Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

$1,59 մլրդ չափով ջեքփոթը ԱՄՆ-ում վիճակախաղերի պատմության մեջ ռեկորդային է դաձել

Սպարտակ Պետրոսյան
ԱՄՆ-ում Powerball վիճակախաղով վերջապես խաղարկել է երկրի պատմության ամենախոշոր ջեքփոթը՝ $1,59 մլրդ չափով: Հաղթողներն իսկապես կարող են իրենց մոլորակի ամենահաջողակ մարդկանց համարել. սուպերմրցանակը հաղթելու հավանականությունը հավասար էր 1-ը 292 միլիոնի:
g

Հաշվի առնելով հարկերը՝ շահումը կազմել է մոտ $900 մլն

Ներկայումս հայտարարվել է երեք հաղթած տոմսերի մասին, որոնց տերերը ճիշտ էին գուշակել առաջին բլոկի հինգ թվերը (69-ից 5-ը) եւ վեցերորդը՝ երկրորդ բլոկի գաղտնի թիվը (26-ից մեկը): Ըստ նախնական տեղեկության՝ տոմսերը գնվել են Կալիֆորնիա, Թեննեսի եւ Ֆլորիդա նահանգներում: Բայց դեռ ոչ բոլոր նահանգներից են հավաքել ինֆորմացիա, այդ պատճառով էլ չի կարելի բացառել նոր հաղթողների ի հայտ գալը:

Հաշվելով հարկերը՝ հաղթողների մաքուր շահույթը կազմել է $930 մլն: Ի դեպ, հաջողակները կարող են համաձայնել 29 տարում շահումի հավասար բաժնեմասերով վճարմանը: Այդ պարագայում նրանք հարկեր չեն վճարի:

Վիճակախաղի պատմության խոշորագույն ջեքթոփը սկսել էր չափազանց «համեստ» ձեւավորվել: Դեռեւս 2015-ի նոյեմբերին այն հաշվարկվում էր մոտ $40 մլն: Բայց մի շարք անհաջող խաղարկությունները գումարը հասցրեցին ԱՄՆ-ում համազգային աղմուկ բարձրացնող չափի: Powerball լոտոյի տոմսն արժե ընդամենը $2, բայց հարյուրավոր միլիոն դոլարներ հաղթելու ծարավով բազմաթիվ մարդիկ մի քանի հազար դոլար են ծախսել դրանք գնելու համար:

Օրինակ՝ կալիֆորնիական Չինո-Հիլլսում գտնվող 7-Eleven խանութը խոշոր եկամուտ է ստացել: Շահած տոմսերից մեկը վաճառելու համար վիճակախաղի կազմակերպիչների կողմից այն $1 մլն բոնուս կստանա: Հավելենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում ջեքփոթի չափով առաջատարը Mega Millions-ն էր. 2012-ի մարտի 30-ին դրանով խաղարկվել է $652 մլն:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք