Մուտք

Աֆրիկացի փախստականը Իսպանիայում $430 հազար է հաղթել տոնական լոտոյով

23:12, 25 Դեկտեմբերի 2015
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Նգամե անունով սենեգալցի փախստականը իր վերջին գումարով գնել էր իսպանական «Էլ Գորդո» ամենամյա լոտոյի կտրոն եւ հաղթել 400 հազար եվրո (մոտ $430 հազար), հաղորդում է The Wall Street Journal-ը:

Կիսվել:

Նգամե. Չեմ կարողանում հավատալ

Մի քանի տարի առաջ Աֆրիկայից Կանարյան կղզիներ ուղեւորվելիս նավով վթարի ենթարկված եւ փրկված Նգամեն դարձել է Սուրբ Ծննդյան օրվան ընդառաջ անցկացվող, ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող իսպանական լեգենդար լոտոյի հաղթողներից մեկը:

Բոլորովին վերջերս Նգամեն ազատվել էր Ալմերիա գավառի ֆերմաներից մեկում աշխատանքից եւ միջոցների կարիք ուներ: Ինչպես պնդում է սենեգալցին, վերջին շրջանում իր եւ կնոջ գրպաններում միասին անգամ 5 եվրո չի եղել:

«Էլ Գորդո» վիճակախաղը շատ տարածված է Իսպանիայում, նամանավանդ վերջին տարիներին, երբ երկիրը տառապում է գործազուրկների տոկոսի աճից եւ տնտեսական ճգնաժամից: 2013 թվականից վիճակախաղի շրջանակներում վճարումների ամբողջական գումարը կազմել է 2 մլրդ եվրո ($2.2 մլրդ), կամ վաճառված տոմսերի արժեքի 70%-ը: Տոմսերի գնումը երկրում բազմաթիվ ընտանիքների համար հույս է դարձել: Իսկ հեռուստատեսային խաղարկությունը մի քանի ժամ շարունակ եթերում է լինում Սուրբ Ծննդյան օրը:

Վիճակախաղի մեկ տոմսի արժեքը այս տարի 20 եվրո է ($22). Կազմակերպիչները պատրաստել են 20 միլիոն մրցանակ, որոնց առյուծի բաժինը հասել է խաղարկության մասնակիցներին:

Հրապարակվել է՝ Նորություններ
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Այնթրախտ»։ Բուքմեյքերները հավատում են մյունխենյան թիմի հաղթանակին
23:12, 25 Դեկտեմբերի 2015
«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
23:12, 25 Դեկտեմբերի 2015
«Արարատ» – «Վան»։ Բուքմեյքերների գործակիցները
23:12, 25 Դեկտեմբերի 2015
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ