ԱՄՆ-ում օնլայն-գեմբլինգի անօրինական ցանցը ստեղծել են երկու թոշակառու ոստիկաններ

Սպարտակ Պետրոսյան
Հյուսթոնի ոստիկանության վարչության երկու նախկին աշխատակիցներ մեղադրվում են անօրինական բուքմեյքերական գործունեություն կազմակերպելու մեջ: Գործընկերների բանկային հաշիվներում իրավապահները հայտնաբերել են $3.7 մլն, տեղեկացնում է CalvinAyre-ը:
Ոստիկանները թոշակը մեծացնելու «լավ միջոց» են գտել

Ոստիկանները թոշակը մեծացնելու «լավ միջոց» են գտել

Թոշակառու սերժանտներ Բրայան Ջորդանի եւ Սթիվեն Գլազմանի տները (երկուսն էլ 20 տարվա աշխատանքային փորձով) խուզարկվել են, ինչի շնորհիվ բացահայտվել է 2010 թվականից ինտերնետում սպորտային խաղադրույքների ցանցի անօրինական գործունեություն:

Նախկին ոստիկանները եւս մեկ գործընկերոջ հետ Տեխասի (նվազագույնը եւս 4 նահանգներում) բնակիչներից խաղադրույքներ են ընդունել Կոստա-Ռիկայի սերվերներում գրանցված կայքով:

Կասկածյալների բանկային հաշիվներում իրավապահները հայտնաբերել են ընդհանուր $3,7 մլն: Պարզ է դարձել, որ անօրինական բուքմեյքերինգից «թոշակառուների» ամենամյա եկամուտը կազմել է մոտ $300 հազ.: Բնականաբար, ոչ մի հարկային պահումներին չենթարկվող: Թոշակառու սերժանտների համար լուրջ շահույթ է:

Ներկայումս Ջորդանը եւ Գլազմանը չեն խոստովանել իրենց մեղքը: Շահութաբեր գործում գորընկերների մեղքի ապացուցման դեպքում (սա գեմբլինգի մասին է, ոչ թե ոստիկանական ծառայության) սպասվում է ազատազրկում, գույքի եւ կուտակած միջոցների բռնագրավում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նահանգների մեծ մասում օնլայն-գեմբլինգն օրենսդրությամբ արգելված է:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք