Բիզնես

Մեր կայքի այս բաժնում են բուքմեյքերական բիզնեսի, բուքմեյքերական ընկերությունների, տարբեր երկրներում բուքմեյքերների մասին լուրերը: ԲԿ-ների նորությունները «Բուքմեյքերների Ռեյտինգի» ուշադրության կենտրոնում են եւ պարբերաբար ներկայացվում են ձեր ուշադրությանը: Տեղեկացված եղեք բեթինգ-ոլորտի կարեւորագույն իրադարձությունների մասին մեզ հետ:
Ցանցով Ցանկով
VivaroBet-ը՝ Հայաստանի լավագույն բուքմեյքերական ընկերություն
Նորություններ
VivaroBet-ը՝ Հայաստանի լավագույն բուքմեյքերական ընկերություն

Փետրվարի 27-ին Մոսկվայում կայացավ «Բուքմեյքերների ռեյտինգ» հեղինակավոր տեղեկատվական–վերլուծական պորտալի կազմակերպած՝ սպորտի և բուքմեյքերական ոլորտի մրցանակաբաշխության ժամանակ մենք ճանաչվել ենք լավագույնը հայաստանյան շուկայում: Հիշեցնենք, որ Հայաստանից նոմինացված է եղել չորս բուքմեյքերական ընկերություն:

BR Awards 2020. «Լավագույն բուքմեյքերական ընկերություն» մրցանակի հավակնորդները հայտնի են
Նորություններ
BR Awards 2020. «Լավագույն բուքմեյքերական ընկերություն» մրցանակի հավակնորդները հայտնի են

Հայաստանը ներկայացնող չորս ընկերություններ ներառվել են BR Awards 2020 Սպորտի և բուքմեյքերության ոլորտի միջազգային մրցանակի հավակնորդների ցանկում, որի կազմակերպիչը «Рейтинг Букмекеров» («Բուքմեյքերների վարկանիշ») ամենահեղինակավոր տեղեկատվական–վերլուծական պորտալներից մեկը։ Հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2020թ.–ի փետրվարի 27–ին Մոսկվայում։ «Հայաստանի լավագույն բուքմեյքերական ընկերություն» անվանակարգում ներառված են Vivarobet–ը, Adjarabet–ը, TotoGaming–ը, Goodwinbet–ը։ Հաղթողը կորոշվի մրցանակաբաշխության կայքում կազմակերպված բաց քվեարկության (որը կտևի մինչև փետրվարի 1–ը) և փորձագիտական ժյուրիի ձայների արդյունքում։ «Այս տարի մենք ընդլայնել ենք մասնակից երկրների աշխարհագրությունը։ Հայաստանը ներկայացնող ընկերություններից բացի, տարբեր անվանակարգերում հայտավորված են բուքմեյքերներ Ուկրաինայից, Բելառուսից և Ղազախստանից։ Մենք փոխել ենք նաև գնահատման չափանիշները, սակայն short list–ը նախկինի պես ձևավորվում է կայքում կազմակերպվող բաց…

Մեսիի գնալն անխուսափելի է․ Եկել է ժամանակը
Նորություններ
Մեսիի գնալն անխուսափելի է․ Եկել է ժամանակը

«Ավելի քան ակումբ»։ Սա է «Բարսելոնայի» կարգախոսն է։ Չնայած, վերջին 10 տարիների ընթացքում կարելի է ասել՝ «կարգախոսն էր»։ Եվ դա մեկ մարդու պատճառով․ Լեո Մեսի։ Արգենտինացին իր հետևից միայնակ քարշ է տալիս «Բարսելոնային» վերջին 10 տարիների ընթացքում։ Նա միանգամից աճեց Ռոնալդինյոյի հեռանալուց հետո, օգնեց Պեպին դառնալու աշխարհի լավագույն մարզիչներից մեկը, կուբամետրերով նվաճում է անհատական մրցանակներ ու «Ոսկե գնդակներ», օգնում է «Բարսային» դուրս չմնալ ՉԼ փլեյ-օֆի նախնական փուլերից։ Դրա հետ մեկտեղ՝ Լեոն դարձավ ակումբի ոչ միայն խորհրդանիշը, այլև լիարժեք դիրիժորն ինչպես խաղադաշտում, այնպես էլ, ու մասնավորապես նախագահական սենյակում։ Գվարդիոլայի հեռանալուց հետո ով ասես չի կանգնել «Բարսելոնայի» ղեկին․ հայտնի ֆուտբոլիստ Լուիս Էնրիկեից…

ՀՀ իշխանությունները 1 մլն դրամից ավել խաղադրույք կատարողների տվյալների բազա կստեղծեն
Նորություններ
ՀՀ իշխանությունները 1 մլն դրամից ավել խաղադրույք կատարողների տվյալների բազա կստեղծեն

Կառավարությունը կհետեւի խոշոր գումարներ խաղադրույք կատարողներին Կառավարությունը հերթական նիստում ընդունել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի նախագիծը, որով կստեղծվի և կպահպանվի շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից մեկ միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման տվյալների բազա։ Նշվում է, որ այն նպատակ ունի կարգավորել գեմբլինգի բնագավառը, բարձրացնել վերահսկողության արդյունավետությունը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մեխանիզմների ներդրումը: Այս նախագիծը որոշման ներկայացվել էր կենտրոնական բանկ, կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ, տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարություններ, պետական եկամուտների կոմիտե: Պետական այս կառույցներից դիտողություններ և առարկություններ չեն եղել։ Այն ուժի մեջ կմտնի սույն թվականի հունիսի մեկից:

Հունան Տեր-Վարդանյան (TotoGaming). Օրենսդրության փոփոխությունը միտված է մենաշնորհ ստեղծելուն
Օրենսդրության լուրեր
Հունան Տեր-Վարդանյան (TotoGaming). Օրենսդրության փոփոխությունը միտված է մենաշնորհ ստեղծելուն

TotoGaming-ը հայկական շուկայում երկար պատմություն ունեցող ընկերություն է «TotoGaming-ը երկար տարիների պատմություն ունեցող ընկերություն է, որի համար օրենսդրությունում կատարված կտրուկ փոփոխությունները մեծ հարված կարող են լինել: Բնականաբար, այն բացասական ազդեցություն կունենա, քանի որ ընկերությունը պետք է մտածի նման մեծ չափի գումարը (1 մլրդ ՀՀ դրամ — խմբ.) տարեկան վճարելու մասին: Եթե ուսումնասիրեք ԱԺ-ում ներկայացված հիմնավորումները, ապա կտեսնեք, որ որեւէ բավարար փաստ այս որոշման մեջ չկա: Բուքմեյքերական ընկերությունները 1000-ից ավել աշխատատեղ են ստեղծել, նպաստում են ՏՏ ոլորտի զարգացմանը, Հայաստան են բերում եւ երկրից արտահանում են արտադրանք: Հիմա արդեն ոչ մի նոր խաղացող շուկա չի մտնի, ստարտափերի համար անհնար կլինի վճարել տարեկան…

ՀՀ ԱԺ-ն որոշեց. Բուքմեյքերների հարկերը հնգապատկող որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին
Բիզնես
ՀՀ ԱԺ-ն որոշեց. Բուքմեյքերների հարկերը հնգապատկող որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին

81 պատգամավոր կողմ է քվեարկել Ինչպես տեղեկացնում է «Кавказский узел»-ը, օրենքում փոփոխություններ մտցնելուն կողմ են քվեարկել 81 պատգամավոր, 6-ը դեմ են եղել, իսկ 17-ը՝ մնացել ձեռնպահ: Փաստաթղթից հետևում է, որ 2017 թվականի հունվարի մեկից համացանցում ազարտային խաղերի կազմակերպման լիցենզիայի համար բուքմեյքերները կվճարեն տարեկան 500 մլն դրամ: Դրանից առաջ այն արժեցել է 100 մլն դրամ: Ինչպես նշեց ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը, բուքմեյքերական ընկերությունների համար հարկերը չէին վերանայվել արդեն 10 տարի: Նրա խոսքերով, ոլորտում գործող 8 օպերատորները միասին տարեկան կվճարեն գրեթե 4 միլիարդ դրամ: Հարկային նոր օրենսգրքի մշակումը Հայաստանում սկսել էր 2015 թվականի մարտին: ՀՀ Ազգային ժողովը այն ընդունել էր հոկտեմբերի…

TotoGaming-ը թարմացնում է թվային հարթակը Digitain-ի միջոցով
Բիզնես
TotoGaming-ը թարմացնում է թվային հարթակը Digitain-ի միջոցով

The Digitain-ի պլատֆորմի տեղադրումը թույլ կտա TotoGaming-ին օգտվել սպորտային խաղադրույքների եւ օնլայն կազինոյի համար նախատեսված բոլոր հնարավորություններից: Դրանք ներառում են ավելի քան 65 մարզաձեւի ավելի քան 3000 ակտիվ շուկաներով 28000 լայվ-իրադարձություններ: Հայկական շուկան ներկայացնող բուքմեյքերի օնլայն կազինոյի ծրագրային ապահովումը կապահովի 1000 տարբեր խաղերով՝ ոլորտի առաջատար պրովայդերներից, ինչպիսիք են NetEnt-ը, Microgaming-ը և Playson-ը: Ընկերության թվային գծով գործադիր տնօրեն Սուրեն Խաչատրյանը մեկնաբանել է թարմացումները. «Մենք հպարտ ենք կազմել վերջին տարում TotoGaming-ի գրանցած հաջողությունների մի մասը: Նոր ինտերֆեյսը կօգնի նրանց գրավել նոր խաղացողների և պահպանել ունեցածը: Մեծ փոփոխություններից հետո կայքը խնամված է և ինտուիտիվ, խաղացողներին առաջարկում է ավելի կատարելագործված տեսք: Մենք վստահ ենք, որ…

ՀՀ արդարադատության նախկին նախարար. ազարտային խաղերի մասին օրենսդրությունը բարեփոխումների կարիք ունի
Օրենսդրության լուրեր
ՀՀ արդարադատության նախկին նախարար. ազարտային խաղերի մասին օրենսդրությունը բարեփոխումների կարիք ունի

Մանուկյան. պետք է դիտարկել նաև ոլորտի դերն էկոնոմիկայում «Մասնավոր կայանատեղիների և արագաչափերի կառավարման վերաբերյալ ուշացած, բայց կարևոր և ակտուալ որոշումից հետո անհրաժեշտ է հիմնովին զբաղվել կազինոյի և շահումով վիճակախաղերի գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ, ինչպես նաև համակարգի նկատմամբ վերահսկման և ղեկավարման մոդելի փոփոխմամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պրն Մանուկյանը: ՀՀ արդարադատության նախկին նախարարը կարծում է, որ պետք է դիտարկել ոչ միայն ոլորտի հարկային հարցերը, այլ նաև նրա դերն ու նշանակությունը էկոնոմիկայում, հատկապես տուրիզմի զարգացման կոնտեքստով, և հասարակական կյանքի ու տարածքային զարգացման տրամաբանության տեսանկյուններից: Սեպտեմբերի վերջին Հայաստանի հանրապետության ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ԱԺ-ում ներկայացրել էր «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխության նախագիծը և հայտարարել, որ օնլայն-կազինոյի…

Europefootball բուքմեյքերը գործարկեց կայքի թարմացված տարբերակը
Բիզնես
Europefootball բուքմեյքերը գործարկեց կայքի թարմացված տարբերակը

Efubet.am կայքը յուրօրինակ դիզայն է ստացել Europefootball-ի նոր կայքը և բեթշոփերն արտահայտված են մեկ կոնցեպտում: Հիմնականում տիրում է սպիտակ-մոխրագույն տրամադրություն, ինչը բավական հաճելի է աչքի համար: «Դժվար է նշել, թե որքան տևեցին Efubet.am նորացված կայքի վրա կատարված աշխատանքները, քանի որ, միևնույն ժամանակ, մեր թիմը աշխատել է բեթշոփերի (սպասարկման, դրամարկղային սրահների) արդիականացման և վերազինման ծրագրի ուղղությամբ, ինչն արդեն ակնհայտ է և տեսանելի, ինչպես նաև live մոնիթորները դարձրել ենք առավել հարմարավետ: Խաղերի որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև այլ փոփոխությունները, որոնք առաջին հայացքից նկատելի չեն, պարզեցրել են խաղադրույքների ընդունման գործընթացը»,-նշեց Europefootball ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Վարուժան Շալջյանը: Ներկայիս կայքն արվել է ոլորտի կարիքներին…

Արմեն Սուքիասյան (Vivaro). Հայկական ակումբների հետ հնարավոր է համագործակցել ոչ կոմերցիոն ֆորմատով
Բիզնես
Արմեն Սուքիասյան (Vivaro). Հայկական ակումբների հետ հնարավոր է համագործակցել ոչ կոմերցիոն ֆորմատով

Սուքիասյան. Vivaronews-ը գլոբալ համագործակցություն է պատրաստում հայկական ակումբների հետ — Վերջին շրջանում եվրոպական բազմաթիվ ակումբներ սկսել են համագործակցել բուքմեյքերական ընկերությունների հետ: Ինչո՞վ է պայմանավորված բուքմեյքերների կողմից նման մեծ ուշադրությունը ֆուտբոլային ակումբների նկատմամբ: -Զուտ մարքեթինգային քայլ է, գրեթե վստահ եմ, ոչ մի ավել բան: Համենայն դեպս, թիրախային մասսայի՝ ֆուտբոլ դիտողների ներգրավման համար, գովազդային լավ հարթակ է: Նման համագործակցությունն ընդամենը գովազդային հարթակի ձեռքբերում է՝ լինի թիմի մարզաշապիկների վրա, թե խաղադաշտի բաններների, մեծ հաշվով, տարբերություն չկա: Պարզապես այդպես գրավում են հենց ֆուտբոլ դիտողների ուշադրությունը: Vivaro-ն նույնպես անմասն չի մնացել այդ ամենից: Մենք այս պահին ֆինանսավորում ենք Հայաստանի Բարձրագույն խմբի խաղերի ուղիղ հեռարձակումները: Ոչ…

Marathonbet-ը դարձել է ՖԱ «Մալագայի» հովանավորը
Բիզնես
Marathonbet-ը դարձել է ՖԱ «Մալագայի» հովանավորը

Պայմանագիրը կնքված է երկու տարով Marathonbet-ը ՖԱ «Մալագայի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագրի համաձայն՝ բուքմեյքերի լոգոտիպը հայտնվել է իսպանական թիմի խաղային և մարզումային շապիկների դիմային կողմում: Ընկերության բրենդը կգովազդվի նաև ակումբի` 30 հազար հանդիսական տեղավորող «Լա Ռոսալեդա» մարզադաշտում: «Բուքմեյքերների Ռեյտինգին» հայտնի է դարձել, որ պայմանագրի համաձայն՝ համագործակցությունը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: «Մենք շատ ուրախ ենք աշխատել հարյուրամյա պատմությամբ և ավանդույթներով հարուստ իսպանական հեղինակավոր ակումբներից մեկի հետ: Այս համագործակցությունը խորհրդանշում է վերջին տարիներին Marathonbet-ի հաջողությունը եվրոպական շուկայում, և հիմնավորում է իսպանացի հաճախորդներին լավագույն գործակիցներ, հիասքանչ ծառայություններ և սպորտային խաղադրույքների ունիկալ փորձ մատուցելու մեր…

«Пари-Матч» ԲԿ-ն դարձել է Կիպրոսի ԱՊՈԷԼ-ի հովանավորը
Բիզնես
«Пари-Матч» ԲԿ-ն դարձել է Կիպրոսի ԱՊՈԷԼ-ի հովանավորը

«Пари-Матч»-ը 2016/17թթ. մրցաշրջանում կիպրական ակումբի հովանավորն է: «2016/17 թթ. մրցաշրջանի ընթացքում ԱՊՈԷԼ ակումբի գլխավոր հովանավորը կլինի «Пари-Матч» բուքմեյքերական ընկերությունը», — ասվում է ընկերության Facebook-յան պաշտոնական էջի հաղորդագրության մեջ: Համաձայն գործարքի պայմանների՝ բուքմեյքերի բրենդը լինելու է ակումբի խաղային մարզաշապիկների դիմային կողմում: Ինչպես նշում է ընկերությունը, հուլիսի 19-ին ԱՊՈԷԼ-ն արդեն առաջին հանդիպումն անցկացրել է «Пари-Матч»-ի լոգոտիպով՝ հաղթելով «Նյու Սեյնթսին» և դուրս գալով Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլ: ԱՊՈԷԼ-ը Կիպրոսի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից մեկն է: Հիմնվել է Նիկոսիայում՝ 1926 թվականին: Չեմպիոնների լիգայի 2011/12 թթ. մրցաշրջանում թիմը դարձավ գլխավոր սենսացիան, դուրս գալով 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվեց Մադրիդի «Ռեալին»: Չեմպիոնների լիգայի այդ խաղարկությունում ԱՊՈԷԼ-ը խմբում զբաղեցրեց առաջին…

Betfair խաղադրույքների բորսան դարձել է «Բարսելոնայի» գլոբալ գործընկերը
Բիզնես
Betfair խաղադրույքների բորսան դարձել է «Բարսելոնայի» գլոբալ գործընկերը

Պայմանագիրը կնքված է երեք տարով Ինչպես տեղեկացնում է SBC News-ը, պայմանագիրը նախատեսված է երեք տարվա համար: Համաձայն գործարքի պայմանների՝ Betfair խաղադրույքների բորսան կգովազդվի «Բարսելոնայի» պաշտոնական ռեսուրսներում, ներառյալ սոցցանցերը և հեռուստաալիքը: Բացի այդ, Betfair բրենդը կտեղադրվի ակումբի տնային «Նոու Կամպ» մարզադաշտի լուսավահանակներում: Betfair-ի գլխավոր տնօրեն Պոլ Գեմբրիլը հույս է հայտնել, որ «Բարսելոնայի» հետ գլոբալ համագործակցությունը կօգնի համաշխարհային շուկայում ընկերության զարգացմանը: Բացի այդ, նրա խոսքերով, խաղադրույքների բորսան մտադիր է կատալոնական ակումբի երկրպագուներին առաջարկել յուրօրինակ պրոմոակցիաներ:

VBet ԲԿ-ն ստացել է Բրիտանիայում օնլայն գործելու լիցենզիա
Բիզնես
VBet ԲԿ-ն ստացել է Բրիտանիայում օնլայն գործելու լիցենզիա

VBet-ը դուրս է գալիս բրիտանական շուկա: Ազարտային խաղերի բրիտանական հանձնաժողովի կողմից VBet բուքմեյքերին տրված լիցենզիան հնարավորություն կտա 2014 թվականի վերջում սահմանված նոր կանոններով գործել Միացյալ Թագավորության սահմաններում, հաղորդում է BetConstruct-ի մամլո ծառայությունը: «Վերջին երկու տարիներին BetConstruct-ը առանց դադարի աշխատել է ու հասկացել, որ ազարտային խաղերի հիմնական ղեկավարվող շուկաների կենտրոնում է: Մեծ Բրիտանիայի ազարտային խաղերի հանձնաժողովի ամենախիստ ստանդարտներին համապատասխանելը դրա վկայությունն է»,- հայտարարել է BetConstruct-ի օպերատիվ տնօրեն Սերգեյ Հարությունյանը, ավելացնելով, որ առաջիկա ամիսներին ընկերությունը պլանավորում է ընդլայնել գեմբլինգ-ծառայությունները: Հունիսին BetConstruct-ը Մեծ Բրիտանիայի ազարտային խաղերի հանձնաժողովից ստացավ երկրի ղեկավարվող շուկայում օնլայն-գործելու համակցված լիցենզիա: Դա թույլ կտա ընկերությանն ընդլայնել իր ներկայությունը ամենակարևոր շուկաներից…

BetConstruct-ը լիցենզիա է ստացել Միացյալ Թագավորությունում օնլայն-գործունեության համար
Բիզնես
BetConstruct-ը լիցենզիա է ստացել Միացյալ Թագավորությունում օնլայն-գործունեության համար

BetConstruct-ն ունի նաև Մալթայի լիցենզիա «Մեծ Բրիտանիայի ազարտային խաղերի հանձնաժողովից օնլայն-գործունեության համար ստացած լիցենզիան թույլ կտա մեզ ընդլայնել BetConstruct-ի ներկայությունն ավելի կարևոր շուկաներից մեկում: Չնայած, որ այս ոլորտում մրցակցությունը բավական լուրջ է, մենք հավատում ենք, որ BetConstruct-ը կարող է առաջարկել յուրօրինակ արտադրանք և դառնալ տարբերվող, ինչին էլ օպերատորներն ուշադրություն կդարձնեն: Հաշվի առնելով, որ մեր շտաբ-բնակարանը գտնվում է Մեծ Բրիտանիայում, մենք ուսումնասիրում ենք այս շուկան բավական երկար: Մենք անհամբերությամբ սպասում ենք, երբ կկարողանանք մարտահրավեր նետել, զինանոցում ունենալով նոր տեխնոլոգիաներ և ծառայություններ, որոնք մենք ստեղծել ենք վերջին տարիներին»,- նշել է BetConstruct-ի գործադիր տնօրեն Վահե Բալուլյանը:

Europefootball-ը ռեբրենդինգի փուլում է
Բիզնես
Europefootball-ը ռեբրենդինգի փուլում է

Europefootball-ը հանրությանը կներկայանա նորովի Europefootball բուքմեյքերական ընկերությունը Հայաստանում գործունեություն սկսել է ծավալել 2000 թվականի օգոստոսի 26-ից: 15 տարվա ընթացքում ոչ կայքը, ոչ էլ խաղադրույքի ընդունման կետերը (ԲԿՄ) ոչ մի անգամ չէին թարմացվել: Բայց մոտ մեկ տարի առաջ ընկերությունը որոշել է ռեբրենդինգ իրականացնել, եւ կատարվող փոփոխություններն աստիճանաբար արդեն նկատելի են դառնում: Քաղաքի մի շարք վայրերում կարելի է տեսնել Europefootball-ի խաղադրույքի ընդունման թարմացված, վերանորոգված ու հաճելի դիզայն ստացած նոր կետերը: Ամեն ինչ պետք է բերվի Հայաստանում առաջին բուքմեյքերական ընկերությանը վայել, պատշաճ մակարդակի, և դրա համար արվում է հսկայական աշխատանք: «Ընկերությունն արդեն մեկ տարի վերակառուցման, զարգացման, նորամուծությունների փուլում է: Փոփոխության են ենթարկվում գրեթե բոլոր ուղությունները:…

Նեւադայի բուքմեյքերները մարտին ռեկորդային $459 միլիոնի խաղադրույքներ են ընդունել
Բիզնես
Նեւադայի բուքմեյքերները մարտին ռեկորդային $459 միլիոնի խաղադրույքներ են ընդունել

Նեւադայում ամենաշատը խաղադրույք են կատարում բասկետբոլի վրա Նեւադա նահանգի դրամախաղային կարգավորողի ապրիլի 28-ին հրապարակած հաշվետվության համաձայն՝ 2016 թվականի մարտին տեղի բուքմեյքերները ընդունել են ընդհանուր $459 մլն-ի խաղադրույք: Դա ուղիղ $50 միլիոնով ավելի է, քան նախորդ տարվա մարտի ցուցանիշը, եւ $100 մլն-ով գերազանցում է 2013-ի նույն ամսվա արդյունքին, տեղեկացնում է Legal Sports Report-ը: Այնուամենայնիվ, մարտին բուքմեյքերների ընդհանուր շահույթը նախորդ տարվա համեմատ նվազել է: Նահանգում աշխատող ընկերությունները վաստակել են $9.7 միլիոն (2015-ի մարտի $18.5 մլն-ի դիմաց): Եկամտի փոքրացման վրա ազդել են նախորդ ամսում $13 միլիոնի ֆուտբոլային շահումները: Կատարված խաղադրույքների մեծ մասը բասկետբոլի պրոֆեսիոնալ եւ ուսանողական մրցաշարերի վրա են: Բուքմեյքերների հաճախորդների շրջանում ամենատարածվածը…

Bet365-ի ղեկավարները հայտնվել են Մեծ Բրիտանիայի 25 ամենահարուստ մարդկանց թվում
Բիզնես
Bet365-ի ղեկավարները հայտնվել են Մեծ Բրիտանիայի 25 ամենահարուստ մարդկանց թվում

Քոութսների ընտանիքն օնլայն-ընկերությունների ամենահարուստ ղեկավարն է Քոութսների ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է £3,8 մլրդ ($5,4 մլրդ), Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցրել է 24-րդ տեղը, The Sunday Times-ին հղում անելով հաղորդում է SBC News-ը: Պարբերականի տվյալներով՝ Bet365-ի գլխավոր տնօրեն Դենիզ Քոութսի, նրա եղբոր՝ փոխտնօրեն Ջոնի եւ հոր (ղեկավար խորհրդի նախագահ)՝ Պիտերի կարողությունը մեկ տարում մեծացել է մոտ £1,4 միլիարդով (ավելի քան $2 մլրդ): Սթոք-օն-Թրենթում գտնվող Bet365-ի բիզնեսը գնահատվում է £3,5–4 մլրդ ($5-5,7 մլրդ): 2015 թվականին ընկերության եկամուտն աճել է £400 միլիոնով ($574,3 մլն): Դենիզ Քոութսը ընկերության խոշոր ներդրողներից մեկն է՝ նա կառավարում է բաժնետոմսերի 50%-ը: Քոութսի ընտանիքին պատկանում է Bet365-ի 93% բաժնետոմս: Նշենք, որ PokerStars-ի նախկին ղեկավար Մարկ Շեյնբերգը £2,9 միլիարդ ($4,1 մլրդ)…

«Սթոք Սիթիի» տնային մարզադաշտը կկոչվի «Bet365 Սթեդիում»
Բիզնես
«Սթոք Սիթիի» տնային մարզադաշտը կկոչվի «Bet365 Սթեդիում»

«Սթոքը» եւ bet365-ն ամրապնդում են համագործակցությունը Bet365-ը պայմանագիր է ստորագրել ՖԱ «Սթոք Սիթիի» հետ, որը ներառում է ակումբի «Բրիտանիա» մարզադաշտը «Bet365 Սթեդիում» անվանելու վերաբերյալ կետ, հաղորդում է iGamingbusiness-ը: Գործարքն ուժի մեջ կմտնի 2016/17 թթ. մրցաշրջանում եւ կգործի վեց տարվա ընթացքում՝ մինչեւ 2022/23 թթ.: Բուքմեյքերը նաեւ երկարաձգել է գործող հովանավորչական պայմանագիրը. Bet365-ի բրենդը մնում է թիմի մարզաշապիկի դիմացի հատվածում եւս 3 տարի: «Հովանավորչական պայմանագրի ընդլայնումը եւ «Սթոք Սիթիի» մարզադաշտի անվանափոխության վերաբերյալ համաձայնության հասնելը հիասքանչ է, հատկապես Սթոք-օն-Թրենթ քաղաքում, որը համարվում է Bet365-ի տունը»,- գործարքը մեկնաբանել է Bet365-ի գործադիր տնօրեն եւ «Սթոք Սիթիի» փոխնախագահ Ջոն Քոութսը:

Միավորումից հետո Ladbrokes-ը եւ Coral-ը ստիպված կլինեն 1000 ԲԿՄ վաճառել
Բիզնես
Միավորումից հետո Ladbrokes-ը եւ Coral-ը ստիպված կլինեն 1000 ԲԿՄ վաճառել

ԲԿՄ վաճառելը ընկերությունների միավորման պայմաններից մեկն է Մեծ Բրիտանիայի դրամախաղային շուկայի կարգավորողը (Competition & Markets Authority) ի սկզբանե պարտավոր էր Coral եւ Ladbrokes ԲԿ-ների միավորման վերաբերյալ նախնական որոշում կայացնել (նոր ընկերության արժեքը գնահատվում էր $3.5 մլրդ) ապրիլի 18-ին: Ինչպես գրում է City A.M.-ն, հղում անելով աղբյուրին, կարգավորողը որոշել է հետաձգել այս գործի քննությունը: Այնուամենայնիվ, վերջնական դատավճռի ամսաթիվը չի փոխվել՝ հունիսի 24-ին կարգավորողը պետք է որոշում կայացնի երկու խոշոր ընկերությունների միավորման վերաբերյալ: Պարբերականի տեղեկություններով՝ բուքմեյքերները պարտավոր են համապատասխանել նման միավորումներ թույլատրող չափանիշներին, եւ դրա համար նրանց անհրաժեշտ է փոքրացնել ԲԿՄ-ների թիվը: Եվ եթե սկզբում նշվում էր, որ ԲԿ-ները պետք է վաճառեն 300-500…

Ալաբաման անօրինական է ճանաչել ֆենթեզի-սպորտը
Բիզնես
Ալաբաման անօրինական է ճանաչել ֆենթեզի-սպորտը

DFS-ի օպերատորներին կարգադրել են մինչեւ մայիսի 1-ը դադարեցնել վճարումների ընդունումն Ալաբամայից Ալաբաման դարձել է ամենօրյա ֆենթեզի-սպորտն անօրինական ճանաչած հերթական նահանգը, հաղորդում է iGamingbusiness-ը: Նահանգի գլխավոր դատախազ Լյութոր Սթրենջը DFS-ի օպերատորներին նամակ է ուղարկել Ալաբամայի տարածքում մինչեւ մայիսի 1-ը վճարովի մրցույթներն ավարտելու մասին: «Որպես գլխավոր դատախազ՝ իմ պարտքն է սատարել Ալաբամայի օրենքները, այդ թվում անօրինական ազարտային խաղերի պայքարի դեմ օրենքը»,- հայտարարել է պրն Սթրենջը: Գլխավոր դատախազի կարծիքով՝ DFS-ի վճարովի մրցույթները Ալաբամայի օրենքների համաձայն անօրինական ազարտային խաղեր են՝ չնայած օպերատորների հակառակ պնդումներին: Այսպիսով, ԱՄՆ-ի՝ Ալաբաման դարձավ ֆենթեզի-սպորտն անօրինական ճանաչած 12-րդ նահանգը: Միեւնույն ժամանակ Միսսուրիի ներկայացուցիչների պալատը նահանգի տարածքում ֆեթեզի-սպորտի օրինականացումը նախատեսող օրինագիծ…

Կայքը «» խախտում է Հայաստանի օրենսդրությունը,
հետևաբար մուտքը դեպի այս կայք մերժվում է.
Դուք կուղղորդվեք կայք
ով օրինական է աշխատում Հայաստանում.
Անցնել կայք