Նորություններ

Ցանցով Ցանկով
Պաշտոնական. Մատյուիդին ու Ռուգանին ապաքինվել են կորոնավիրուսից
Նորություններ
Պաշտոնական. Մատյուիդին ու Ռուգանին ապաքինվել են կորոնավիրուսից

Կարգի համաձայն՝ ֆուտբոլիստները կորոնավիրուսի 2 թեստ են հանձնել ու 2-ն էլ բացասական արդյունք են ցույց տվել, որը նշանակում է, որ նրանք ամբողջությամբ ապաքինվել են հիվանդությունից։ Խաղացողները այսուհետ պարտավոր չեն հետևել խիստ կարանտինի։ Թուրինյան ակումբի ֆուտբոլիստներից առաջինը վարակվել էր Ռուգանին։ Մարտի 17-ին հայտնի էր դարձել նաև Մատյուիդի դրական թեստի մասին։ Կորոնավիրուս է ախտորոշվել նաև Պաուլո Դիբալայի մոտ։

«Բարսելոնան» ու «Չելսին» կարող են աստղային փոխանակում իրականացնել
Նորություններ
«Բարսելոնան» ու «Չելսին» կարող են աստղային փոխանակում իրականացնել

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է Նգոլո Կանտեի ծառայություններով: Տրանսֆերի իրականացմանը կարող է նպաստել Ֆիլիպե Կոուտինյոյի՝ «Չելսի» տեղափոխվելու ցանկությունը: Բացի դա, կորոնավիրուսի համաճարակի առաջացրած ֆինանսական ճգնաժամի պայմաններում երկու ակումբների համար էլ ձեռնտու է ոչ թե ծախսել մեծ գումար, այլ գործարքում ներառել ֆուտբոլիստի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» դժգոհ է 29-ամյա Կանտեի՝ վերջին ժամանակաշրջանում ցուցադրած խաղից: «Բարսելոնան» էլ գնորդ էր փնտրում Կոուտինյոյի համար, որին գնելու հնարավորությունը հրաժարվեց ակտիվացնել «Բավարիան»:

«Ռեալը» միանում է Օբամեյանգին գնելու համար մղվող պայքարին
Նորություններ
«Ռեալը» միանում է Օբամեյանգին գնելու համար մղվող պայքարին

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբը» շարունակում է կենտրոնական հարձակվողի փնտրտուքները: Զիդանի ցանկում տեղ են գտել նաև «Ինտերի» գոլահար Լաուտարո Մարտինեսն ու «Բորուսիայի» ծագող աստղ Էրլինգ Հալանդը, սակայն Օբամեյանգին գնելը, ի տարբերություն վերոնշյալ հարձակվողների, ավելի հարմար է ֆինանսական տեսանկյունից: ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանալու է 2021-ին, ու առաջիկա տրանսֆերային պատուհանին նա կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից 50 միլիոն եվրոյի դիմաց:

«Տոտենհեմի» համար բացառված է Քեյնի տեղափոխությունը անգլիական ակումբներ
Նորություններ
«Տոտենհեմի» համար բացառված է Քեյնի տեղափոխությունը անգլիական ակումբներ

Աղբյուրը շեշտում է, որ լոնդոնյան ակումբը չի ցանկանում թույլ տալ, որ իր մրցակիցները հզորանան իրենց ֆուտբոլիստների միջոցով։ Մինչդեռ վերջին տեղեկությունների համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է բաց թողնել հարձակվողին կուտակված պարտքերի պատճառով։ Հարի Քեյնը նույնպես չէր բացառել, որ կարող է փոխել ակումբային գրանցումը տիտղոսներ հաղթելու համար։ Այս մրցաշրջանում Քեյնը մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ։

«Բարսելոնան» սնանկացման եզրին է». Ակումբի նախագահի թեկնածու
Նորություններ
«Բարսելոնան» սնանկացման եզրին է». Ակումբի նախագահի թեկնածու

«Երկար ժամանակ մենք նախազգուշացում էինք, որ «Բարսելոնան» գնում է ուղիղ փոթորիկի։ Ակումբին սպասում է իր պատմության լավագույն սերունդի փոփոխությունը, նոր մարզական համալիր ու պայքար հսկայական ֆինանսական ռեսուրսներ ունեցող ընկերությունների հետ։ Նեյմարի գործով մենք անցանք ակումբի դատապարտման միջով, վեճեր ֆուտբոլիստների, աշխատակիցների միջև, գործով սոցիալական ցանցերի ստուգում։ Այս ամենին ավելացրեք անկայուն սպորտային քաղաքականությունը, տնօրինության պառակտումը ու եկամուտի շոշափելի նվազեցումը կորոնավիրուսի պատճառով։ Ակումբը գտնվում է տնտեսական ու բարոյական սնանկացման եզրին»,-ասել է Ֆոնտը Mundo Deportivo-ի հետ զրույցում։ Ֆոնտը տեխնոլոգիական ոլորտում հայտնի  ձեռնարկատեր է։ Նա Delta Partners կառավարման ընկերության հիմնադիրն է: Հենց նա է համարվում Խոսեպ Բարտոմեուի գլխավոր մրցակիցը 2021 թվականի ակումբային ընտրություններում:

ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգան արագ ավարտին հասցնելու տարբերակ է մտածել
Նորություններ
ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգան արագ ավարտին հասցնելու տարբերակ է մտածել

Ինչպես տեղեկացնում է Mirror պարբերականը, ՈւԵՖԱ-ն ծրագրում է եվրագավաթային մրցաշարերը անցկացնել օգոստոսին՝ 3 շաբաթվա ընթացքում: Նշվում է, սակայն, որ այդ դեպքում ներքին առաջնությունները պետք է սկսվեն ոչ ավելի ուշ, քան հունիսի միջնամասը: Այս պահին ՈւԵՖԱ-ն իր աշխատանքը կենտրոնացրել է հենց եվրոպական առաջնությունների հետ աշխատանքին, որպեսզի ներքին առաջնությունները վերսկսեն հնարավորինս արագ: Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի ենթակայության տակ գտնվող բոլոր մրցաշարերը, բացի Բելառուսի առաջնությունից, դադարել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Յուվենտուս» – «Ռեալ» խաղն անավարտ է մնացել մրցավարական սկանդալի պատճառով (տեսանյութ)
Նորություններ
«Յուվենտուս» – «Ռեալ» խաղն անավարտ է մնացել մրցավարական սկանդալի պատճառով (տեսանյութ)

Նիկարագուայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում Մանագուա քաղաքի «Յուվենտուսի» և Մադրիսի «Ռեալի» միջև հանդիպումն ընդհատվել է 71-րդ րոպեին և անավարտ մնացել: Պատճառը մրցավարական սկանդալն է: Եզրային մրցավարը 65-րդ րոպեին դաշտի տերերի գրոհի ժամանակ բարձրացրել է դրոշակը՝ ազդարարելով խաղից դուրս վիճակի մասին: «Ռեալի» ֆուտբոլիստները կանգ են առել, սակայն գլխավոր մրցավարը ժեստով ցույց է տվել, որ կարելի է շարունակել խաղը, և «Յուվենտուսը» խփել է իր երկրորդ գոլը: «Ռեալի» խաղացողները մի քանի րոպե վիճարկել են մրցավարի որոշումը, իսկ հետո՝ որպես բողոքի նշան, հեռացել խաղադաշտից: Մրցավեճն ընդհատվել է 71-րդ րոպեին: Նիկարագուայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է որոշի՝ գրանցելո՞ւ է «Ռեալին» տեխնիկական պարտություն, թե՞ ոչ:

2020 թվականին Ա Սերիան կարող է այլևս հանդիսական չունենալ
Նորություններ
2020 թվականին Ա Սերիան կարող է այլևս հանդիսական չունենալ

Ա Սերիայի հանդիպումները մինչև 2021 թվականի հունվար կարող են անցկացվել առանց հանդիսականների՝ հաղորդում է իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին՝ հղում կատարելով կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրին։ Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը կարող է շարունակվել մայիսի 2-ից, սակայն հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանն ավարտին հասցնելու մի քանի տարբերակ է դիտարկվում, որոնց թվում է 45 օրվա ընթացքում Հռոմում 124 հանդիպում անցկացնելը։ Հիշեցնենք, որ Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանը դադարեցվել է 26-րդ տուրից հետո կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Բելառուսին, Բուրունդիին, Նիկարագուային ու Տաջիկստանին ևս մեկ երկիր է միացել՝ մեկնարկելով ազգային առաջնությունը
Նորություններ
Բելառուսին, Բուրունդիին, Նիկարագուային ու Տաջիկստանին ևս մեկ երկիր է միացել՝ մեկնարկելով ազգային առաջնությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխարհում ֆուտբոլային շարժը գրեթե դադարել է։ Համաճարակի լայն տարածումից հետո՝ մինչև այսօր, պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղում էին աշխարհի միայն 4 վայրերում՝ Բելառուսում, Բուրունդիում, Նիկարագուայում ու Տաջիկստանում։ Չնայած վարակի տարածմանը՝ այսօր մեկնարկել է ևս մեկ ազգային առաջնություն։ Խոսքը Թայվանի Պրեմիեր լիգայի մասին է։ Մրցաշարին մասնակցում է 8 թիմ։ Այսօր կայացել է 4 հանդիպում, և ստացվում է, որ 1-ին տուրն արդեն խաղարկվել է։ Այս խաղերի ընթացքում ընդհանուր արձանագրվել է 18 գնդակ։

Հայտնի է Լա լիգայի առաջին թիմը, որ կվերսկսի մարզումները
Նորություններ
Հայտնի է Լա լիգայի առաջին թիմը, որ կվերսկսի մարզումները

Ակումբը մարզումները կշարունակի իր մարզաբազայում՝ միաժամանակ հետևելով անվտանգության միջոցառումներին։ «Ռեալ Սոսյեդադը» կդառնա առաջին թիմը Լա լիգայում, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարի անորոշ ժամանակով դադարեցումից հետո կվերադառնա մարզումներին։ Ֆուտբոլիստները կմարզվեն 2-3-հոգանոց խմբերով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Ակումբի ֆուտբոլիստները, մարզչական շտաբի անդամներն ու մյուս աշխատակիցները կորոնավիրուսի ստուգման թեստ կհանձնեն։ Ավելացնենք, որ պաշտոնական վերջին տվյալներով Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 161,852, մահացել է 16,480 մարդ, ամբողջությամբ ապաքինվել է 59,109 մարդ։

Կապառոս. «Մեզ ժամանակ են տվել՝ հայ ֆուտբոլիստների խաղին լավ ծանոթանալու համար»
Նորություններ
Կապառոս. «Մեզ ժամանակ են տվել՝ հայ ֆուտբոլիստների խաղին լավ ծանոթանալու համար»

«Հայաստանում 3-4 օր ինտենսիվ աշխատանքից հետո վերադարձա, սակայն մեր աշխատանքը շարունակվում է այստեղից: Մեզ ժամանակ են տվել՝ հայ ֆուտբոլիստներին ավելի լավ ծանոթանալու համար, մենք դիտում ենք նրանց տեսանյութերն ու խաղերը: Հայ ֆուտբոլիստների մեծամասնությունը հանդես է գալիս ցածրակարգ առաջնություններում, պետք է տեսանյութերի միջոցով անհատապես ուսումնասիրենք նրանց խաղը: Մենք չպետք է կենտրոնանանք սպորտի վերադարձի հարցում, շտապել հարկավոր չէ: Ամենակարևորը մարդկանց առողջությունն է: Կվերադառնանք այն ժամանակ, երբ անվտանգությունը երաշխավորված կլինի: Այս պահին սպորտը նույնսիկ երկրորդական էլ չէ: Իմ վերադարձն Իսպանիա իսկական ֆիլմի էր նման: Եկա հյուրանոց՝ իմանալով, որ ընտանիքս նույն քաղաքում է, բայց չեմ կարող տեսնել նրանց, դա շատ դժվար էր: Այժմ ընտանիքիս…

Լուիս Սուարեսը նշել է՝ որ ֆուտբոլիստն է իր կուռքը
Նորություններ
Լուիս Սուարեսը նշել է՝ որ ֆուտբոլիստն է իր կուռքը

«Գաբրիել, ցանկանում եմ ասել, որ դու դեռ մանկությանս տարիներից եղել ես իմ կուռքը: Որպես ֆուտբոլիստ՝ դու լավագույնն ես, որ ես տեսել եմ, դու սարսափելի որակյալ հարձակվող ես, տպավորիչ ուժով ու տարբեր գույների գոլեր խփելու ֆանտաստիկ կարողությամբ օժտված: Միշտ փորձել եմ կրկնօրինակել քեզ: Շատ կցանկանայի ծանոթանալ քեզ հետ ու խոսել ֆուտբոլի մասին, երբ այս դժվարին ժամանակահատվածն ավարտվի», – Սուարեսի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Աշխարհի 10 լավագույն հարձակվողները՝ ըստ Wallabies-ի
Նորություններ
Աշխարհի 10 լավագույն հարձակվողները՝ ըստ Wallabies-ի

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ Կիլիան Մբապե – ՊՍԺ Ռոբերտ Լևանդովսկի – «Բավարիա Կրիշտիանու Ռոնալդու – «Յուվենտուս» Տիմո Վերներ – «Լեյպցիգ» Չիրո Իմոբիլե – «Լացիո» Լուիս Սուարես – «Բարսելոնա» Յոսիպ Իլիչիչ – «Ատալանտա» Դուվան Զապատա – «Ատալանտա» Կարիմ Բենզեմա – «Ռեալ» Սերխիո Ագուերո – «Մանչեսթեր Սիթի»

Պրեմիեր լիգա 2019/20-ի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Sky Sports-ի
Նորություններ
Պրեմիեր լիգա 2019/20-ի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Sky Sports-ի

Պարբերականը օգտվել է Power Rankings համակարգից, որն առանձնացնում է ֆուտբոլիստների անհատական ցուցանիշներն ու նշում 34 տարբեր գործոն՝ սկսած գոլերից ու գոլային փոխանցումներից, վերջացրած սեյվերով ու խլումներով: Պրեմիեր լիգայի խորհրդանշական կազմը հետևյալն է՝ Դարպասապահ. Պետր Շմեյխել Պաշտպաններ. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ջեյմս Տարկովսկի, Վիրջիլ վան Դեյկ, Էնդրյու Ռոբերտսոն Կիսապաշտպաններ. Ջեք Գրիլիշ, Կևին դե Բրույնե, Ջեյմս Մեդիսոն Հարձակվողներ. Մոհամեդ Սալահ, Ռաուլ Խիմենես, Սադիո Մանե

UFC 249-ը, այնուամենայնիվ, հետաձգվել է
Նորություններ
UFC 249-ը, այնուամենայնիվ, հետաձգվել է

Թեև կազմակերպիչները հատուկ կղզի էին գտել այն անցկացնելու համար, որտեղ մասնակիցներին հասցնելու էին մասնավոր ինքնաթիռներով, միջոցառումը, այնուամենայնիվ, հետաձգվել է: «Ես վերևից զանգ եմ ստացել: Ինձ ասեցին, որ կանգ առնեմ ու չանցկացնեմ մրցաշարը: Մենք կվերադառնանք շուտով»,-ասել է Ուայթը: Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին մենամարտելու էին Տոնի Ֆերգյուսոնն ու Ջասթին Գեյջին:

Ռոնալդուի վարքագիծը զայրացրել է Պորտուգալիայի իշխանություններին
Նորություններ
Ռոնալդուի վարքագիծը զայրացրել է Պորտուգալիայի իշխանություններին

Կառավարության անդամները վստահ են, որ ֆուտբոլիստը «հատուկ թույլտվություն» չուներ, երբ մարդկանց հրահանգված է մնալ տանը կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Մադեյիրայի առողջապահության մարմնի տարածաշրջանային քարտուղար Պեդրո Ռամոսը հայտարարել է, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը արտոնություններ չունի, բայց ինչպես բոլորը, կարող է բաց երկնքի տակ մարզվել, եթե միայն դա համապատասխանում է կառավարության կողմից սահմանված կանոններին։ Ռոնալդուն «Յուվենտուսի» այն ֆուտբոլիստներից էր, որին ակումբը թույլ էր տվել հեռանալ Իտալիայից։ Հարձակվողն էլ Մադեյրիայի ձկնորոսական քաղաքում տուն է վարձել ու ընտանիքի հետ տեղափոխվել այնտեղ։

«Միլանը» ու «Ինտերը» վիրտուալ դերբի կանկցացնեն PES 2020-ում
Նորություններ
«Միլանը» ու «Ինտերը» վիրտուալ դերբի կանկցացնեն PES 2020-ում

Խաղի կազմակերպիչը ու նախաձեռնողը DAZN ընկերությունն է։ Վիրտուալ դերբին կկայանա Pro Evolution Soccer 2020 ֆուտբոլային սիմուլյատորի միջոցով։ «Միլանի» պատիվը կպաշտպանի Ռաֆայել Լեան, իսկ «Ինտերի» համար կխաղա Սեբաստյանո Էսպոզիտոն։ Հանդիպումն էլ կմեկնաբանի DAZN ընկերության լրագրողը։ Բացի այդ, պլանավորված են հետխաղյա հարցազրույցներ մասնակիցների հետ։ Խաղը կկայանա շաբաթ օրը՝ 14:30-ին։ Հանդիպման ուղիղ հեռարձակմանը հնարավոր կլինի հետևել «Միլանի» յութուբյան ու ֆեյսբուքյան էջերում։

Հալանդը նշել է՝ երբ է ակումբը փոխելու ճիշտ ժամանակը
Նորություններ
Հալանդը նշել է՝ երբ է ակումբը փոխելու ճիշտ ժամանակը

«Դու պետք է հասկանաս՝ որքան լավն ես, պետք է ճիշտ գնահատես քո ուժերը: Ինչ-որ ակումբ տեղափոխվելուց առաջ պետք է իմանաս՝ ովքեր են այնտեղ, ինչպես են վարվելու քեզ հետ, ինչպես են քեզ օգնելու աճել՝ որպես ֆուտբոլիստ: Միշտ մտածում եմ, որ չպետք է ինձ գերագնահատեմ, չպետք է ավելի լավը համարեմ, որքան՝ կամ: Այո՛, ես գիտեմ, որ լավն եմ, բայց նաև գիտեմ, որ շատ լավ ու բարձրակարգ այլ ֆուտբոլիստներ էլ կան, ու ֆուտբոլում ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ինձ Դորտմունդում հրաշալի եմ զգում, սա կարծես երազ լինի: Եղել են խաղեր, որոնք լավ չեն ստացվել, բայց վստահ եմ՝ լավագույն պահերը դեռ առջևում են», –…

Խորեն Բարյամյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոստովի» հետ
Նորություններ
Խորեն Բարյամյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոստովի» հետ

Կողմերը թարմացրել են պայմանագիրը 4,5 տարով։ Բայրամյանը պաշտպանում է «Ռոստովի» գույները իր ամբողջ կարիերայի ընթացքքում՝դադարներով վարձավճարով հանդես է եկել «Ռոտոր», «Վոլգար» ու «Ռուբին» ակումբներում։ 28-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման՝ աչքի ընկնելով 4 գոլով ու նույնքան գոլային փոխանցմամբ։ Բայրամյանը Հայաստանի հավաքականի թեկնածու է։

Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
Նորություններ
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված հետաձգվեցին մի շարք միջազգային հանդիպումներ, այդ թվում նաև՝ ընկերական խաղերն ու Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները, այդ պատճառով էլ աղյուսակում զգալի փոփոխություններ չեն եղել: ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ Բելգիա Ֆրանսիա Բրազիլիա Անգլիա Ուրուգվայ Խորվաթիա Պորտուգալիա Իսպանիա Արգենտինա Կոլումբիա

Փոփոխություններ` խաղից դուրս իրավիճակի ու ձեռքով խաղի կանոններում
Նորություններ
Փոփոխություններ` խաղից դուրս իրավիճակի ու ձեռքով խաղի կանոններում

Մասնավորապես՝այսուհետ ձեռքով խաղի որոշումը կանցնի թևատակերի երկայնքով, իսկ գնդակի պատահական հպումը հարձակվող ֆուտբոլիստի ձեռքին խախտում կհամարվի միայն այն դեպքում, եթե դա տեղի է ունեցել անմիջապես գոլից կամ գոլային պահից առաջ։ Փոփոխություններ են կատարվել նաև խաղից դուրս իրավիճակը որոշելու կանոնում։ Հիմա, եթե պաշտպանվող թիմի ֆուտբոլիստը դիտավորյալ խաղացել է ձեռքով, որի արդյունքում գնդակը հասել է մրցակցին, հարձակվող ֆուտբոլիստը չի համարվի խաղից դուրս վիճակում։ IFAB-ը անդրադարձել է նաև VAR-ին՝ շեշտելով, որ տեսակրկնապատկերների մրցավարները կարող են խորհուրդներ տալ գլխավոր մրցավարին, սակայն վերջնական որոշումը կայացնողը գլխավոր մրցավարն է։

Կայքը «» խախտում է Հայաստանի օրենսդրությունը,
հետևաբար մուտքը դեպի այս կայք մերժվում է.
Դուք կուղղորդվեք կայք
ով օրինական է աշխատում Հայաստանում.
Անցնել կայք