Ֆուտբոլում մրցավարների կողմնակալությունը. արդյո՞ք այն կա և ինչպե՞ս է մրցավարը ազդում խաղադրույքների վրա
Ֆուտբոլային հանդիպման արդյունքը կախված է շատ գործոններից, որոնցից յուրաքանչյուրը պետք է դիտարկվի՝ նախքան խաղադրույք կատարելը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» թարգմանել է Pinnacle Sports-ի բլոգի հոդվածը, որը նվիրված է մրցավարների կողմնակալությանը առանձին ակումբներին և կօգնի պատասխանել այն հարցին, թե խաղացողը արդյո՞ք պետք է հաշվի առնի մրցավարին՝ նախքան խաղադրույք կատարելը:

Մայք Դինը և «Արսենալը». արդյո՞ք կա թշնամություն
Ֆուտբոլային հանդիպման արդյունքի վրա ազդող գործոնները
Ֆուտբոլային հանդիպման արդյունքը կախված է մի շարք գործոններից: Նրանց թվում է նաև մրցավարի անձը: Մասնավորապես, հանդիպման առանցքային իրադարձությունների վրա նրա որոշումները կարող են հիմնական դեր խաղալ առանձին դիմակայություններում:
Ինչպես ֆուտբոլիստներինը, մրցավարների ընդունակությունները և փորձը նույնպես տարբերվում են, և նրանք էլ երբեմն հակված են լինում սխալներ գործելուն:
Այսպիսով, անխուսափելի են իրավիճակները, երբ ակումբի երկրպագուների կամ մարզիչների մոտ տպավորություն է ստեղծվում, որ իր թիմին դատում են անարդարացի, իսկ երբեմն բողոքներ են լինում, որ կոնկրետ մրցավարը մշտապես կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում տվյալ ակումբին:
Եթե այդպիսի դեպք տեղի ունենար, ապա դա, իր հերթին, ակնհայտ կփոխեր այդ թիմերի խաղերւ համար սահմանված գործակիցները: Բայց արդյո՞ք մենք ունենք ինչ-որ վիճակագրական տվյալներ, որոնք կհաստատեն այս լայն տարածված համոզմունքները:
Անգլիայի Պրեմիեր-լիգայում մրցաշրջանի 380 խաղերի համար օգտվում են 20 մրցավարների ծառայություններից, բայց այդ հանդիպումների մեծ մասը սպասարկում են նշված մրցավարների կեսը: 2013/14 մրցաշրջանի ընթացքում 12 մրցավարներ սպասարկել են 20 և ավելի հանդիպումներ: Այդ պատճառով էլ միևնույն մրցավարին պարբերաբար հանդիպելն անխուսափելի է: Շատ մրցավարների համար հազվադեպ երևույթ չէ տվյալ ակումբի հանդիպումները 20-ից ավել անգամ սպասարկելը: Օրինակ, Մայք Դինը Պրեմիեր-լիգայում իր ճանապարհը սկսել է 2000/2001 մրցաշրջանից և հաջող է անցկացրել է 350 հանդիպումներ:
Մայք Դինն ընդդեմ «Արսենալի»
Դինը նշանակվել է «Արսենալի» մասնակցությամբ ավելի քան 30 հանդիպումների և 2009-2013 ժամանակահատվածում երկրպագուները եկել էին այն ենթադրությանը, որ Դինը համարվում է «սարսափելի» մրցավար «զինագործների» համար:
1 հաղթանակ, 5 ոչ-ոքի և հաջողության գործակիցը 15 խաղերի ընթացքում կազմում էր 0.23. սրանք վառ ցուցանիշներ են՝ նույնիսկ հաշվի առնելով բարձր կարգ ունեցող թիմերի հետ հանդիպումները, որտեղ «Արսենալը» մրցում էր չեմպիոնության համար պայքարող ակումբների հետ: Խմբագրության մեջբերումը. հաջողության գործակցի հաշվարկման համար 1 ոչ-ոքին հավասար է 0.5 հաղթանակի, Կա 1 հաղթանակ, 5 ոչ-ոքի. դա 3.5 հաղթանակ է, որը հավասար է 15 հանդիպումների 23%-ին:
Խաղի արդյունքների հավանականությունը, որը հնարավոր է հաշվել նախախաղյա գործակիցների հիման վրա, այդ 15 հանդիպումներում կանխատեսել է «Արսենալի» միջինը 6 հաղթանակ և 4 ոչ-ոքի: Հաջողության սպասելի գործակիցը հավասարվել է խաղում 0.5-ից ավելիին, մինչդեռ իրականում այն նվազել է՝ հասնելով 0.23-ի:
Եթե հազար անգամ կրկնօրինակենք այս 15 խաղերի արդյունքները, ապա հաջողության գործակիցը 0.23 և ցածր ավելի քիչ կհանդիպի՝ մոտ յուրաքանչյուր 250-րդ փորձին:
Այնպես որ, դժվար չէ ենթադրել, որ «Արսենալի» կատարողականի ցածր մակարդակը այդ հանդիպումներում կախված է եղել Մայք Դինի աշխատանքից: Չնայած այս ամենին, «Արսենալի» շատ երկրպագուներ համոզված են, որ այստեղ կապ կա: Այնուամենայնիվ, նրանք սխալվում են:
Առաջին հերթին, ընտրությունը կողմնակալորեն է կատարված: Այն սկսված է «Արսենալի» համար անհաջող հատվածից: Այս ընտրանուն նախորդող 21 խաղերում, «կանոնիրները» Պրեմիեր-լիգայում պարտվել են միայն մեկ անգամ, երբ մրցավարը եղել է Մայք Դինը:
Ընդհանուր առմամբ, «Արսենալի» վիճակագրությունը Մայք Դինի վարած խաղերում ոչնչով ուշադրության արժանի չէ: Ակումբը հաղթել է 15 խաղերում, ևս 12 խաղ ավարտել ոչ-ոքի և դա այն դեպքում, երբ նախապես կանխատեսվում էր 18 հաղթանակ և 8-ոչ-ոքի: Նմուշների ոչ մեծ քանակությունը հաճախ սենսացիոն արդյունքներ է տալիս և նման շեղումները լիովին սպասելի են՝ նույնիսկ ընտրված խաղերում, որտեղ15-ից ավելի հանդիպումներ են:
«Արսենալի» և Մայք Դինի մասնակցությամբ թերթերի գլխագիրները առաջանում են անհաջող ընտրանու պատճառով: Հաղթանակների կամ պարտությունների շարքերը առաջանում են պատահական հերթականության արդյունքում:
Նաև 1-ի շանսերը 250-ում կատարվում են այդ 15 խաղերում: «Արսենալի» մասնակցությամբ 15 և ավելին խաղեր միայն Մայք Դինը չի սպասարկում: Հետևաբար, եթե այդ մրցավարներից յուրաքանչյուրին կարող է բախտ վիճակվել հայտնվել «Արսենալի» հաջող մրցելույթների ժամանակ, ապա բավականին մեծ է հավանականությունը, որ այդ մրցավարներից որևէ մեկը ցույց կտա «Արսենալի» համար վատ արդյունքներ:
Իսկ եթե մենք ավելի առաջ նայենք, ապա կտեսնենք, որ Պրեմիեր-լիգայի թոփ-ակումբներից յուրաքանչյուրը ունեն մրցավար, որը ամենից շատն է սպասարկում նրա մասնակցությամբ հանդիպումները և մեծանում է նրա հավանականությունը, որ նրա սպասարկմամբ, տվյալ թիմը կարող է գրանցել սարսափելի արդյունքներ: Այնպես ստացվեց, որ այդպիսի ակումբ դարձավ «Արսենալը»:
Կարճ ասած, Մայք Դինի «Արսենալի» հետ կապված վիճակագրությունը պատահական բնույթ է կրում և վաղ թե ուշ այդպիսի բան պետք է տեղի ունենար՝ հաշվի առնելով ԱՊԼ-ի հանդիպումների քանակը: Հետևաբար, Մայք Դինի անձնավորությունը չի կարող ազդել մեր խաղադրույքների վրա, երբ նա սպասարկի «Արսենալի» մասնակցությամբ հանդիպումը:
Մրցավարների չկայացած կողմնապահության մասին
Որպեսզի վերջնականապես համոզվենք, որ մրցավարը նախապատվություն չի տալիս առանձին ակումբին, մենք վերցրել ենք խաղերի շարք, որտեղ թիմը վատ է հանդես եկել կոնկրետ մրցավարի խաղի սպասարկման ժամանակ և համեմատել ենք հաջորդող խաղերի հետ, որտեղ նա կրկին դատել է: Այսինքն, կա հավանականություն, որ ընդհանուր վիճակագրությունում այդ մրցավարների «սև գոտին» կշարունակվի:
Դրա համար մենք վերցրել ենք 10 հանդիպումներից բաղկացած շարք, որտեղ թիմը սպասվածից վատ է հանդես եկել առանձին վերցրած մրցավարի աշխատանքի ժամանակ, քան այն գնահատվում էր բուքմեյքերական գործակիցներում: Մենք վերցրել ենք անգլիական 4 թոփ-ակումբների՝ «Լիվերպուլի», «Չելսիի», «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» վատ ժամանակաշրջանները 2000-2013թթ.: Որից հետո մենք ուսումնասիրեցինք այդ նույն մրցավարի սպասարկման ժամանակ արձանագրված հանդիպումների արդյունքները՝ այդ 10 խաղերի ընթացքում:
Ելնելով այդ հանդիպումների գործակիցներից, սպասելիքները այնպիսին էին, որ թիմերը ընդհանուր առմամբ պետք է հաղթեին 50 խաղերից 25-ում և 12 անգամ ոչ-ոքի խաղային՝ 0.62 հաջողության գործակցով: Թիմերը այդ 50 հանդիպումներում հաղթեցին 26 անգամ և 11 անգամ ոչ-ոքի խաղացին, որը գործնականում համընկնում էր սպասելիքների հետ:
Կարճ ասած, վատ արդյունքները վիճակագրության սահմաններից դուրս չեն գալիս և ամբողջովին ցույց է տրվում մինչ խաղը սպասվող ակնկալիքներում: Ընդհանուր կարծիքի հիման վրա, վատ հանդիպումների հերթականությունը՝ դա միայն արդյունքների պատահական շարք է, այլ ոչ թե մրցավար անձնավորության ազդեցության արդյունքը:
Երբեմն, մրցավարները կարող են սխալներ թույլ տալ: Բայց Պրեմիեր-լիգայի մրցավարները կողմնապահ չեն համարվում և խաղացողի համար հիմարություն կլինի խաղադրույք կատարել խաղի ելքի վրա՝ հիմնելով մրցավարի անձնավորությամբ:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: