գավաթ: Ֆավորիտներն՝ ըստ բուքմեյքերների

Բուքմեյքերների Ռեյտինգ
Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան 2023 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում։

c
Անգլիական լիգայի գավաթը նոր տիրակալ կունենա: Գործող գավաթակիր «Լիվերպուլը» քառորդ եզրափակիչ դուրս գալու համար դեկտեմբերի 22-ին դրամատիկ պայքարում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (2:3): Մոհամեդ Սալահն ու Ֆաբիո Կարվալյոն, ովքեր չէին մասնակցում Կատարում կայանալիք ԱԱ-2022-ին, դարձան գոլի հեղինակ, սակայն նրանց ջանքերը բավարար չեղան հաղթանակի հասնելու համար: Ամենից առաջ երևաց Ալիսոն Բեքերի բացակայությունը: Նրան փոխարինող Քևին Կելլեհերը փորձեց առավելագույնը, բայց, այնուամենայնիվ, բաց թողեց երեք գնդակ:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» ոչ միայն Լիգայի գավաթի գործող հաղթողն է, այլ նաև այս մրցաշարում ամենաշատ հաղթած ակումբը։ Մերսիսայդցիներն ունեն 9 գավաթ: «Մանչեսթեր Սիթին» ունի 8-ը: Դատելով բուքմեյքերների գործակիցներից՝ այս տարի այն կավելանա ևս մեկով:

Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում Խոսեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակի վրա, որի գործակիցը 1,85 է: «Քաղաքայինները» գավաթի խաղարկության ֆավորիտներն են, ու դա չպետք է զարմանալի լինի, քանի որ գերազանց մարզավիճակում է Էրլինգ Հոլանդը, ով, ի դեպ, մեկ գոլ խփեց «Լիվերպուլի» դարպասը։

«Մանչեսթեր Սիթիին» հաջորդում է «Մանչեսթեր Յունայթեդը»,  բայց 1/8 եզրափակիչում նրանց մրցակիցը շատ ավելի համեստ էր՝ «Բարնլին» (2:0): Բացի այդ, ակնհայտ է, որ Էրիկ տեն Հագը դեռ պետք է կարգավորի իրավիճակը ակումբում Կրիշտիանու Ռոնալդուի սկանդալային հարցազրույցից ու պորտուգալացու հեռանալուց հետո: Անգլիական լիգայի գավաթում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատվում է 4,50 գործակցով։

Ֆավորիտների թվում է նաև «Նյուքասլը»: Էդի Հաուի թիմը Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ առանց պարտության անցկացնելով 10 հանդիպումների շարք։ Բնական է, որ «Կաչաղակները» դուրս եկան Լիգայի գավաթի քառորդ եզրափակիչ՝ հաղթելով «Բորնմութին» (1:0):  Գավաթի այս խաղարկությունում «Նյուքասլի» հաղթանակի դեպքում կաշխատի 7,50 գործակցով խաղադրույք։

Քառորդ եզրափակիչ փուլի մնացած հինգ մասնակիցներից վերլուծաբաններն առանձնացնում են «Լեսթերին», որի գործակիցը 13,00 է: Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում պայքարը շարունակում են նաև «Վուլվերհեմփթոնը» (21.00), «Նոթինգհեմ Ֆորեսթը» (26.00), «Սաութհեմփթոնը» (34.00)  և «Չարլթոնը» (151.00)։

Անգլիայի լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչի զույգերը

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չարլթոն»

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»

«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Վուլվերհեմփթոն»

«Նյուքասլ» – «Լեսթեր»

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք