ԱԱ-2022։ Խելահեղ էքսպրես՝ կես միլիոն դոլար շահումով․ Մնում է Ֆրանսիայի չեմպիոնությունը
Համացանցում մեծ տարածում է գտել Դանիել Ֆորտեի էքսպրես խաղադրույքը։ Տարվա սկզբնամասում նա 7 իրադարձությունից կազմված էքսպրես խաղադրույք է կատարել 26 դոլարով։ 6 խաղադրույքներն արդեն հաղթել են և մնում է միայն Ֆրանսիայի հավաքականի չեմպիոնությունը Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ Եթե ֆրանսիացիները պաշտպանեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Դանիել Ֆորտեի շահումը կկազմի 557,770 դոլար։
Էքսպրեսում հետևյալ 7 խաղադրույքներն են․
- «Կանզասի» հաղթանակ բասկետբոլի NCAA ուսանողական լիգայում
- «Գոլդեն Սթեյթի» չեմպիոնություն Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)
- «Կոլորադո Էվելանշի» չեմպիոնություն Հոկեյի ազգային լիգայում (NHL)
- «Միլանի» չեմպիոնություն Իտալիայի А Սերիայում
- «Լոս Անջելեսի» չեմպիոնություն MLS-ում
- «Մանչեսթեր Սիթիի» չեմպիոնություն Անգլիայի Պրեմիեր լիգայում
- Ֆրանսիայի հավաքականի հաղթանակ ԱԱ-2022-ում
Ֆուտբոլասերները սոցցանցերում Դանիել Ֆորտեին կոչ են անում «ապահովագրել» խաղադրույքը։ Բանն այն է, որ նախորդ անգամ ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը տիտղոսը կարողացել է պաշտպանել 60 տարի առաջ (դա արել են բրազիլացիները)։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում ֆրանսիացիները խաղալու են Անգլիայի հավաքականի հետ։
Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: