Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Ալան Շիրերը կանխատեսում է արել Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի վերաբերյալ

Բուքմեյքերների Ռեյտինգ
Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուն կարծում է, որ չեմպիոնության համար պայքարելու են 4 թիմեր՝ «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

shearer«Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի լեգենդար հարձակվող, բրիտական հեռուստաընկերությունում ֆուտբոլային փորձագետ ու մեկնաբան աշխատող Ալան Շիրերը նշել է, որ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի չեմպիոնության գլխավոր հավակնորդ է համարում Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Չելսիին»:

«Կարծում եմ՝ այս մրցաշրջանում չեմպիոնության համար կպայքարեն ոչ թե 2 թիմեր, այլ՝ 4: Ես նախապատվությունը տալիս եմ «Չելսիին»: Թոմաս Տուխելի թիմն ուժեղացրել է հարձակման գիծը Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շնորհիվ:

Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդին» չբավականացրեց կայունությունը, սակայն նրանք ունեցան հաջող տրանսֆերային պատուհան: Ռաֆայել Վարանն ու Ջեյդոն Սանչոն տաղանդավոր տղաներ են: «Մանչեսթեր Յունայթեդն» ի զորու է ավելի ուժեղանալ:

«Լիվերպուլը» գնեց միայն մեկ խաղացողի՝ «Լայպցիգի» կենտրոնական կիսապաշտպան Իբրահիմա Կոնտեին: Այդ կերպ նրանք փակեցին պրոբլեմատիկ դիրք»,- Ալան Շիրերի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի առաջին տուրում նվազագույն հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին»:

«Մանչեսթեր Սիթին»՝ Պրեմիեր լիգայի չեմպիոնության գլխավոր հավակնորդ

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք