Ֆրանսիա — Խորվաթիա․ Բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում Ֆրանսիային

Արամ Սահակյան
Հուլիսի 15-ին՝ երեկոյան ժամը 7-ին, Մոսկվայում տեղի կունենա վերջին չորս տարվա ֆուտբոլային գլխավոր հանդիպումը։ Աշխարհի գավաթը նվաճելու համար միմյանց դեմ կմրցեն Ֆրանսիայի և Խորվաթիայի ազգային հավաքականները։ Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունը խաղի ֆավորիտ է համարում Ֆրանսիային, ում հիմնականում ժամանակում հաղթելու համար սահմանել է 1,95 գործակիցը։ Զլատկո Դալիչի սաների հաղթանակը հիմնական ժամանակում գնահատվել է 4,96 գործակցով։ Ոչ ոքին ստացել է 3,30 գործակիցը։   

Այսպիսով, եթե գործակիցները բերենք տոկոսային դաշտ, ապա կհասկանանք, որ Ֆրանսիայի հաղթանակի հավանականությունը կազմում է 50 տոկոս, Խորվաթիայինը՝ 20 տոկոս, դե իսկ մնացած 30 տոկոսն էլ խաղի հիմնական ժամանակում չավարտվելու հավանականությունն է։

Խաղադրույք հաղթողի համար

Բնականաբար, ընդունվում են խաղադրույքներ նաև ուղղակի Աշխարհի գավաթը նվաճելու համար։ Խոսքը գնում է թե՛ հիմնական ժամանակի, թե՛ լրացուցիչի, և թե՛ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի մասին։ Այստեղ ևս Դիդիե Դեշամի սաները բացահայտ ֆավորիտ են։ Նրանց հաղթանակը գնահատված է 1,44 գործակցով (67%), մինչդեռ Խորվաթիայի հաղթանակը ստացել է 2,95 գործակիցը (33%):

Խաղադրույք գոլերի համար

Ըստ բուքմեյքերների հանդիպումը գոլառատությամբ չի փայլի։ Եվ սա տրամաբանական է, քանզի խոսքը գնում է Աշխարհի գավաթի եզրափակչի մասին։ Եթե նայենք նախորդ Մունդիալների եզրափակիչներին, ապա կտեսնենք, որ նախորդ երկու դեպքերում հիմնական ժամանակում ընդհանրապես գոլեր չեն խփվել։ Տոտալ քիչ (2,5)-ից խաղադրույքը ավելի ցածր գործակից է ստացել (1,45) քան տոտալ (2,5)-ից շատը (2,75): Տոկոսային հարաբերակցությամբ 68 տոկոս հավանականությամբ խաղում կխփվեն առավելագույնը երկու գնդակ, իսկ 32 տոկոս հավանականությամբ նվազագույնը երեք գնդակ։ Բուքմեյքերների կարծիքով հիմնական ժամանակում կողմերը չեն փոխանակվի գոլերով․ «երկուսն էլ կխփեն՝ այո» խաղադրույքի համար սահմանված է 2,37 գործակիցը (42%), իսկ «երկուսն էլ կխփեն՝ ոչ» խաղադրույքի համար սահմանված է 1,58 գործակիցը (58%):

Օգտակար տեղեկություններ երկու թիմերի վերաբերյալ

Խորվաթիայի հավաքականը առաջին անգամ է դուրս եկել Աշխարհի առաջնության եզրափակիչ։ Մինչ այս խորվաթների ցուցադրած լավագույն արդյունքը եղել 1998 թվականի Մունդիալի ժամանակ, որը անցկացվում էր հենց Ֆրանսիայում։ Խորվաթները այդ տարի հասան մինչև կիսաեզրափակիչ, որտեղ էլ պարտվեցին հենց Ֆրանսիայի ընտրանուն 2։3 հաշվով։

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը

Ֆրանսիա — Լյորիս, Էրնանդես, Վառան, Ումտիտի, Պավար, Կանտե, Պոգբա, Մաթյուիդի, Գրիզման, Մբապպե, Ժիրու։

Խորվաթիա — Սուբաշիչ, Ստրինիչ, Վիդա, Լովրեն, Վրսալկո, Ռակիտիչ, Մոդրիչ, Բրոզովիչ, Պերիշիչ, Ռեբիչ, Մանջուկիչ։

Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

 

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Կայքը «» խախտում է Հայաստանի օրենսդրությունը,
հետևաբար մուտքը դեպի այս կայք մերժվում է.
Դուք կուղղորդվեք կայք
ով օրինական է աշխատում Հայաստանում.
Անցնել կայք