Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Էլվիսը ողջ է! 10 իրադարձություն, որոնք բուքմեյքերները «Լեսթերի» չեմպիոնությունից ավելի հավանական են համարում

Սպարտակ Պետրոսյան
«Լեսթերը» սենսացիա հեղինակեց եւ դարձավ 2015/16 թթ. մրցաշրջանի Անգլիայի չեմպիոն: Մինչեւ մրցաշրջանի մեկնարկը ոչ ոք չէր հավատում իրադարձությունների նման զարգացմանը, հատկապես բուքմեյքերները: «Աղվեսների» ոսկե մեդալներ նվաճելու գործակիցը 5001.0 էր. այդքան էր նաեւ սահմանված այն խաղադրույքի վրա, որ այլմոլորակայինները վայրէջք կկատարեն Լուսնի վրա: «Բուքմեյքերների Ռեյտինգը» որոշեց պարզել՝ ըստ բուքմեյքերների՝ որ ֆանտաստիկ իրադարձություններն են ավելի հավանական, քան «Լեսթերի» չեմպիոնությունը (հաշվի առնելով մրցաշրջանի մեկնարկից առաջ եղած գործակիցները):
Երբ ֆանտաստիկան իրականություն է դառնում

Երբ ֆանտաստիկան իրականություն է դառնում

Վիննի Ջոնսը «Օսկար» կստանա «Լավագույն դերասան» անվանակարգում — 2501.0

Բրիտանացի դերասան Վիննի Ջոնսը մինչեւ կինոյում հայտնվելը երկար ժամանակ զբաղվում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլում, որտեղ «հայտնի դարձավ»՝ որպես կոշտ, ով աջ ու ձախ վնասվածքներ էր հասցնում: Չէր հասցրել հեռանալ ֆուտբոլից, երբ հայտնվեց Գայ Ռիչիի նկարահանման հրապարակում: Այս հայտնի ռեժիսորի Lock, Stock and Two Smoking Barrels եւ Snatch ֆիլմերը Ջոնսին հայտնի դարձրին «Մեծ առնետ» եւ «Ատամներում փամփուշտ» մականուններով: Դրանից հետո Վիննին հոլիվուդում պահանջարկ ունեցավ, նկարահանվեց մի շարք հայտնի ֆիլմերում՝ ներառյալ Gone in Sixty Seconds, Eurotrip եւ Escape Plan կինոնկարները: Բայց նա երբեք գլխավոր դերակատար չի եղել, այո եւ դժվար թե որեւէ մեկը նրան ունիվերսալ դերասան անվանի: Եվ որպեսզի նա դառնա լավագույնը Հոլիվուդում եւ «Օսկար» ստանա, անգամ բավական չէ գլխավոր դերում պարբերաբար խաղալը եւ ողջ աշխարհի սիրելին դառնալը: Լեոնարդո Դի Կապրիոն դրա վառ օրինակն է: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ տվյալ անվանակարգում Ջոնսի հաղթանակն այդքան բարձր գործակից ունի. Վիննիի թեկնածությունը պարզապես ոչ ոք չի դիտարկում: 

«Ռոք-ն-ռոլլի արքա» Էլվիս Փրեսլին կհայտարարվի ողջ – 2001,0

20-րդ դարի հանճարեղ երաժիշտ, «ռոք-ն-ռոլլի» արքա Էլվիս Փրեսլին կյանքից բավական անսպասելիորեն հեռացավ 1977 թվականին: Այդ պահին Էլվիսն այնուամենայնիվ հոգնել էր շոու-բիզնեսի էպիկենտրոնում ապրելուց: Օգոստոսի 16-ին՝ մահվան օրը, երաժիշտն ընդունել էր հանգստացնողի մեծ չափաբաժին, իսկ որոշ ժամանակ անց հայտնաբերվել գետնին անկենդան ընկած: Միանգամից սկսեցին հայտնվել վարկածներ, որ The King-ն այնուամենայնիվ ողջ է: Տարբերակներից մեկի համաձայն՝ նա բեմադրել է իր մահը եւ հեռացել շոու-բիզնեսից: Այս վարկածի օգտին էր խոսում մահացած Փրեսլիի լուսանկարների բացակայությունը: Բացի այդ, մշտապես հայտարարություն էր տարածվում, որ Էլվիսին իբր կենդանի են տեսել աշխարհի տարբեր ծայրերում: Չպետք է մոռանալ, որ «ռոք-ն-ռոլի» արքան մոտ է ր կանգնած ԱՄՆ-ի իշխանություններին եւ անգամ ՀԴԲ-ի պատվավոր անդամ էր: Այս բոլոր փաստերը արդեն վաղուց Էլվիսին վերածել են առասպելական կերպարի, այդ պատճառով էլ բոլոր վարկածները հենց վարկած էլ մնում են: Եվ Էլվիսի «բացահայտումը» ֆանտաստիկայի շարքից է. այդ իրադարձության վրա Paddy Power իռլանդական բուքմեյքերը խաղադրույքներ էր ընդունում 2001.0 գործակցով, ինչը փաստացի նշանակում էր՝ Էլվիսը արդեն վաղուց վիսկի է խմում հանդերձյալ աշխարհում Ջոն Լենոնի, Ջիմ Մորիսոնի եւ մնացածի հետ:

Քիմ Քարդաշյանը կդառնա ԱՄՆ-ի նախագահ — 2001.0

Bez-imeni-3

Իհարկե, վերջին տարիներին ԱՄՆ-ում բարձրագույն էշելոնի կին լինելը մոդայիկ է, եւ Հիլարի Քլինթոնը երկրի նախագահ դառնալու մեծ շանսեր ունի, բայց նախկինում նա եղել է ոչ թե մոդել, այլ պետքարտուղար: Եվ Քիմ Քարդաշյանի մեծ մասսայականությունն անխոս բավական չէ Միացյալ նահանգների ղեկավարը դառնալու համար: Քիմի ամուսինը հանրահայտ հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթն է, ով 2015-ին հայտարարել էր 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու մասին: Բուքմեյքերներն այդ ժամանակ նրա հաղթանակի համար սահմանել էին 201.0 գործակիցը: Paddy Power-ը տարբեր շշուկների եւ Քանյեի ու Քիմի ընտանիքի շուրջ նորությունների ֆոնին, հավանաբար, որոշել է, որ Քարդաշյանի մեջ նույնպես կա սուպերմենի սինդրոմ եւ առաջարկել է 2001.0 գործակից, որ հայկական արմատներով ամերիկուհի մոդելը կդառնա ԱՄՆ-ի նախագահ: Նշենք, որ բուքմեյքերի գործակիցների համաձայն, Նոբելյան մրցանակակիր դառնալու Քարդաշյանի շանսերն ավելի մեծ են, քան երկրի ղեկավար դառնալունը` 501.0 (այնքան որքան Ուեյն Ռունիի, Զեպ Բլատերի եւ Քանյե Ուեսթի համար է սահմանված)

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կհաղթի «Պարեր աստղերի հետ» հեռուստաշոուում — 1001.0

3-1

Բրիտանական Strictly Come Dancing ժամանցային հեռուստաշոուն առաջին անգամ ցուցադրվել է BBC-ի եթերում 2004 թվականին: Նախագիծը շատ հանրահայտ է դարձել եւ տարածում գտել բազմաթիվ երկրներում, այդ թվում եւ Հայաստանում: Բրիտանիայում մասնակցում են նաեւ ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները՝ Պետր Շմեյխելը եւ Դեւիդ Սիմենը, բայց մրցույթում հաղթել չի հաջողվել: Օգոստոսի 2015-ին Manchester Evening News պարբերականը հրապարակել էր հոդված, որտեղ դիտարկում էր մրցույթի նոր եթերաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի մասնակցության հավանականությունը: Ladbrokes-ն այդ ժամանակ արձագանքել էր պարբերականի հոդվածին եւ թոշակի անցած 74-ամյա մասնագետի հաղթանակի շանսերը գնահատել 1001.0 գործակցով:

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի մասին ֆիլմը «Օսկար» կնվաճի — 1001.0

Ջեյմի Վարդիի մասին պատմությունը շատ յուրօրինակ եւ կինեմատոգրաֆիկ է: Նրա անձնական պատմությունը հոլիվուդյան ֆիլմի սյուժե է, որտեղ անպայման արտացոլվում է կյանքի եւ բախտի պայքարում ինչ-որ անհաջողակ: «Ոչ մի տեղից տղան»՝ Վարդին, շատ բաների միջով է անցել՝ ընտանեկան սթրես, հայրենի «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի ակադեմիայից հեռացում, գործարանում աշխատանք: Իսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին խաղը 25 տարեկանում էր, գոլային շարքի երկարությունը (11 գոլ ԱՊԼ-ում՝ սահմանելով նոր ռեկորդ), հրավեր հավաքականից, աշխարհի չեմպիոնի դարպասը կրունկով գոլ եւ վերջապես, «Լեսթերի» կազմում ոսկե մեդալներ: Դեռեւս փետրվարին բրիտանացի սցենարիստ եւ «Գոլ!», «Գոլ 2. Կյանքն ինչպես երազանք» ֆիլմերի սցենարիստ Ադրիան Բուչարտը պատմել է Վարդիի եւ նրա կերպարանափոխության մասին լիամետրաժ ֆիլմ նկարելու գաղափարի մասին: Եթե միտքը վերածվի բարի ֆիլմի, անկասկած, կինոմանների սերը նվաճելու շանսեր կլինեն, բայց «Օսկար» նվաճելը շատ բարդ է: «Լավագույն» ֆիլմ անվանակարգում հաղթած վերջին «սպորտային» ֆիլմը «Ռոկկին» էր: Եվ դա հեռավոր 1977-ին էր: Իսկ «ֆուտբոլային» կինոնկարները երբեք չեն առաջադրվել այս անվանակարգում: Այդ պատճառով էլ 100.1-ը լիովին արդարացի գործակից է տվյալ պարագայում:

Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆներն իրեն կույս կհայտարարի — 1001.0

Դժվար կլիներ հավատալ, որ համաշխարհային ճանաչում ունեցող Playboy ամսագրի 90-ամյա շեֆ-խմբագիր Հյու Հեֆներն այնուամենայնիվ կույս է: Եթե դու Playboy ամսագրի գլխավոր խմբագիրն ես, ապա սեքսի մթնոլորտը շրջապատում է քեզ օրը 24 ժամ: Բոլորին հայտնի է, որ Հեֆները մշտապես հանդիպում էր տարբեր մոդելների հետ, իսկ 2000 թվականից 10 տարվա ընթացքում ապրել է 18-28 տարեկան 7 աղջիկների հետ սեփական առանձնատանը: 2012 թվականին նա ամուսնացել է մոդել Քրիստալ Հարրիսի հետ: Պետք է շատ տանջվել, որպեսզի նման շրջապատում ողջ կյանքի ընթացքում կույս մնալ:

Դեւիդ Բեքհեմը կգլավորի «Մանչեսթեր Սիթին» — 751.0 

Անհանր է պատկերացնել, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով 17 տարեկանում մեկնարկած եւ այդ թիմում տասը տարի անցկացրած Դեւիդ Բեքհեմը կհայտնվի սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Սիթիի» կողմում: Պատմությունը, իհարկե, գիտի դեպքեր, երբ «կարմիր սատանաների» նախկին խաղացողները դարձել են «քաղաքաբնակ» (օրինակ՝ Կառլոս Տեւեսը եւ Օուեն Հարգրիվզը): Բայց «ՄՅՈւ»-ի լեգենդներից ոչ մեկ իրեն այդպիսի բան թույլ չի տա: Նրանց ոչ միայն չեն հասկանա, այլ նաեւ կատեն: Բեքհեմը «ՄՅՈւ»-ի երկրպագուների սրտերից ջնջվելու ոչ մի պատճառ չունի, այդ պատճառով էլ երբեք չի աշխատի «Մանչեսթեր Սիթիում»:

1969-ին Լուսնի վրա ամերիկացիների վայրէջքը «ֆեյք» կհայտարարվի — 501.0

«Լուսնային դավադրության» վարկածի կողմնակիցները ողջ աշխարհում բազմաթիվ են: Նրանք կարծում են, որ լուսնային արշավանքների վերաբերյալ լուսանկարները եւ փաստաթղթային այլ նյութերը կեղծված են: Այնուամենայնիվ, այդ վարկածին հակառակվողներն ավելի շատ են: Մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեպի Լուսին թռիչքը կեղծիք համարող հայտարարություններն անվանել է «աբսուրդ»: Paddy Powerժը Լուսնի վրա Նիլ Արմսթրոնգի «ֆեյքային» վայրէջքի հավանականությունը գնահատել է 501.0 գործակցով: Հաստատել կամ ժխտել այս վարկածը կարող է միայն ԱՄՆ-ի ղեկավարությունը: 2010 թվականին երկրի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին առաջարկել էր նվազագույնի հասցնել Լուսնի վրա մարդու վերադարձի ծրագրերի ֆինանսավորումը, բայց, անխոս, հիմարություն է դա դիտարկել որպես լուսնային հորինվածքի ակնարկ:

Ջեյմի Վարդին կամ Դելե Ալլին կկերտեն Ջեյմս Բոնդի հաջորդ կերպարը — 501.0

2-3

Ով ասես չի մարմնավորել Ջեյմս Բոնդին, բայց յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով՝ դերասանները նկարահանվում են ֆիլմերում, ֆուտբոլիստները դուրս են գալիս խաղադաշտ: «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին եւ «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին այս մրցաշրջանում կարեւոր դեր են խաղում իրենց թիմերի հաջող ելույթներում, եւ մտածել՝ ֆուտբոլային կարիերայից հետո անելիքների մասին դեռեւս վաղ է: Իհարկե, նրանք կարող են գնալ Վիննի Ջոնսի հետքերով, բայց նա նույնպես երբեք չի հավակնել Ջեյմս Բոնդի դերին: Եվ ներառել Վարդիին ու Ալլիին «Next James Bond» ցուցակում Paddy Power-ի հերթական հումորներից է:

Այլմոլորակայինների գոյությունը կապացուցվի 2016 թվականին — 26.0 

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածու Հիլարի Քլինթոնը մի անգամ ակնարկեց, որ հաղթանակի դեպքում այլմոլորակայինների եւ ՉԹՕ-ների մասին Սպիտակ տան նյութերը կարող են բացահայտվել: Այլմոլորակայինների գոյության մասին հրապարակայնորեն հայտնելու վերաբերյալ գործակիցը Paddy Power-ում այս լուրից հետո 1001.0-ից կտրուկ իջավ 26.0: Դա նշանակում է, որ հավանաբար, մենք շատ մոտ ենք արեգակնային համակարգում մեր «հարեւանների» մասին տեղեկություններ ստանալուն: Բայց 2017, 2018 եւ 2019 թվականներին այդ տվյալների բացահայտման շանսերը գնահատվում են 81.0 գործակցով: Պետք է նշել, որ Հիլարի Քլինթոնը 2016 թվականին ԱՄՆ նախագահ դառնալու մեծ շանսեր ունի: Բուքմեյքերները գործնականում չեն էլ կասկածում նրա հաղթանակի վրա:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք