Այլ — 120000 AMD — 1xbet — 12 October 2017
Բողոքի հեղինակի ուղղագրությունն ու կետադրությունը պահպանվել են:
Բարև Ձեզ, խաղադրույքներ եմ կատարել վերը նշված բուքմեյքերական ընկերության կայքում, ներդրել եմ իմ առաջին դեպոզիտը՝ 17500 դրամ, մոտ 10 օրվա ընթացքում շահումս հասցրել եմ մոտ 137000 դրամի, որից հետո փորձեցի շահած գումարը փոխանցել իմ բանկային քարտին: Կայքը պահանջեց ինձանից ներկայացնել մի շարք տվյալներ (նկարներ, անձնագրի ֆոտոներ, կոմունալ վճարման կտրոնի նկարներ, բանկային քարտի նկար և այլն): Վերոհիշյալ բոլոր պայմանները կատարելուց հետո ստացա նամակ, որ իմ հաշվի ամբողջ շահած գումարը սառեցվել է՝ բացառությամբ կատարածս առաջին դեպոզիտի (17500 դրամ) այն պատճառաբանությամբ, թե իբր կատարել եմ անարդար խաղադրույքներ՝ խախտելով բույքմեյքերական ընկերության կանոնադրությն որոշ դրույթներ: Ինչպե ՞ս կարելի վերադարձնել շահածս գումարը:
Կանխավ Շնորհակալություն: