Աջակցման կենտրոն — 35 EUR — Vivaro — 6 Июня 2018

Բավարարված EUR 35

Բողոքի հեղինակի ուղղագրությունն ու կետադրությունը պահպանվել են:

Մասնակցել եմ պոկերային սաթելիտի (account number 2055599), որի ժամանակ հայտնաբերել եմ, որ կողքի սեղանին պայմանավորված խաղ է ընթանում: Մրցանակային տեղերը 10-ն էին՝ 35 եվրո արժողությամբ մրցաշարի տոմսեր, ես արդյունքում զբաղեցրել եմ 11-րդ տեղը: Կողքի սեղանին ամենամեծ ստեկ ունեցողը 50 000 էր (ես էտ պահին ունեի 180 000), բլայնդերը 10 հազար և ավել, կես ժամից ավելի մարդ դուրս չէր գալիս, հերթականությամբ սմոլ բլայնդերը փաս էին գցում, սեղանին խաղ չէր ընթանում, չիփերը մի մասնակցից մյուսի մոտ էր տեղափոխվում: Վերջում, երբ 11 մասնակից էր մնացել, բիգ բլայնդը 25 հազար էր, բայց էտ մասնակիցը 16.500 ստիպված ալլ ին դրեց, քանի որ ավելին ստեկ չուներ, բոլորն ավանդույթի համաձայն փաս գցեցին, իսկ սմոլը, ով 100 000-ից ավելի ուներ և 12.5 հազար արդեն դրել էր 4 հազար չավելացրեց և փաս գցեց: Ամեն դեպքում Վիվարոյի աշխատակիցներին տեղեկացրեցի այս ամենի մասին, ամեն օր իմ գրելուց հետո վերջապես մեկ շաբաթ անց ընդունեցին, որ եղել է պայմանավորված խաղ և այդ մասնակիցները պատժվել են, սակայն ինձ հրաժարվել են փոխհատուցում տրամադրել: Երկար բողոքարկումներից հետո ինձ համաձայնեցին 5 եվրո արժողությամբ մրցաշարի գրանցել, ես մերժեցի՝ ասելով, որ միակ ընդունելու տարբերակը կարող է լինել նվազագույնը 35 եվրո մրցաշարի գրանցելը: Բազմաթիվ անգամ փորձեցի մենեջերի կամ սուպերվայզերի հետ զրուցել, ինձ մերժեցին, նույնիսկ բողոքարկման համար ուղարկեցին Բաղրամյանի մասնաճյուղ, սակայն այնտեղի աշխատակիցը զարմացած չէր հասկանում, թե ինչու են իր մոտ ուղարկել: Վերջապես ինձ ասեցին, որ ընկերության փոխտնօրենի հետ կենտրոնական գրասենյակում հանդիպեմ: Երեկ զանգեցի տեղեկանալու նա տեղում է թե ոչ, խնդիրը նորից ներկայացրեցի, ասեցին կզանգեն չզանգեցին, ես զանգեցի, հայտնեցին, որ նորից կփոխանցեն այդ խնդիրը: Այսօր զանգահարեցին, ասեցին, որ որոշումը չի փոխվել: Ես իրենցից պահանջեցի ջնջել իմ աքաունթը, քանի որ իրենք անօրինական որոշում են կայացնում (չես ուզում օգտվես, ուրիշ ընկերության ծառայությունից օգտվի սկզբունքով) ոչ կոմպիտենտ են, հերիք չի չեն կարողանում ապահովել արդար և ազնիվ խաղի անցկացումը, մի հատ էլ այդ մասին հաղորդողին և անմիջապես տուժողին հրաժարվում են փոխհատուցում տրամադրել:

ԲՌ-ի մեկնաբանությունները:

Vivaro ընկերությունը մանրամասն դիտարկեց տվյալ բողոքն ու կայացրեց որոշում. Որպես փոխհատուցում տվյալ օգտատիրոջը տրամադրել Պոկերի մրցաշարի մասնակցության 55 եվրո արժողությամբ տոմս՝ նախորդ 35 եվրոյի փոխարեն:

Հրապարակվել է՝ Աջակցման կենտրոն
Թեգեր
Ընդամենը: 2 բողոք на Vivaro (1/1)Բողոք գրել
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Գրանցում
Գրանցում
Մուտք գործել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը: