Մուտք

Հաղթանակի զգացումը

15:12, 22 Դեկտեմբերի 2015
Հովիկ Բերոյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Բուքմեյքերական գրասենյակում երկար և հաջող խաղի համար կա պարտադիր պայման՝ ճիշտ մտածելակերպի մշակում: Խաղադրույքներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է սովորել և ընդունել հաջող խաղի կանոնները: Քայլ առ քայլ, մինչեւ այն չդառնա ձեր երկրորդ բնությունը: Եվ մենք հույս ունենք, որ մեր դասագիրքը ձեզ կսովորեցնի ճիշտ մոտենալ խաղադրույքներին: Բայց նախքան մեր առաջ շարժվելը եկեք խոսենք բուքմեյքերում գրասենյակում խաղալու ակնկալիքներից:

Կիսվել:

Եթե դուք կարծում եք, որ միայն մեծ գումարներ հաղթելով կարելի է դառնալ հաջողակ, ապա սխալվում եք: Բուքմեյքերը՝ դա վիճակախաղ չէ: Այստեղ նպատակը մեկ դրվագում հարստանալը չէ:

Այստեղ կարեւորը հիմնական հասկացությունները հասկանալն է, համբերությամբ զինվելն ու կատարելագործվելը: Անպարտելի մարտավարություններ չեն լինում: Ճշմարտությունը այն է, որ հաղթանակի և պարտության միջեւ սահմանը շատ բարակ է:

Ահա մեր խորհուրդները:

Մոռացեք զգացմունքների մասին

Ինչ-որ տեղ դուք հաղթում եք, մեկ այլ տեղ պարտվում: Դուք կունենաք հաղթանակների և պարտությունների շարքեր: Դա միանգամայն բնական է: Իհարկե ոչ-ոք չի սիրում պարտվել, նամանավանդ, երբ դուք իրական կյանքում ձեր վաստակած գումարներն եք պարտվում խաղադրույքներում: Սակայն պարտությունը այն բանն է, որի հետ յուրաքանչյուր հաջողակ խաղացող պետք է  համակերպվի: Սովորեք դա, քանզի ձեր նյարդերը պետք է ամուր լինեն: Այլապես ձեզ կործանում է սպասվում:

Միշտ օգտագործեք գիտելիքները և սովորեք

Դուք պետք է կենտրոնանաք սպորտի և առաջնությունների այն տեսակների վրա, որոնց դուք ավելի շատ եք հետեւում, և որի մասին ավելի տեղեկացված/իրազեկ եք:  Այդ գիտելիքները ձեզ կօգնեն ավելի լավ գնահատել այս կամ այն թիմի շանսերը: Իհարկե լավ է, եթե ձեզ հաջողվում է մի քանի ամիսների ընթացքում դառնալ հաջողակ խաղացող: Սակայն ինչպես փորձն է ցույց տալիս, այդպիսի փորձառությունն առաջանում է տարիների ընթացքում:

Այդ պատճառով շարունակեք գիտելիքներ ստանալ և փորձ հավաքել: Մի՛ վախեցեք սովորել: Նոր գիտելիքները ձեզ համար երբեք ավելնորդ չեն լինի:

Մի՛ կորցրեք առողջ միտքը, անգամ եթե արդեն դարձել եք փորձառու և հաջողակ: Կատարելությունը սահմաններ չունի: Եվ դուք միշտ կարող եք դառնալ հաջողակ ու ավելի լավը:

Հրապարակվել է՝ Օգնություն, Բեթինգի դպրոց
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Մաթեմատիկական խաղադրույքներ: Ինչպե՞ս է թվիթերն օգնում սպորտային խաղադրույքներ կատարել
15:12, 22 Դեկտեմբերի 2015
Մաթեմատիկական խաղադրույքներ. ինչպես են օգնում տենդենցները հաղթել խաղադրույքներում
15:12, 22 Դեկտեմբերի 2015
Մաթեմատիկական խաղադրույքներ. Հաշվում ենք հավանականությունը հանճարեղ Բայեսի խորհուրդներով
15:12, 22 Դեկտեմբերի 2015
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ