Ֆորայով խաղադրույքներ
Ֆորայով խաղադրույքների տեսակը ամենատարածվածներից մեկն է: Գոյություն ունի դրանց երկու տեսակ` ասիական և եվրոպական:
3.1. Ինչպե՞ս է այն աշխատում
Ֆորայի բազային հայեցակարգը պարզ է. բուքմեյքերները հանդիպման ետնապահին համապատասխան թվով գոլեր/միավորներ/խաղեր ավելացնելու ճանապարհով մրցակիցների շանսերը հավասարեցնում են 50-ը 50-ի:
3.2. Ասիական ֆորա
Քանի որ ֆուտբոլում ասիական ֆորայի վրա կատարվող խաղադրույքները տարածված են, այն կդիտարկենք ֆուտբոլային հանդիպման օրինակով:
Այսպես, Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» հանդիպում է «Վոլգայի» հետ: Եվ բուքմեյքերները «Զենիթի» վրա «2.5» գոլ ֆորայով խաղադրույք են առաջարկում: Դա նշանակում է, որ «Զենիթը» պետք է երեք եւ ավելի գոլերի տարբերությամբ հաղթի, որպեսզի ձեր խաղադրույքը աշխատի:
Այսպիսի խաղադրույք ակնկալելը շատ հեշտ է. հանդիպման ավարտից հետո դուք հանում եք «Զենիթի» կողմից խփված գնդակների թվից հանում եք ֆորայի արժեքը՝ մեր դեպքում դա 2.5 գոլն է: Եթե այս ամենից հետո ստացված արդյունքը «Զենիթի» օգտին է, նշանակում է, որ ձեր խաղադրույքը հաղթել է, եթե ոչ՝ դուք կորցնում եք կատարված խաղադրույքը:
Ընդունենք, «Զենիթը» 4:1 հաշվով հաղթել է «Վոլգային»:
4 − 2,5 = 1,5 Ֆորան հաշվի առնելով գումարային հաշիվը1.5:1 է: Ձեր խաղադրույքը հաղթել է:
Իսկ եթե «Զենիթը» «Վոլգային» հաղթել է 2:0, ապա.
2 – 2,5 = −0,5: Ֆորան հաշվի առնելով գումարային հաշիվը −0,5:0 է: Ձեր խաղադրույքը պարտվել է:
Նույն կերպով կհաշվվի «Վոլգայի (+2,5) ֆորայով հաղթանակի խաղադրույքները: Միայն թե այս դեպքում նշված արժեքը պետք է ավելացնել «Վոլգայի» խփած գոլերի քանակին: Եվ եթե այդ դեպքում վերջնական արդյունքը եղավ «Վոլգայի» օգտին, ապա խաղադրույքը կհաղթի:
3.3 Ֆուտբոլում ասիական ֆորաների տարատեսակները
Ասիական ֆորան ամենատարածվածն ու օգտագործվողն է: Հիմա մենք կդիտարկենք ֆուտբոլում առաջարկվող ասիական ֆորաների տարբեր տեսակներ:
ա) «-0,5» կամ «+0,5» ֆորաները
ԲԿՄԱ-ն (-0,5) ընդդեմ «Սպարտակի» (+0,5)
Այստեղ մի փոքր առավելությամբ ֆավորիտ է համարվում ԲԿՄԱ-ն: Այդ պատճառով, նախօրոք 0,5 կգումարվի վերջնական արդյունքում ստացված «Սպարտակի» գոլերի քանակին:
Եթե հանդիպումը ավարտվի ոչ-ոքի, ապա կհաղթի «Սպարտակի» (+0,5) հաղթանակը, քանի որ արդյունքում մրցակցից 0,5 գոլ ավել կունենա:
Դա նշանակում է, որ եթե խաղադրույք կատարեք «Սպարտակի» վրա, ապա ձեզ կբավականացնեն երկու ելքեր՝ «Սպարտակի» հաղթանակը կամ ոչ-ոքին: Այլ կերպ ասած՝ ձեզ պետք է, որ «Սպարտակը» չպարտվի:
Եթե խաղադրույք եք կատարում ԲԿՄԱ (-0,5)-ի վրա, ապա ձեզ կբավականացնի միայն «բանակայինների» հաղթանակը, քանի որ մյուս դեպքերում ֆորայով հանդիպումը ձեր օգտին չի լինի:
բ) Ասիական «0» ֆորա/ Ելք առանց ոչ-ոքիի
Այս խաղադրույքը հնարավորություն է տալիս, որպես հնարավոր հանդիպման ելք, բացառել ոչ-ոքին: Ոչ-ոքիի դեպքում գումարը կվերադարձվի: Եթե խաղադրույք եք կատարում A թիմի «0» ֆորայով հաղթանակի վրա եւ այդ թիմը հաղթում է, ապա ձեր խաղադրույքը հաղթել է: Ոչ-ոքիի դեպքում գումարը կվերադարձվի, իսկ A-ի պարտության դեպքում՝ դուք կպարտվեք:
«0» ֆորան ձեր ապահովագրումն է ոչ-ոքիների դեպքում:
գ) Ասիական «1» ֆորա
Այս ֆորայով խաղադրույքի սկզբունքը նույնն է, ինչ «+0,5»-ի դեպքում: Միակ բացառությունն այն է, որ վերջնական արդյունքին թիմերից մեկին ավելացվում է 1 գոլ:
Եվ այսպես, խաղում են ԲԿՄԱ-ն ու «Սպարտակը»: Բուքմեյքերները առաջարկում են խաղադրույք կատարել ԲԿՄԱ «-1» կամ «Սպարտակի» «+1» ֆորայով հաղթանակի վրա: Պարզ է դառնում, որ այս խաղում ֆավորիտ է ԲԿՄԱ-ն: Եթե խաղադրույք կատարեք «Սպարտակի» (+1) ֆորայով հաղթանակի վրա, ապա ձեր խաղադրույքը կպարտվի, եթե ԲԿՄԱ-ն հաղթի երկու կամ ավելի գոլի տարբերությամբ: Եթե «Սպարտակը» պարտվի մեկ գոլի տարբերությամբ, ապա ձեր գումարը ետ կվերադարձվի:
Եվ այսպես, խաղադրույք եք կատարում «Սպարտակի» (+1) ֆորայով հաղթանակի վրա: Դիտարկենք բոլոր հնարավոր արդյունքները.
— «Սպարտակի» հաղթանակ — ձեր խաղադրույքը հաղթեց
— ոչ-ոքի — ձեր խաղադրույքը հաղթեց (քանի որ «Սպարտակը» մեկ գոլի առավելություն կունենա)
-«Սպարտակի» մեկ գոլի տարբերությամբ պարտություն — խաղադրույքի վերադարձ
-«Սպարտակի» երկու եւ ավելի գոլի տարբերությամբ պարտություն — ձեր խաղադրույքը պարտվեց
Կարող են հանդիպել «2», «3» եւ ավելի ֆորաներ:
դ) Ասիական «1,5» ֆորա
Այս ֆորայի հաշվարկման սկզբունքը նույնն է, ինչ «1» ֆորայի դեպքում: Այս դեպքում տարբերությունը այն է, որ «Սպարտակի» վերջնական արդյունքին կգումարվի ոչ թե 1, այլ 1,5 գոլ: Այս դեպքում խաղադրույքի վերադարձ չի կարող լինել:
Եվ այսպես, «Սպարտակի» (+1,5) ֆորայով հաղթանակի դեպքում հնարավոր ելքերը.
-«Սպարտակի» հաղթանակ — ձեր խաղադրույքը հաղթեց
-ոչ-ոքի — ձեր խաղադրույքը հաղթեց
-«Սպարտակի» մեկ գոլի տարբերությամբ պարտություն — ձեր խաղադրույքը պարտվեց
-«Սպարտակի» երկու եւ ավելի գոլի տարբերությամբ պարտություն — ձեր խաղադրույքը պարտվեց
ե) Կրկնակի ասիական ֆորա
Քանի որ ֆուտբոլում շատ գնդակներ չեն խփվում, բուքմեյքերի մոտ միտք է ծագում առաջարկել կրկնակի ասիական ֆորա, որտեղ խաղադրույքի արժեքը կիսվում է: Այսինքն, եթե խաղադրույք եք կատարում կրկնակի ասիական ֆորայի վրա, ապա ձեր խաղադրույքի արժեքը կբաժանվի երկու մասի: Առաջինը խաղադրույք կկատարվի կրկնակի ֆորայի առաջին թվի, իսկ երկրորդը՝ մյուս թվի վրա:
Դիտարկենք օրինակ. եւ այսպես ունենք «Սպարտակի» «0; +0,5» կրկնակի ֆորայով (երբեմն այս ֆորան վերածվում է «0,25» տեսքի): Դուք դրա վրա կատարել եք 100 ռուբլի խաղադրույք: Ստացվում է, որ 50 ռուբլի խաղադրույք եք կատարել «Սպարտակի» «0» ֆորայով հաղթանակի, իսկ 50 ռուբլի՝ «Սպարտակի» «0,5» ֆորայով հաղթանակի վրա:
Իսկ այժմ դիտարկենք հնարավոր ելքերը.
-«Սպարտակը» հաղթում է — ձեր խաղադրույքը ընդհանուր առմամբ հաղթում է
-«Սպարտակը» ոչ-ոքի է խաղում — ձեր խաղադրույքի առաջին կեսը կհաղթի, իսկ մյուս կեսը կվերադարձվի: Այսինքն, դուք հաղթում եք կեսը, որը կարող էիք հաղթել «Սպարտակի» հաղթանակի դեպքում:
-«Սպարտակը» պարտվում է — ձեր խաղադրույքը ընդհանուր առմամբ պարտվում է
Եթե 100 ռուբլի խաղադրույք կատարեք ԲԿՄԱ-ի «0; −0,5»-ի վրա (կամ «-0,25»), ապա ստացվում է, որ 50 ռուբլի խաղադրույք եք կատարել «ԲԿՄԱ»-ի «0» ֆորայով հաղթանակի, իսկ 50 ռուբլի՝ ԲԿՄԱ-ի «-0,5» ֆորայով հաղթանակի վրա:
Դիտարկենք հնարավոր ելքերը.
-ԲԿՄԱ-ն հաղթում է — ձեր խաղադրույքը ընդհանուր առմամբ հաղթում է
-ԲԿՄԱ-ն ոչ-ոքի է խաղում — ձեր խաղադրույքի առաջին կեսը կհաղթի, իսկ մյուս կեսը կվերադարձվի: Այսինքն դուք հաղթում եք կեսը, որը կարող էիք հաղթել ԲԿՄԱ-ի հաղթանակի դեպքում:
-ԲԿՄԱ-ն պարտվում է — ձեր խաղադրույքը ընդհանուր առմամբ պարտվում է
Ինչպես տեսնում եք, ասիական ֆորայի տարբերակները շատ են: Առաջին հայացքից հեշտ չէ, բայց հետաքրքիր է: Մենք համոզված ենք՝ հասկացողները սիրում են ֆորայով խաղադրույքները:
3.4. Եվրոպական հանդիկապ
Եվրոպական հանդիկապը տարբերվում է ասիականից նրանով, որ ունի ֆորայի ամբողջ արժեքներ: Միեւնույն ժամանակ, եթե ֆորայի հաշվարկով ստացվում է ոչ-ոքի, ապա պարտվում եք:
Օրինակի համար վերցնենք ԲԿՄԱ-ի եւ «Սպարտակի» հանդիպումը: Խաղադրույք եք կատարում «Սպարտակի» (+1) եվրոպական ֆորայով հաղթանակի վրա: Վերցնենք, ԲԿՄԱ-ն հաղթում է 2:1 հաշվով:
1 + 1 = 2: Ֆորայի հաշվարկով վերջնական հաշիվը 2:2 է: Ձեր խաղադրույքը պարտվեց: Բայց եթե թիմերը խաղային ոչ-ոքի կամ «Սպարտակը» հաղթեր, ապա ձեր խաղադրույքը կհաղթեր:
Դիտարկենք եվրոպական ֆորայով ոչ ոքիի վրա խաղադրույքի օրինակը: Դուք հաղթում եք միայն այն դեպքում, երբ վերջնական արդյունքը ոչ-ոքի է: Վերցնենք, խաղադրույք եք կատարել ԲԿՄԱ «-1»/ «Սպարտակ» «+1» ֆորայով ոչ-ոքիի վրա:
Դիտարկենք հնարավոր ելքերը.
-ԲԿՄԱ-ն հաղթում է մեկ գոլի տարբերությամբ — ձեր խաղադրույքը հաղթում է
-ԲԿՄԱ-ն հաղթում է մեկ գոլից ավել տարբերությամբ — ձեր խաղադրույքը պարտվում է
-Թիմերը ոչ-ոքի են խաղում — ձեր խաղադրույքը պարտվում է, քանի որ ֆորայի հաշվարկով կհաղթի «Սպարտակը»
-«Սպարտակը» հաղթում է — ձեր խաղադրույքը պարտվում է
Նշենք նաեւ, որ բուքմեյքերները ֆորայով խաղադրույքներ միայն ֆուտբոլում չեն առաջարկում: Նմանատիպ խաղադրույքներ ընդունվում են նաեւ բասկետբոլում, հոկեյում, թենիսում, ռեգբիում, ամերիկյան ֆուտբոլում, բեյսբոլում եւ այլ սպորտաձեւերում:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: