Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

«Ալաշկերտի» ու «Արարատի» պոտենցիալ մրցակիցները եվրագավաթներում

Բուքմեյքերների Ռեյտինգ
Տեղի են ունեցել եվրագավաթների որակավորման երրորդ փուլի վիճակահանությունները:

0011Շվեյցարական Նիոնում հուլիսի 19-ին տեղի են ունեցել Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունները:

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում մոլդովական «Շերիֆի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կայրաթ» (Ղազախստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի հաղթողի հետ: Պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում:

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը տեղի կունենան օգոստոսի 3-ին և 4-ին, իսկ պատասխան հանդիպումերը՝ օգոստոսի 10-ին:

Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում լեհական «Շլյոնսկի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի «Արդա» (Բուլղարիա) – «Հապոել Բեր Շևա» (Իսրայել) զույգի հաղթողի հետ: Պարտվողը կավարտի ելույթները եվրագավաթներում:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը նախատեսված են օգոստոսի 5-ին, իսկ պատասխան հանդիպումերը՝ մեկ շաբաթ անց:

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս է թողել Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ «Արարատը» հաղթել է հունգարական «Ֆեհերվարին» (1:1, 2:0):

 

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք