Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են հարձակվել ֆենթեզի-սպորտի վրա

Սպարտակ Պետրոսյան
Ամերիկյան Իլլինոիս նահանգի գլխավոր դատախազը որոշում է կայացրել ֆենթեզի-սպորտն ավելացնել ազարտային խաղերի ցուցակի մեջ, հաղորդում է iGamingBusiness-ը:
A815095590E986F2680A83F9D08A49E25E5847CE297CDE80DA-pimgpsh_fullsize_distr

Այսուհետ ֆենթեզի-սպորտն անօրինական է նաեւ Իլլինոիսում

Իլլինոիս նահանգի գլխավոր դատախազ Լիզա Մեդիգանը հետեւել է Նյու-Յորքի իր գործընկերոջ օրինակին, ով նոյեմբերին արգելեց նահանգի տարածքում ֆենթեզի-սպորտի օպերատորների գործունեությունը:

Շուկայի առաջատարներ DraftKings-ը եւ FanDuel-ն արդեն տեղեկացվել են որոշման մասին: Մեդիգանը հաղորդել է կազմակերպություններին, որ Իլլինոիսը ավելացնեն այն նահանգների շարքը, որոնց բնակիչները իրավունք չունեն մասնակցել մրցույթների:

«Չափազանց պարզ է, որ բոլոր գումարով խաղերը ազարտային են եւ, հետեւաբար, անօրինական նահանգի տարածքում: Իմ կարծիքով՝ ֆենթեզի-սպորտը համապատասխանում է այս սահմանմանը»,- հայտնել է Իլլինոիսի գլխավոր դատախազը:

Որոշումը մեկնաբանել է DraftKings-ի փաստաբանների թիմի ներկայացուցիչ Դեւիդ Բոյեսը. «Մենք աշխատանքի իրավունքի համար կպայքարենք դատարանում: Մենք կշարունակենք ենթարկվել բոլոր օրենքներին եւ կսպասենք օրենսդիր մարմնի որոշմանը: Դեռեւս պահպանում ենք ստատուս-քվոն»:

Հիշեցնենք, որ ֆենթեզի-սպորտի ոլորտում ամերիկյան առաջատար կազմակերպություններ FanDuel-ը եւ DraftKings-ը այս տարի բախվել են լուրջ ճգնաժամի: Միանգամից մի քանի ամերիկյան նահանգներ արգելել են նրանց գործունեությունը՝ դրանք համարելով ազարտային խաղեր: Օպերատորների եկամուտը էլ արդեն մի քանի շաբաթ շարունակ անընդհատ նվազում: ԱՄՆ-ի փաստաբանների միությունը պատրաստ է հայտարարել ֆենթեզի-սպորտը գեմբլինգի տարատեսակ: Այնուամենայնիվ, օպերատորները չեն հանձնվում եւ փնտրում են զարգացման այլ ուղիներ:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք