Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Մեսիի գնալն անխուսափելի է․ Եկել է ժամանակը

Ռոբերտ Գասպարյան
Լիոնել Մեսիի մնալը Կատալոնիայի մայրաքաղաքում ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին։ VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը վերլուծել է ստեղծված իրավիճակը։

«Ավելի քան ակումբ»։ Սա է «Բարսելոնայի» կարգախոսն է։ Չնայած, վերջին 10 տարիների ընթացքում կարելի է ասել՝ «կարգախոսն էր»։ Եվ դա մեկ մարդու պատճառով․ Լեո Մեսի։ Արգենտինացին իր հետևից միայնակ քարշ է տալիս «Բարսելոնային» վերջին 10 տարիների ընթացքում։ Նա միանգամից աճեց Ռոնալդինյոյի հեռանալուց հետո, օգնեց Պեպին դառնալու աշխարհի լավագույն մարզիչներից մեկը, կուբամետրերով նվաճում է անհատական մրցանակներ ու «Ոսկե գնդակներ», օգնում է «Բարսային» դուրս չմնալ ՉԼ փլեյ-օֆի նախնական փուլերից։ Դրա հետ մեկտեղ՝ Լեոն դարձավ ակումբի ոչ միայն խորհրդանիշը, այլև լիարժեք դիրիժորն ինչպես խաղադաշտում, այնպես էլ, ու մասնավորապես նախագահական սենյակում։

Գվարդիոլայի հեռանալուց հետո ով ասես չի կանգնել «Բարսելոնայի» ղեկին․ հայտնի ֆուտբոլիստ Լուիս Էնրիկեից սկսած, ֆիզկուլտի դասատու Կիկե Սետյենով վերջացրած։ Առավել քան ակնհայտ է, որ նրանց նշանակել է ոչ թե ակումբի նախագահը, այլ գաճաճ հանճարը, որպեսզի նրա էգոն ավելի շոյվի, նա շարունակի մնալ անկասելի։ Թեպետ, ով էլ լիներ մարզչական աթոռին, Մեսին, մեկ է, լինելու էր առաջնային ֆիգուր խաղադաշտում։ Տարեցտարի, բայց, նա արդարացնում է և՛ բարձր իր աշխատավարձը, և իր հեղինակությունը։ Նա անհրաժեշտության դեպքում կարող է փոխել խաղային դիրքը, անմարդկային վիճակագրություն է գրանցում գոլերով ու ասիստներով։ Բացի դրանից Լեոն ակումբին բերում է այնքան գումար, որ գիտությունն այդքան թվանշան դեռևս չի հայտնաբերել։

Ավելի հստակ՝ վերջին 7 տարվա ընթացքում «Բարսան» Լեոյին ավելի շատ է պետք, քան հակառակը, սակայն դա էլ հավերժ չէ։ «Բարսայի» հաջող ելույթներն, ընդ որում, մեծապես կախված են Մեսիի տրամադրությունից։ Բայց դա հիմնականում աշխատում է Պրիմերայում, որտեղ բազում միջակ թիմեր կան։ Դրանց Մեսին 2 թիմակիցներով կհաղթեր անգամ։ Սակայն Չեմպիոնների լիգայում իրավիճակն այլ է․ երբ «արքան» տրամ չունի, մրցակիցը «Բարսային» ենթարկում է մահապատժի («Ռոմա», «Լիվերպուլ»)։ Առնվազն պետք է կույր լինել, որ չնկատվի ամբողջ թիմի աշխատանքը հանուն Մեսիի գոլի, երբ 5 հոգով դուրս են գալիս հարվածային դիրք ու խելացնորհ փնտրում են արգենտինացուն։ Դա մասնավորապես վերավերվում է անողնաշար Գրիզմանին, սակայն նրան դեռ կհասնենք։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք