Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

ԱԱ-2022-ի անցումային խաղերի վիճակահանության արդյունքները

Բուքմեյքերների Ռեյտինգ
Պորտուգալիայի և Իտալիայի հավաքականներից մեկը չի մեկնի Քաթար։

originalՇվեյցարական Ցյուրիխում տեղի է ունեցել Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային խաղերի վիճակահանությունը։

12 հավաքականներ բաժանվել են 3 ուղիների, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ: Յուրաքանչյուր ուղի բացկացած է 2 կիսաեզրափակիչից ու մեկ եզրափակիչից, կանցկացվեն մեկխաղյա դիմակայություններ: Եզրափակիչներում 3 հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր:

Պորտուգալիայի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականները հայտնվել են նույն ուղիում, ինչը նշանակում է, որ այդ 2 թիմերից մեկը չի մեկնի աշխարհի առաջնությանը։

Ուղի А

Շոտլանդիա – Ուկրաինա

Ուելս – Ավստրիա

Ուղի В

Ռուսաստան – Լեհաստան

Շվեդիա – Չեխիա

Ուղի С

Իտալիա – Հյուսիսային Մակեդոնիա

Պորտուգալիա – Թուրքիա

Անցումային խաղերը կանցկացվեն 2022 թվականի գարնանը: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մարտի 24-25-ին, իսկ եզրափակիչները՝ մարտի 28-29-ին:

Հիշեցնենք, որ ընտրական փուլի արդյունքում ԱԱ-2022-ի ուղեգիր էին նվաճել խմբերում առաջին տեղ գրաված Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Խորվաթիայի, Շվեյցարիայի, Սերբիայի և Դանիայի հավաքականները:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված էր J խմբում, որտեղ 10 տուրերում վաստակեց 12 միավոր և գրավեց չորրորդ տեղը։ 27 միավորով առաջին տեղը զբաղեցրեց Գերմանիայի հավաքականը: 18 միավորով երկրորդ տեղը գրաված Հյուսիսային Մակեդոնիան նվաճել է անցումային խաղերի ուղեգիր, Ռումինիան վաստակեց 17, Իսլանդիան՝ 9, իսկ հետնապահ Լիխտենշտեյնը՝ 1 միավոր:

Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հաջորդ տարվա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում:

Ո՞ր թիմերը Եվրոպայից կնվաճեն ԱԱ-2022-ի ուղեգիր. Բուքմեյքերների ֆավորիտները

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք