US Open: Բուքմեյքերները հավատում են, որ Մեդվեդևը կպաշտպանի տիտղոսը
Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշերեր ԱՄՆ-ի բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 29-ին։
Vbet բուքմեյքերական ընկերության մասնագետների կարծիքով, աշխարհի առաջին ռակետ, ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևը կկարողանա պաշտպանել տիտղոսը։ 26-ամյա թենիսիստի չեմպիոնության գործակիցը 3․25 է։ Երկրորդ ամենահավանականը իսպանացի Ռաֆայել Նադալի հաղթանակն է։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոնի հաղթանակի համար սահմանվել է 5․00 գործակից։
Աշխարհի 4-րդ ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասի չեմպիոնության դեպքում կաշխատի 6․00, իսկ ավստրալացի Նիկ Կիրյոսի հաղթանակի դեպքում՝ 10․00 գործակցով խաղադրույք։
Իտալացի Յանիկ Սիների ու հույն Ստեֆանոս Ցիցիպասի հաղթանակի գործակիցը նույնն է՝ 15.00։ Ամերիկացի Թեյլոր Հարի Ֆրիցի հաղթանակի գործակիցը 21․00 է, Իտալիայի ներկայացուցիչ Մաթեո Բերետինիինը՝ 26․00։
ԱՄՆ-ի բաց առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 11-ին։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: