vivaro-logo
Անցնել կայք
vivaro-logo
Անցնել կայք

ՀՀ արդարադատության նախկին նախարար. ազարտային խաղերի մասին օրենսդրությունը բարեփոխումների կարիք ունի

Հայաստանի հանրապետության՝ ազարտային խաղերի գործունեությունը կառավարող օրենսդրությունը բարեփոխումների կարիք ունի, կարծում է երկրի արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

Մանուկյան. պետք է դիտարկել նաև հարկերի դերն էկոնոմիկայում

Մանուկյան. պետք է դիտարկել նաև ոլորտի դերն էկոնոմիկայում

«Մասնավոր կայանատեղիների և արագաչափերի կառավարման վերաբերյալ ուշացած, բայց կարևոր և ակտուալ որոշումից հետո անհրաժեշտ է հիմնովին զբաղվել կազինոյի և շահումով վիճակախաղերի գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ, ինչպես նաև համակարգի նկատմամբ վերահսկման և ղեկավարման մոդելի փոփոխմամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պրն Մանուկյանը:

ՀՀ արդարադատության նախկին նախարարը կարծում է, որ պետք է դիտարկել ոչ միայն ոլորտի հարկային հարցերը, այլ նաև նրա դերն ու նշանակությունը էկոնոմիկայում, հատկապես տուրիզմի զարգացման կոնտեքստով, և հասարակական կյանքի ու տարածքային զարգացման տրամաբանության տեսանկյուններից:

Սեպտեմբերի վերջին Հայաստանի հանրապետության ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ԱԺ-ում ներկայացրել էր «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխության նախագիծը և հայտարարել, որ օնլայն-կազինոյի կառավարումը կնպաստի փողերի լվացման դեմ պայքարին: Այդ օրինագիծը կարող է ուժի մեջ մտնել գալիք տարվա հունիսի 1-ին:

Հոկտեմբերի սկզբին Europefootball բուքմեյքերական ընկերության աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության շենքի առաջ, հանձնել նամակ՝ խնդրելով վերանայել լիցենզավորման համար գանձվող հարկի հնգապատկման վերաբերյալ օրինագիծը, որն ԱԺ-ում ընդունվել էր հոկտեմբերի 4-ին:

Ընկերության իրավաբանական հարցերով տնօրեն Մառլեն Սմբատյանը «Բուքմեյքերների Ռեյտինգի» հետ զրույցում հայտնել էր, որ հարկային օրենսդրության նման փոփոխությունը կարող է նպաստել երկրում «սև շուկայի» ստեղծմանը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Գրանցում
Գրանցում
Մուտք գործել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը: