ԱԱ-2022: Չեմպիոնության ֆավորիտներն՝ ըստ բուքմեյքերների, գործակիցներ
Բուքմեյքերական ընկերությունները գործակիցներ են սահմանել Աշխարհի առաջնության հաղթողի վերաբերյալ:
Մասնագետները ֆավորիտ են համարում Բրազիլիայի հավաքականին: Աշխարհի հնգակի չեմպիոնների հաղթանակի գործակիցը 4.50 է: Ֆավորիտների թվում 2-րդ տեղում Արգենտինայի հավաքականն է: Լեո Մեսիի ու խաղընկերների չեմպիոնության համար սահմանված գործակիցը 6.50 է:
Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հաղթանակի դեպքում կաշխատի 7.50 գործակցով խաղադրույք: Անգլիայի ու Իսպանիայի հավաքականների չեմպիոնությունը գնահատվում է 9.00, Գերմանիայինը՝ 11.00, Նիդեռլանդներինը՝ 14.00, Բելգիայինն ու Պորտուգալիայինը՝ 16.00 գործակցով:
Ամենաանհավանականը Թունիսի, Իրանի (500.00), Սաուդյան Արաբիայի, Կոստա Ռիկայի (750.00) հավաքականների հաղթանակներն են:
Հիշեցենք, որ ԱԱ-2022-ի առաջին խաղում մրցաշարն ընդունող Կատարի ազգային հավաքականը կմրցի Էկվադորի թիմի հետ:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: