Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Ինչպես հայտնվել «Տրիբունայի» գլխավոր էջում, եթե հայերեն գրել չգիտես

Սպարտակ Պետրոսյան
Ոչ մի կերպ: Այսինքն՝ բոլորովին: Եթե դուք ամեն դեպքում կարողանում եք գրել հայերեն, նամանավանդ գրել գրագետ, ապա համարձակորեն շարունակեք կարդալ: Դուք արդեն նկատեցիք, որ «Բուքմեյքերների Ռեյտինգում» հայտնվել է «Տրիբունա» բաժինը: Այս էջում մեր կայքի յուրաքանչյուր օգտատեր կարող է հրապարակել իր կանխատեսումը սպորտային ցանկացած իրադարձության վերաբերյալ: Հնարավոր է, դուք արդեն հրապարակել եք նյութ «Տրիբունայում», բայց ձեր և ոչ մի կանխատեսում չի՞ հայտնվել «Տրիբունայի» գլխավոր էջում: Այս նյութում մենք կբացատրենք, ինչու այդ կանխատեսումները չենք համարել նպատակահարմար:
Մեր «Տրիբունայի» կարգախոսը աստվածաշնչյան է. «»

Մեր «Տրիբունայում» հայտնվում են միայն լավագույնները

Բայց սկզբում այն մասին, թե ինչպես է աշխատում «Տրիբունան». Ամեն ինչ հեշտ է: Ձեր թողած յուրաքանչյուր կանխատեսում, եթե դրա տեքստն անցնում է յուրօրինակության ստուգումը, հրապարակվում է կայքում՝ մեր «Տրիբունայի» «Բոլոր կանխատեսումները» ենթաբաժնում: Անվանենք այն մեղքերի թողության վայր: «Տրիբունայի» գլխավոր էջում հայտնվելու համար ձեր կանխատեսումը պետք է համապատասխանի մեր կողմից սահմանված որակական պահանջներին:

Դժվար չէ հասկանալ, որ «Տրիբունայի» հենց գլխավոր էջն է հավաքում ամենաշատ ընթերցողներին: Եվ եթե դուք ցանկանում եք, որ ձեր կանխատեսումը նկատեն, և եթե դուք ցանկանում եք հայտնվել «Տրիբունայի» վերլուծաբանների ռեյտինգում, ապա ավելի շատ ջանքեր և ժամանակ ներդրեք որակյալ կանխատեսում գրելու համար: Ստորև ներկայացված են մեր պահանջները, որոնց բավարարելու դեպքում դուք կհայտնվեք «Տրիբունայում»:

1. Թող որ հայերենի ուսուցչուհին հպարտանա ձեզանով. Գրեք ՀԱՅԱՏԱՌ, գրագետ՝ դրեք բոլոր այդքան ձանձրալի ստորակետերը և վերջակետերը (բայց միայն ոչ վերնագրի վերջում, այնտեղ դա չենք դնում!), գրեք թիմերի անունների առաջին տառերը մեծատառ, տեքստը տպելուց հետո ընթերցեք այն գոնե ևս երկու անգամ: Մի խնայեք բացատները, դրանցով բաժանեք իրարից ձեր բառերն ու նախադասությունները: Եթե բացատն անտեսանելի է, դա դեռ թույլ չի տալիս դրա մասին մոռանալ! Եթե որևէ բառի գրությունը չեք հիշում, ապա փնտրեք, գուգլեք, բայց գրեք միայն ճիշտ տարբերակը:

2. «Տրիբունան» թվիթեր չէ. Դուք մտածում եք, ինչ-որ մեկը կարո՞ղ է դնել երեք բառից (կամ երեք նախադասությունից, տարբերությունը մեծ չէ) բաղկացած կանխատեսում: Երբ դուք խորհուրդ եք տալիս խաղադրույք, գրեք գոնե 500-800 տեքստային նշաններ՝ դուք պետք է ձեր վերլուծությամբ համոզեք ընթերցողին, որ խաղադրույքը կհարստացնի նրա գրպանների պարունակությունը: Դրա համար կանխատեսման մեջ վերլուծությունը պետք է լիարժեք լինի: Մենք սահմանել ենք պարտադիր նվազագույն սահման կանխատեսման համար՝ 500 նշան առանց բացատների:

3. Պատմիր ինձ ինչ-որ բան. Կետ, որը բխում է նախորդից: Ձեր կանխատեսումը պետք է ամբողջությամբ պարունակի օգտակար տեղեկություն, որը կապ ունի ձեր խաղադրույքի հետ (թիմերի վիճակագրություն, անձնական խաղերի պատմություն, բացակայող ֆուտբոլիստներ և այլն), բայց ոչ դատարկ տեքստեր կամ ոչ հավաստի տվյալներ: Դարձրեք ձեր կանխատեսումը լավ հիմնավորված:

4. «Բարսելոնան» ուժեղ թիմ է, «Ռեալն» ընթացքի մեջ է, խաղադրույք եմ կատարում մինչև 2018 թվականը ձնեմարդ հայտնաբերելու վրա. Եվ ի՞նչ կապ ունի այստեղ ձնեմարդը, հարցրեցի՞ք: Մենք էլ չհասկացանք: Ձեր կանխատեսումը պետք է ճիշտ կառուցվածք ունենա՝ տվեք նախնական ինֆորմացիա, վերլուծեք այն և կատարեք եզրակացություն, որը կհանգեցնի ձեզ և ձեր ընթերցողներին ընտրված խաղադրույքին: Պատճենել վիճակագրությունը, գրել խաղադրույքը և անվանել այն կանխատեսում՝ միայն ոչ «ԲՌ»-ում: Ձեր խաղադրույքը պետք է տրամաբանորեն հիմնավորված լինի!

5. «Բարսելոնան» 6 խաղում 7 հաղթանակ է տարել. Օգտագործեք հավաստի ինֆորմացիա և սպորտային վիճակագրություն տրամադրող աղբյուրներ: Քանի որ ընթերցողներին խաբելը նոր երկրպագուների սրտերը գրավելու լավագույն միջոցը չէ: Չէ՞ որ նրանք ձեր կանխատեսման հիման վրա դնում են իրենց վաստակած փողերը:

6. Այստեղ ՉԷՐ կարող լինել ձեր գովազդը. Բայց եկեք միայն առանց պարբերականներ ու կայքեր հղումների, լա՞վ: Եթե դուք կանխատեսում եք տալիս ձեր խմբի անունից, դրա մասին կարող եք հիշեցնել, օրինակ, վերնագրում գրելով «ՄՅՈւ» — «ՄՍ». Կանխատեսում «Բուքմեյքերների Ռեյտինգից»: Բայց առանց հղումների:

7. Մամ, հաց ուտելու կգամ 5 րոպեից, պետք է հասցնեմ կանխատեսում հրապարակել! Որպեսզի ձեր կանխատեսումը հասցնեն կարդալ և խաղադրույք կատարել, դուք պետք է այն հրապարակեք իրադարձության մեկնարկից բավական շուտ: Որքան շուտ, այնքան լավ: Բայց ամեն դեպքում մի շտապեք: Եթե թիմը դեռ չի խաղացել առաջնության խաղը, պետք չէ կանխատեսել Չեմպիոնների լիգայում հաջորդ հանդիպումը: Ամեն ինչ կարող է տեսի ունենալ: Մենք խորհուրդ ենք տալիս ֆուտբոլային կանխատեսումները հրապարակել հանդիպման մեկնարկից 24 ժամ առաջ: Հոկեյի, թենիսի, բասկետբոլի վերաբերյալ կանխատեսումները՝ լայնույթի հայտնվելուց անմիջապես հետո: Եթե ձեր կանխատեսումը հրապարակվել է խաղի մեկնարկին 2 ԺԱՄԻՑ ԱՎԵԼԻ ՔԻՉ մնալուց հետո, մենք միանշանակ չենք թողնի այն «Տրիբունա»!

8. Ամեն ինչ գեղեցիկ կանենք, բոսս. Կազմեք ձեր կանխատեսումն ինչպես պետք է: Դրա համար այն հրապարակելուց առաջ անպայման ավելացրեք լուսանկար՝ ձեր ընտրած սպորտային իրադարձությանը համապատասխան: Օրինակ՝ գլխավոր մարզչի կամ թոփ-խաղացողներից որևէ մեկի լուսանկարը: Իդեալական չափերը՝ 760×480: Թեկուզ դրան մոտ ինչ-որ բան: Նշեք հանդիպման մեկնարկի ճիշտ ժամը Երևանի ժամանակով և ուշադիր լրացրեք խաղադրույքի կաղապարի մնացած դաշտերը: Հատկապես գործակիցը, եթե այն սխալ է կամ նշված խաղադրույքը չկա ընտրված բուքմեյքերում, մենք անպայման կմերժենք ձեր կանխատեսումը:

9. Ես չեմ գողանում, պարտքով եմ վերցնում. Խնդրում ենք, գրեք յուրօրինակ տեքստեր, հակառակ դեպքում մենք չենք թողնի ձեր կանխատեսումը «Տրիբունայի» գլխավոր էջ: Մեր կայքում հրապարակված տեքստը համացանցում այլևս ոչ մի տեղ չպետք է հրապարակվի՝ ոչ «Տրիբունայում» հայտնվելուց առաջ, ոչ էլ հետո!

10. Հիշի՛ր, ընկեր, կախվածությունը քո գլխավոր թշնամին է. Ձեր կանխատեսումը չպետք է պարունակի երեքից ավել խաղադրույք: Խաղադրույքների մեծ քանակը ոչ միայն դժվար է ընկալել, այլ նաև վնասակար է: Ընտրեք ձեր դիտարկած լավագույն տարբերակը:

Հավելեմ, որ այս պահանջներն ու խորհուրդները կարող են համալրվել՝ կախված մեր «Տրիբունայի» տարածումից: Այնպես որ հետևեք կանոններին այս էջում: Եվ հիշեք՝ ամենաջանասեր կանխատեսողները անպայման կպարգևատրվեն: Ո՞վ գիտե, հնարավոր է, հենց դուք դառնաք «ԲՌ»-ի փորձագետների թիմի անդամ🙂

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք