vivaro-logo
  • 30,000+
    լայվ խաղ ամեն ամիս
  • ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
  • 190
    Բուքմեյքերական կետ Հայաստանում
Անցնել կայք
vivaro-logo
Անցնել կայք
vivaro-logo
Անցնել կայք

Բուքմեյքերներ

Ցանցով Ցանկով
Boxing Day-ում ֆավորիտների հաղթանակները վնաս են հասցրել բրիտանական բուքմեյքերներին
Նորություններ
Boxing Day-ում ֆավորիտների հաղթանակները վնաս են հասցրել բրիտանական բուքմեյքերներին

Բուքմեյքերներն ուրախ չեն Boxing Day-ում բոլոր ֆավորիտների հաղթանակների կապակցությամբ: ԱՊԼ-ի 18-րդ տուրում, որը սկսվեց դեկտեմբերի 26-ին և ավարտվեց դեկտեմբերի 28-ին, բոլոր ֆավորիտները հաղթանակ տարան: Այսպես, «Արսենալը» կորզեց հաղթանակը «Վեսթ Բրոմվիչից» (1:0), «Չելսին» ջախջախեց «Բորնմութին» (3:0), «ՄՅՈՒ»-ն հաղթեց «Սանդերլենդին» (3:1), «Մանչեսթեր Սիթին»՝ «Հալլ Սիթիին» (3:0), «Լիվերպուլը»՝ «Սթոք Սիթիին» (4:1), իսկ «Տոտենհեմը» 4:1 հաշվով առավելության հասավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Հաջորդ տուրում, որը սկսվեց դեկտեմբերի 30-ին և ավարտվեց արդեն հունվարի 1-ին, ֆավորիտները կրկին երեքական միավոր վաստակեցին, իսկ 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Cenkos-ի վերլուծաբան Սայմոն Ֆրենչը նշել է, որ այդ արդյունքները չեն կարող ուրախացնել բուքմեյքերներին, գրում է SBC News-ը: Փորձագետը ենթադրել…

Տրանսֆերային պատուհան. Մխիթարյանը կլքի «Յունայթեդը», Մեսսին կհեռանա Բարսելոնայից
Նորություններ
Տրանսֆերային պատուհան. Մխիթարյանը կլքի «Յունայթեդը», Մեսսին կհեռանա Բարսելոնայից

51,00 գործակցով կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Մխիթարյանը կհեռանա «Յունայթեդից»: Վերջերս հաճախ է խոսվում այն մասին, որ Լեո Մեսսին շուտով կլքի կատալոնական ակումբը: Ակումբն ու ֆուտբոլիստը ոչ մի կերպ չեն կարողանում նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ: Vivaro-ն առաջարկում է 12,00 գործակցով խաղադրույք կատարել այն բանի վրա, որ արգենտինացին հունվարի 1-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում կփոխի ֆուտբոլային գրանցումը: Իսկ թե ուր կտեղափոխվի «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիրը, բուքմեյքերները փորձել են ենթադրել: Մեսսիի «կարմիր սատանա» դառնալու հավանականությունը գնահատվում է 26,00 գործակցով, իսկ Լոնդոն, մասնավորապես «Չելսի» տեղափոխությունը՝ 34,00: Չնայած նոյեմբերին Ռոնալդուն ու «Ռեալը» երկարաձգել էին գործող պայմանագիրը, այնուամենայնիվ, պորտուգալացու ակումբից հեռանալն…

Բուքմեյքերներ. «Արսենալը» ֆավորիտ է «Վեսթ Հեմի» առաջատարի համար պայքարում
Նորություններ
Բուքմեյքերներ. «Արսենալը» ֆավորիտ է «Վեսթ Հեմի» առաջատարի համար պայքարում

Պայետի՝ «Արսենալ» տեղափոխվելու վրա կարելի է խաղադրույք կատարել 7,0 գործակցով: Այն բանի հավանականությունը, որ Պայետը մինչև 2017 թվականի փետրվարի 3-ը կտեղափոխվի «Արսենալ», Sky Bet բուքմեյքերը գնահատում է 7,0 գործակցով: Ընդ որում՝ 29-ամյա ֆրանսիացիով հետաքրքրված է ոչ միայն Արսեն Վենգերի թիմը: 8,0 գործակցով կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Պայետը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող: Կիսապաշտպանի՝ «Մարսել» վերադարձի հավանականությունը գնահատվում է 11,0 գործակցով: Պայետի՝ «Պարի Սեն-Ժերմենում» հայտնվելու շանսերը գնահատվում են 12,0, իսկ «Տոտենհեմում»՝ 16,0 գործակցով։ Միևնույն ժամանակ, նախկինում ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի հետ հարցազրույցում Պայետն ակնարկեց, որ չի պատրաստվում հունվարին լքել «Վեսթ Հեմը»: 17-րդ տուրից հետո թիմը գտնվում է Անգլիայի առաջնության…

Բուքմեյքերները գնահատել են Գրիզմանի՝ «ՄՅՈՒ» տեղափոխվելու շանսերը
Նորություններ
Բուքմեյքերները գնահատել են Գրիզմանի՝ «ՄՅՈՒ» տեղափոխվելու շանսերը

2,37 գործակցով կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ այս տրանսֆերը կկայանա: «Марафон» բուքմեյքերն այն բանի հավանականությունը, որ այս տարի «Ոսկե գնդակի» համար պայքարում Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ մրցակցություն կազմած Անտուան Գրիզմանը կդառնա «ՄՅՈՒ»-ի խաղացող, գնահատել է 2,37 գործակցով: 6,0 գործակցով կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ ֆրանսիացու հաջորդ ակումբը կլինի Լոնդոնի «Արսենալը» կամ ֆրանսիական «ՊՍԺ»-ն: Անտուանի՝ Լոնդոնի «Չելսի», «Մանչեսթեր Սիթի», կամ էլ Մյունխենի «Բավարիա» տեղափոխության համար տալիս են 7,5 գործակիցը: Մադրիդի «Ռեալի»՝ իր անհաշտ մրցակցի ֆուտբոլիստին գնելու շանսերը հավասար են 11,0-ի: Այդպիսի գործակից է տրված նաև այն բանի համար, որ Գրիզմանը կտեղափոխվի Թուրինի «Յուվենթուս»…

Շերլոկը վերադառնում է. Հատուկ խաղադրույքներ՝ 4-րդ եթերաշրջանին ընդառաջ
Նորություններ
Շերլոկը վերադառնում է. Հատուկ խաղադրույքներ՝ 4-րդ եթերաշրջանին ընդառաջ

Կվերադառնա՞ արդյոք Շերլոկի սերը Այսպիսով, «Շերլոկ» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանը կմեկնարկի «Վեց Թետչերները» էպիզոդով: Vivaro ընկերության մասնագետները հավասար են գնահատել այդ սերիայի հեռուստալսարանի՝ 12 միլիոնից շատ և քիչ լինելու շանսերը: Երկու խաղադրույքների համար էլ սահմանված է 1.85 գործակիցը: Հետաքրքիր է, որ նախորդ 10 էպիզոդներից միայն մեկին է հաջողվել հատել 12 միլիոնի սահմանը (s3,e1): Մասնագետները խաղադրույքներ են ընդունում նաև հեռուստանովելի ամենաբացասական հերոսի՝ Ջեյմս Մորիարթիի հայտնվել-չհայտնվելու վերաբերյալ: Առաջին սերիայում նրան տեսնելու շանսերը գնահատվում են 3.75 գործակցով, երկրորդում՝ 2.75-ով, երրորդում՝ 3.75-ով: Խաղադրույք կատարել, որ նա ընդհանրապես չի երեւա, կարելի է 4.00 գործակցով: Չորրորդ եթերաշրջանի ո՞ր էպիզոդում կհայտնվի Շերլոկի սիրելին՝ Իռեն Ադլերը: 1-ին սերիայում նրան…

Մրցավարը կհաշվի ձեռքով գոլը, իսկ Ռոնալդուն կարտասվի պարտության դեպքում. Էլ Կլասիկոյին ընդառաջ
Նորություններ
Մրցավարը կհաշվի ձեռքով գոլը, իսկ Ռոնալդուն կարտասվի պարտության դեպքում. Էլ Կլասիկոյին ընդառաջ

Մի՞թե Մեսսին կամ Ռոնալդուն կվրիպեն այդքան կարեւոր 11 մետրանոցն իրացնելիս Այսպիսով, Vivaro բուքմեյքերական ընկերությունը մի քանի հետաքրքիր խաղադրույքներ է առաջարկում Էլ Կլասիկոյին ընդառաջ: Եթե դուք հավատում եք, որ Լիոնել Մեսսին կամ Քրիշտիանու Ռոնալդուն առաջիկա խաղում կստանան 11 մետրանոց իրացնելու իրավունք և կվրիպեն, ապա հնարավորություն ունեք մեծացնել ձեր գրպանի պարունակությունը 12.0 անգամ: Բուքմեյքերն առաջարկում է նաեւ խաղադրույք կատարել, որ «Բարսելոնայի» հաղթանակի դեպքում Ռոնալդուն կարտասվի: Դրա գործակիցը 13.0 է: Լուիս Էնրիկեի կամ Զինեդին Զիդանի հեռացման վրա կարելի է խաղադրույք կատարել 22.0 գործակցով: Իսկ գուցե Զիդանը գլխով հարվածի՞ Էնրիկեին (33.0): Կպատռվի՞ արդյոք ֆրանսիացի մարզչի տաբատը: Այդ իրադարձության գործակիցը 91.0 է: Դարպասապահի գոլ խփելու…

Բուքմեյքերներ. Մոնտենեգրոյի դեմ խաղում Հայաստանի հավաքականի հաղթանակի շանսերը 26% են
Նորություններ
Բուքմեյքերներ. Մոնտենեգրոյի դեմ խաղում Հայաստանի հավաքականի հաղթանակի շանսերը 26% են

Մեր ընտրանու հաջողության շանսերը հավասար են 26%-ի: Vivaro բուքմեյքերական ընկերության մասնագետները Հայաստանի հավաքականի հաղթանակի համար սահմանել են 3,59 գործակիցը, ինչը կազմում է 26% հավանականություն: Մոնտենեգրոյի հաջողության շանսերը գնահատված են 2,13 գործակցով (44%), իսկ ոչ-ոքիինը՝ 3,25 գործակցով (29%): Ավելի մեծ է հավանականությունն այն բանի, որ հանդիպումը սակավագոլ կանցնի: Տոտալ 2,5-ից քիչ գոլի համար սահմանված է 1,60 գործակիցը, իսկ դրա հակառակ խաղադրույքի համար՝ 2,25: Բնականաբար, քիչ հավանական է նաև այն, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: Դրա վրա կարելի է խաղադրույք կատարել ուղիղ 2 գործակցով: Մասնագետները հակված են այն մտքին, որ երկրորդ խաղակեսն ավելի արդյունավետ կլինի: Այդ խաղադրույքի գործակիցը կազմում է 2,13: Ինչ վերաբերում է…

Բուքմեյքերները բարձր են գնահատել Ջերարդի «Սելթիկ» տեղափոխվելու շանսերը
Նորություններ
Բուքմեյքերները բարձր են գնահատել Ջերարդի «Սելթիկ» տեղափոխվելու շանսերը

Ջերարդի շոտլանդական ակումբ տեղափոխվելու վրա կարելի է խաղադրույք կատարել 5,0 գործակցով: Նոյեմբերի 6-ին «Լոս-Անջելես Գելեքսին» MLS-ի Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում 0:1 հաշվով պարտվեց «Կոլորադո Ռեպիդսին» և տիտղոսի համար պայքարից դուրս մնաց 11-մետրանոց հարվածաշարում (առաջին խաղն ավարտվել էր կալիֆորնիական թիմի 1:0 հաշվով հաղթանակով): Դա եղավ Ջերարդի վերջին խաղը Լոս-Անջելեսի ակումբի կազմում, և, ինչպես գրում է ESPN-ը, 36-ամյա կիսապաշտպանը չի պատրաստվում հեռանալ ֆուտբոլից: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Սթիվենը կարող է հայտնվել շոտլանդական «Սելթիկում», որի դեպքում խաղացողը կմիանա Բրենդան Ռոջերսի հետ, ով նախկինում մարզել է «Լիվերպուլը», իսկ այժմ գլխավորում է «կելտերին»: Paddy Power բուքմեյքերը իջեցրել է գործակիցն այն բանի, որ Ջերարդը կտեղափոխվի «Սելթիկ»,…

Բուքմեյքերներ. Կխաղա՞ Հենրիխ Մխիթարյանը «Սուոնսիի» դեմ
Նորություններ
Բուքմեյքերներ. Կխաղա՞ Հենրիխ Մխիթարյանը «Սուոնսիի» դեմ

Վերջապես կտեսնե՞նք Մխիթարյանին «ՄՅՈւ»-ի մեկնարկային կազմում Նոյեմբերի 3-ին, 53-օրյա դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ խաղադաշտ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով: Եվրոպա լիգայի շրջանակներում «Ֆեներբահչեի» դեմ արտագնա խաղում Մխիթարյանը խաղաց 30 րոպե՝ փոխարինման մտնելով 61-րդ րոպեին: Հենրիխը դրանից առաջ խաղացել էր սեպտեմբերի 10-ին՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի առաջին կեսում: Այնուհետև վնասվածքի պատճառով շարքից դուրս մնաց մոտ մեկ ամսով, իսկ հետո արդեն թիմի հայտացուցակում չէր հայտնվում, բայց ոչ ոք չգիտի՝ ինչու: Այս թեմային անդրադարձել էր նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա նշել էր, որ զրուցել է Հենրիխի հետ: Մխիթարյանն էլ չգիտեր՝ ինչու չէր խաղում: Եվ ահա Vivaro բուքմեյքերական ընկերությունը…

Բուքմեյքերներ. Հայաստանի հավաքականի հաղթանակի շանսերը Լեհաստանի դեմ խաղում 6% են
Նորություններ
Բուքմեյքերներ. Հայաստանի հավաքականի հաղթանակի շանսերը Լեհաստանի դեմ խաղում 6% են

Լրագրողների վատ մթնոլորտն ազդել է բուքմեյքերների կարծիքի վրա… Vivaro ընկերության մասնագետները Լեհաստանի հավաքականի հաղթանակի համար սահմանել են 1.188 գործակիցը, ինչի հավանականությունը կազմում է 80%: Վարուժան Սուքիասյանի հավաքանի հնարավոր հաջողության գործակիցը 17.0 է (6%), ոչ-ոքիինը՝ 6.56 (14%): Vivaro-ում կարծում են, որ ֆուտբոլասերներն ականատես են լինելու գոլառատ ֆուտբոլի: «Տոտալ շատ 2.5 գոլ» խաղադրույքի գործակիցը 1.52 է, հակառակ իրադարձությանը՝ 2.40: Հետաքրքիր է, որ մեր գործընկերոջ կայքում Լեհաստան — Հայաստան խաղի համար լայնույթը բավական փոքր է: Բացակայում են անգամ «երկուսն էլ կխփեն», «ո՞վ կդառնա գոլի հեղինակ» իրադարձությունների վրա խաղադրույքները: ԱԱ 2018, Որակավորման փուլ, E խումբ Լեհաստան — Հայաստան Մարզադաշտ՝ Վարշավայի «Ազգային» Հեռարձակում՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, 22:45…

Բուքմեյքերներ. Հայաստանի հաղթանակի շանսերը Ռումինիայի դեմ խաղում 23% են
Նորություններ
Բուքմեյքերներ. Հայաստանի հաղթանակի շանսերը Ռումինիայի դեմ խաղում 23% են

Դեպի հաղթանակ՝ առանց Մխիթարյանի. (ֆոտոն՝ FFA) Vivaro բուքմեյքերական ընկերության մասնագետները Հայաստանի հավաքականի հաղթանակի համար սահմանել են 4.25 գործակիցը, ինչի հավանականությունը կազմում է 23%: Ռումինացիների հաղթանակի շանսերը գնահատվում են 2.0 գործակցով (47%), ոչ-ոքիինը՝ 3.15-ով (30%): Վերլուծաբանները Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ակնկալում են տեսնել սակավագոլ ֆուտբոլ: «Տոտալ քիչ 2.5 գոլ» խաղադրույքի գործակիցը 1.60 է, հակառակ իրադարձությանը՝ 2.25: Խաղադրույք կատարել, որ թիմերը կփոխանակվեն խփած գնդակներով, կարելի է 1.97 գործակցով: «Երկուսն էլ գոլ կխփեն — ոչ» իրադարձության գործակիցը 1.73 է: Առաջիկա խաղում ամենահավանական երեք հաշիվներն են՝ 0:1 (5.75), 1:1 (6.03), 0:0 (7.66): Հյուրերի կազմում գոլ հեղինակելու հարցում ֆավորիտներն են Կլաուդիու Կեշերուն (2.26), Ֆլորին…

Vivaro-ն Հայաստան — Ռումինիա խաղի տոմս է նվիրում մերոնց հաղթանակի վրա խաղադրույք կատարողներին
Բուքմեյքերներ
Vivaro-ն Հայաստան — Ռումինիա խաղի տոմս է նվիրում մերոնց հաղթանակի վրա խաղադրույք կատարողներին

10 հազար դրամ խաղադրույք = 1 տոմս Վիվառոն շարունակում է խրախուսել Հայաստանի հավաքականի երկրպագուներին՝ նրանց հնարավորություն տալով շահել Հայաստան — Ռումինիա խաղի տոմսեր: Կատարեք խաղադրույք, հավատացեք Հայաստանի հավաքականի հաղթանակին և ստացեք հանդիպման տոմս: Դրույթներ և կանոններ 1. Հայաստան — Ռումինիա խաղի տոմսեր կստանան այն մասնակիցները, ովքեր pre-match խաղադրույք կկատարեն միայն Հայաստանի հավաքականի հաղթանակի վրա 10.000 դրամ և ավելի գումարով՝ Վիվառոյի բեթ-շոփերում: 2. Խաղադրույք կարելի է կատարել Վիվառոյի ցանկացած կետում։ 3. Մասնակիցը խաղադրույքի կտրոնը ներկայացնելու է Վիվառո Սպորտ Բար (Տիգրան Մեծի 2), այն կնիքվելու և հետ է վերադարձվելու, որից հետո հանձնվելու է խաղի տոմսը: 4. Օնլայն տարբերակով կատարված խաղադրույքները և 10.000 դրամից պակաս…

Բուքմեյքերներ. Անջելինա Ջոլիի ընկերը դառնալու ՔՈ շանսերը 0.2% են
Բուքմեյքերներ
Բուքմեյքերներ. Անջելինա Ջոլիի ընկերը դառնալու ՔՈ շանսերը 0.2% են

Բուքմեյքերները խաղադրույք են ընդունում Ջոլիի նոր ընկերոջ վերաբերյալ Անջելինա Ջոլիի սրտի համար «պայքարի» ֆավորիտը, համաձայն Paddy Power ԲԿ-ի գնահատականների, դերասան Բրեդլի Կուպերն է, ով հայտնի է «The Hangover», «Silver Linings Playbook», «Limitless» ֆիլմերով: Ջոլիի բոյֆրենդը դառնալու նրա շանսերը 9% են (11.0 գործակից): Այդուհանդերձ, վերլուծաբանների այս ընտրությունը մեկնաբանելը բավական բարդ է: Հայտնի է, որ Կուպերը նախորդ տարվանից հանդիպում է ռուս մոդել Իրինա Շեյքի հետ, ով մինչ այդ Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին էր: Բայց, հնարավոր է, Paddy Power-ում ինչ-որ բան գիտեն: Ֆավորիտների եռյակում են Մայքլ Ֆասսբենդերը (13,0 կամ 8%) և «Գահերի խաղը» սերիալի աստղ Քիթ Հարինգթոնը  (15,0 կամ 7%), ով, ի դեպ, Ջոլիից 11 տարի…

Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում Բրեդ Փիթի հաջորդ կնոջ վերաբերյալ
Նորություններ
Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում Բրեդ Փիթի հաջորդ կնոջ վերաբերյալ

Խաղադրույք կատարել, որ Փիթի հաջորդ կինը դերասանուհի կլինի, կարելի է 1.76-ով: Համաձայն Bovada բուքմեյքերական ընկերության գործակիցների, եթե Բրեդ Փիթն ամուսնալուծվի Անջելինայից, ապա նրա հաջորդ հարսնացուն, ամենայն հավանականությամբ, դերասանուհի կլինի: Այդ իրադարձության գործակիցը 1.76 է: Բացի դերասանուհուց, ցանկացած այլ մասնագիտություն ունեցող կնոջ շանսերը գնահատվում են 1.9 գործակցով: Անջելինա Ջոլին դեռևս չի մեկնաբանել որոշումը մամուլում: Բրեդ Փիթն իր հերթին հայտարարել է, որ շատ տխուր է, սակայն հիմա կարևորն ընտանիքի բարեկեցությունն է: Լրագրողները փորձում են գտնել պատճառները, որոնք դրդել են Ջոլիին բաժանվել, այդպիսով համաշխարհային պարբերականները հավաքել են բոլոր շշուկները և նրան մոտ կանգնած մարդկանց մեկնաբանությունները: Մի շարք լրատվականների կարծիքով՝ Բրեդ Փիթը պատրաստ չի եղել ընտանեկան…

Բուքմեյքերներ. «Լիվերպուլը» երկրորդն է ԱՊԼ-ն հաղթելու շանսերով մրցակիցներին հաղթելուց հետո
Նորություններ
Բուքմեյքերներ. «Լիվերպուլը» երկրորդն է ԱՊԼ-ն հաղթելու շանսերով մրցակիցներին հաղթելուց հետո

Յուրգեն Կլոպի թիմի պատմական հաջողության վրա կարելի է խաղադրույք կատարել 6.0 գործակցով Հինգ խաղում «Լիվերպուլը» տոնել է երեք հաղթանակ, ընդ որում, առավելության է հասել սկզբունքային մրցակիցների նկատմամբ: Առաջին տուրում Կլոպի թիմը 4:3 հաշվով հաղթել է «Արսենալին», չորրորդում՝ «Լեսթերին» (4:1), իսկ հինգերորդում՝ «Չելսիին» (2:1): Այս հաղթանակների կողքին են «Տոտենհեմի» հետ ոչ-ոքին (1:1), և ԱՊԼ վերադարձած «Բարնլիից» կրած 0:2 հաշվով անակնկալ պարտությունը: Չնայած վերջին արդյունքին՝ Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստների մեկնարկը կարելի է հաջողված համարել: Հիմա Vivarobet ԲԿ-ն «Լիվերպուլի» չեմպիոնության շանսերը գնահատում է 6.0 գործակցով: Մինչեւ մրցաշրջանի մեկնարկը այդ թիվը 9.0 էր: Բայց այն ժամանակ նրանք շանսերով հինգերորդն էին, իսկ հիմա՝ երկրորդը: Մրցաշարի գլխավոր ֆավորիտը…

Բուքմեյքերները չեն հավատում Հայաստանի հաղթանակին Չեխիայի դեմ խաղում
Նորություններ
Բուքմեյքերները չեն հավատում Հայաստանի հաղթանակին Չեխիայի դեմ խաղում

Բուքմեյքերները չեն հավատում մեր թիմի հաղթանակին Vivarobet բուքմեյքերական ընկերության մասնագետները Չեխիայի հավաքականի հաղթանակի շանսերը գնահատում են 1.46 գործակցով, ինչի հավանականությունը կազմում է 63%: Հայաստանի ընտրանու հաջողության գործակիցը 7.35 է (13%), ոչ-ոքիինը՝ 3.83 (24%): Թրեյդերները կարծում են, որ հանդիպումը գոլառատ չի լինի: «Տոտալ շատ 2.5 գոլ»-ի համար սահմանված է 2.07 գործակիցը, հակառակ իրադարձության համար՝ 1.70: «Երկուսն էլ կխփեն — այո» խաղադրույքի գործակիցը 2.30 է, «երկուսն էլ կխփեն — ոչ»-ինը՝ 1.57: Առաջիկա խաղում ամենահավանական հաշիվը, ըստ բուքմեյքերների, 1:0-ն է (4.99), որին հաջորդում են 2:0-ն (5.38) և 1:1-ը (7.62): Ընկերական հանդիպում.  Չեխիա — Հայաստան Հեռարձակում՝ CT Sport, Veikkaus TV (21:15, ԵԺ) Մարզադաշտ՝ «Մեստսկի», Չեխիա Չեխիա. Յարոսլավ Դրոբնի,…

Բուքմեյքերներ. «Բարսելոնան» 2016/17թթ. մրցաշրջանի ՉԼ-ի գլխավոր ֆավորիտն է
Նորություններ
Բուքմեյքերներ. «Բարսելոնան» 2016/17թթ. մրցաշրջանի ՉԼ-ի գլխավոր ֆավորիտն է

«Բարսելոնայի» չեմպիոնության վրա կարող եք խաղադրույք կատարել 4,33 գործակցով Համաձայն William Hill ԲԿ-ի սահմանած գործակիցների՝ մրցաշարի նոր մրցաշրջանի գլխավոր ֆավորիտը «Բարսելոնան» է: Խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «կապտանռնագույնները» 21-րդ դարում 5-րդ անգամ կնվաճեն ՉԼ-ի տիտղոսը, կարող եք 4,33 գործակցով: Ֆավորիտների եռյակը ձևավորել են Կառլո Անչելոտիի «Բավարիան» (5,0) ու մրցաշարի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» (6,0): Թուրինի «Յուվենթուսի» շանսերը գնահատվում են 12,0 գործակցով, իսկ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ խաղացող «Ման. Սիթիի» չեմպիոնության վրա կարող եք խաղադրույք կատարել 13,0-ով: Այն բանի հավանականությունը, որ «Աթլետիկոն» վերջապես կնվաճի բաղձալի գավաթը, գնահատվում է 15,0 գործակցով: Բուքմեյքերները նույնքան են գնահատում նաև «ՊՍԺ»-ի չեմպիոնական շանսերը, որն այժմ գլխավորում է…

Paddy Power-ը կվճարի Նիկիտինի դեմ խաղում Քոնլանի հաղթանակի վրա կատարված խաղադրույք կատարածներին
Նորություններ
Paddy Power-ը կվճարի Նիկիտինի դեմ խաղում Քոնլանի հաղթանակի վրա կատարված խաղադրույք կատարածներին

Քոնլանը պարտությունից հետո սկանդալ է սարքել «Նման որոշումից հետո մենք կվճարենք Ռիո-դե-Ժանեյրոյում Քոնլանի՝ ոսկե մեդալ նվաճելու և նրա՝ Նիկիտինին հաղթելու վրա կատարված խաղադրույքները»,- նշվում է Paddy Power-ի պաշտոնական թվիթերյան էջում: Իռլանդացի բռնցքամարտիկ Մայքլ Քոնլանը բռնցքամարտի 56 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում ռուս Վլադիմիր Նիկիտինից կրած պարտությունից հետո խստորեն քննադատել է Սիրողական բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիային (AIBA): Նա հայտարարել է, որ իրեն զրկել են ոսկե մեդալից, ինչպես նաև թվիթերում հարց է ուղղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որքա՞ն գումար է AIBA-ն պահանջել ռուս մարզիկի հաղթանակի համար: Նշենք, որ Վլադիմիր Նիկիտինը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ…

Vivaro-ն հաղթած է համարում Միհրան Հարությունյանի վրա կատարած խաղադրույքները
Նորություններ
Vivaro-ն հաղթած է համարում Միհրան Հարությունյանի վրա կատարած խաղադրույքները

Vivaro-ն ևս համարում է, որ չեմպիոնը Միհրանն է Vivaro բուքմեյքերական ընկերությունը հաղթած է համարում Ռիոյի օլիմպիական խաղերում երեկ կայացած մինչև 66 կգ քաշային կարգի եզրափակչում Միհրան Հարությունյանի վրա կատարած բոլոր խաղադրույքները: Vivaro-ն այդ որոշումը բացատրում է նրանով, որ ընկերությունում ևս կարծում են, որ գոտեմարտում հաղթել է մեր ըմբիշը: Այդպիսով, Միհրան Հարությունյանի չեմպիոնության վրա խաղադրույք կատարած բոլոր անձինք կստանան իրենց հաղթած գումարները: Հիշեցնենք, որ երեկ Միհրանը եզրափակչում մրցավարների ակնհայտ կողմնապահության շնորհիվ պարտվեց սերբ Շտեֆանեկ Դավորին և դարձավ օլիմպիական փոխչեմպիոն:

«Գտիր քո պոկեմոնին». Europefootball-ը նույնպես անտարբեր չանցավ Pokémon Go խաղի կողքով
Նորություններ
«Գտիր քո պոկեմոնին». Europefootball-ը նույնպես անտարբեր չանցավ Pokémon Go խաղի կողքով

Այսուհետ Պոկեմոն բռնելը նաև գումար աշխատելու միջոց է Europefootball բուքմեյքերի կազմակերպած մրցույթի կանոնները հետևյալն են. 1․ Հավանել (Like), Կիսվել (Share) այս գրառմամբ Public եղանակով 2․ Ներբեռնել Պոկեմոն Գո (Pokemon Go) հավելվածը ձեր սմարթֆոնի մեջ 3․ Europefootball բուքմեյքերական կետերում կամ կետերի տարածքում փնտրել, գտնել և բռնել Պոկեմոնին 4. Բռնելու ընթացքում լուսանկարել հայտնաբերված Պոկեմոնին՝ Europefootball բուքմեյքերական կետի ներսում կամ ֆոնի վրա 5․ Ներբեռնել բռնված Պոկեմոնի լուսանկարը Ֆեյսբուք սոցիալական ցանց՝ ‪#‎efupokemon‬ հեշթեգով, բռնման վայրով (թե ո՞ր բուքմեյքերական կետում է բռնվել Պոկեմոնը) և գրել հաղորդագրություն efubet.am Ֆեյսբուքյան էջին 6․ Ակտիվացնել Ձեզ նամակ գրելու հնարավորությունը, որպեսզի կազմակերպիչը կարողանա պատասխան հաղորդագրությամբ տեղեկացնել շահած գումարի չափի մասին՝ համաձայն կցված ցուցակի…

Բուքմեյքերներ. Գոռ Մինասյանն Oլիմպիական խաղերում կնվաճի բրոնզե մեդալ
Նորություններ
Բուքմեյքերներ. Գոռ Մինասյանն Oլիմպիական խաղերում կնվաճի բրոնզե մեդալ

Գոռ Մինասյանի հաղթանակի շանսերը գնահատված են 15 գործակցով: Համաձայն Vivaro բուքմեյքերական ընկերության սահմանած գործակիցների՝ Գոռ Մինասյանը մեդալ նվաճելու լավ շանսեր ունի: Նրա՝ օլիմպիական չեմպիոն դառնալու վրա սահմանված է 15 գործակիցը, ինչը երրորդ ցուցանիշն է: Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկի՝ Ռուբեն Ալեքսանյանի շանսերին, ապա դրանք այդքան էլ բարձր չեն գնահատվում: Նրա հաջողության վրա կարելի է խաղադրույք կատարել 51 գործակցով: Այս քաշային կարգում չեմպիոնի երկու ակնհայտ հավակնորդներ կան՝ իրանցի Բեհդադ Սալիմին և վրացի Լաշա Տալախաձեն: Սակայն մասնագետները մի փոքր նախապատվությունը տալիս են Սալիմիին՝ նրա հաղթանակի հավանականությունը գնահատելով 1,72 գործակցով, մինչդեռ վրացու դեպքում այն 2,10 է: Խաղադրույքներ են ընդունվում նաև առանձին…

Գրանցում
Գրանցում
Մուտք գործել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը: