MeVu ընկերությունը մտնում է կիբերսպորտի բուքմեյքերական շուկա
Ավստրալական Բրիսբենից MeVu ընկերությունը միանում է կիբերսպորտային խաղադրույքների շուկա: Ընկերության ղեկավարությունը պլանավորել է մեկնարկել Ավստրալիայի և Օվկիանիայի շուկայից, որից հետո գրավել ասիական և եվրոպական շուկան, հաղորդում է CalvinAyre-ը:
Կիբերսպորտային շուկան հիմա աճում է բարձր տեմպերով: Մոտակա ժամանակներում ոլորտի շրջանառությունը կհասնի $1 մլրդ-ի, իսկ ամբողջ աշխարհով հեռուստադիտողների թիվը՝ 100 մլն-ի: Կարելի է վստահ ասել, որ օրեցօր աճում է մարդկանց թիվը, ովքեր պատրստ են խաղադրույքներ կատարել կիբերսպորտային իրադարձությունների վրա:
Ընկերության պաշտոնական կայքում հաճախորդը հնարավորություն ունի ստուգելու կիբերսպորտային աշխարհի իր գիտելիքները: «Կարծում եք, որ գիտե՞ք կիբերսպորտը. Ապացուցեք դա»: MeVu-ում պլանավորում են ստեղծել առաջին հարթակը Ավստրալիայի և Օվկիանիայի խաղացողների համար: Հաճախորդները կարող են իրական փողերով խաղադրույքներ կատարել և մրցել հատուկ կազմակերպված մրցաշարերում:
MeVu-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բարքլայսը հայտարարել է, որ նա կիբերսպորտի փորձառու երկրպագուներից ստեղծել է հզոր թիմ: «Եթե գեմբլինգը շարունակի աճել կիբերսպորտային ոլորտում, ապա ես կցանկանայի հնարավորություն ստանալ՝ օգնել այդ գործընթացին՝ անելով ամեն ինչ, ստեղծելով հարթակ գեյմերների համար՝ ստեղծված հենց գեյմերների կողմից»,-ասել է Բարքլայսը:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: