ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտները. Իտալիան ընդգրկված չէ լավագույն եռյակում

Իտալիան ընդգրկված չէ ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտների եռյակում
Կատարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը 1,5 տարուց քիչ ժամանակ է մնացել: Բրիտանական բուքմեյքերները, հաշվի առնելով նախորդ շաբաթ ավարտված Եվրոպայի առաջնության և Ամերիկայի գավաթի խաղարկության արդյունքները, ընտրել են «Մունդիալում» հաղթելու գլխավոր ֆավորիտներին:
Գլխավոր հավակնորդներն են գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը և աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը: ԱԱ-2022-ում այս թիմերի հաղթելու հավանականությունը գնահատվում է 7,00 գործակցով:
Եվրո-2020-ում Ֆրանսիայի հավաքականը Դիդյե Դեշամի գլխավորությամբ մրցաշարից դուրս էր մնացել 1/8 եզրափակչում՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում պարտվելով Շվեյցարիային: Դե իսկ բրազիլացիները հասել էին Ամերիկայի գավաթի եզրափակիչ, որտեղ 0:1 հաշվով պարտվել էին Արգենտինային:
Բուքմեյքերների վարկածով, հաղթելու երրորդ հավակնորդը Եվրոպայի ավարտված առաջնության եզրափակչի մասնակից Անգլիայի հավաքականն է: Աշխարհի առաջնությունում Գարեթ Սաութգեյթի թիմի հաղթանակի վրա կարելի է խաղադրույք կատարել 9,00 գործակցով: Oddschecker պորտալի տվյալներով՝ Անգլիայի հաղթանակի համար խաղադրույքների աճը վերջին օրերի ընթացքում կազմել է 43 տոկոս:
Եվրոյի եզրափակչում Անգլիային հաղթած Իտալիայի հավաքականը բուքմեյքերների կազմած ցանկի 4-5-րդ տեղերը կիսում է Իսպանիայի հավաքականի հետ (որը «Սկուադրա աձուրային» պարտվել էր մրցաշարի կիսաեզրափակչում): Այս երկու հավաքականների հաղթանակների համար սահմանված է 11,00 գործակից:
Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի՝ «Մունդիալում» հաղթելու հնարավորությունը գնահատվում է 13,00 գործակցով: Նույն գործակցով կարելի է խաղադրույք կատարել Գերմանիայի հավաքականի չեմպիոնության վրա:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: