Մուտք

«Ալաշկերտ» – ԼԱՍԿ հանդիպման մրցավարները

16:10, 19 Հոկտեմբերի 2021
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

2 պարտությամբ մեկնարկելուց հետո երևանյան ակումբը կանցկացնի ևս մեկ տնային հանդիպում։

Կիսվել:

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և ավստրիական ԼԱՍԿ-ի միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում կաշխատեն դանիացի մրցավարներ:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 39-ամյա Յենս Մաեն: Եզրային մրցավարներն են Վիկտոր Սկայտը ու Ջեսպեր Դալը, իսկ չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մորտեն Կրոգը, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտ» – ԼԱՍԿ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 20:45-ին:

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի նախորդ 2 տուրերում «Ալաշկերտը» պարտվել է Թել-Ավիվի «Մաքաբիին» ու Ֆինլանդիան ներկայացնող ՀԻԿ-ին (2:4), իսկ ԼԱՍԿ-ը հաղթել է ՀԻԿ-ին (2։0) ու ոչ ոքի խաղացել «Մաքաբիի» (1։1) հետ։

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ
Теги: ,
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
ԲԿՄԱ – «Ալաշկերտ» խաղում կա ընդգծված ֆավորիտ
16:10, 19 Հոկտեմբերի 2021
«Արարատ–Արմենիա» – «Պայդե»: Բուքմեյքերները հավատում են Հայաստանի փոխչեմպիոնի հաղթանակին
16:10, 19 Հոկտեմբերի 2021
«Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս»: Բուքմեյքերները հավատում են երևանյան թիմի հաղթանակին
16:10, 19 Հոկտեմբերի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ