Կապառոս. «Մեզ ժամանակ են տվել՝ հայ ֆուտբոլիստների խաղին լավ ծանոթանալու համար»

Բուքմեյքերների Ռեյտինգ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Cadena SER-ի El Larguero ծրագրի շրջանակներում խոսել է կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի, Հայաստանի հավաքականի և իր՝ Իսպանիա վերադարձի մասին:

«Հայաստանում 3-4 օր ինտենսիվ աշխատանքից հետո վերադարձա, սակայն մեր աշխատանքը շարունակվում է այստեղից: Մեզ ժամանակ են տվել՝ հայ ֆուտբոլիստներին ավելի լավ ծանոթանալու համար, մենք դիտում ենք նրանց տեսանյութերն ու խաղերը: Հայ ֆուտբոլիստների մեծամասնությունը հանդես է գալիս ցածրակարգ առաջնություններում, պետք է տեսանյութերի միջոցով անհատապես ուսումնասիրենք նրանց խաղը:

Մենք չպետք է կենտրոնանանք սպորտի վերադարձի հարցում, շտապել հարկավոր չէ: Ամենակարևորը մարդկանց առողջությունն է: Կվերադառնանք այն ժամանակ, երբ անվտանգությունը երաշխավորված կլինի: Այս պահին սպորտը նույնսիկ երկրորդական էլ չէ:

Իմ վերադարձն Իսպանիա իսկական ֆիլմի էր նման: Եկա հյուրանոց՝ իմանալով, որ ընտանիքս նույն քաղաքում է, բայց չեմ կարող տեսնել նրանց, դա շատ դժվար էր: Այժմ ընտանիքիս հետ տանն եմ ու սովորում եմ նոր կյանքին, բոլորի հետ շփվում եմ տեսազանգերով ու նույնիսկ փորձում խոհարարությամբ զբաղվել», – նշել է Կապառոսը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Կայքը «» խախտում է Հայաստանի օրենսդրությունը,
հետևաբար մուտքը դեպի այս կայք մերժվում է.
Դուք կուղղորդվեք կայք
ով օրինական է աշխատում Հայաստանում.
Անցնել կայք