Նորություններ

Ցանցով Ցանկով
«Իբրան ատում էր իր խաղընկերներից 4-ին. նրանցից մեկը Կավանին էր». «ԼԱ Գելեքսիի» ֆուտբոլիստ
Նորություններ
«Իբրան ատում էր իր խաղընկերներից 4-ին. նրանցից մեկը Կավանին էր». «ԼԱ Գելեքսիի» ֆուտբոլիստ

«Ես գիտեմ, որ եթե ինչ-որ մեկն ընկերություն արած լիներ Կավանիի հետ, դա Իբրային դուր չէր գա: Կամ Իբրայի հետ ես, կամ նրա դեմ: Նա ինձ պամտել է, որ ՊՍԺ-ում ամեն ինչ կարգին էր Լորան Բլանի հետ, նա լավ հարաբերություններ է ունեցել այնտեղ բոլորի հետ: Միակ մարդը, որի հետ նա լավ հարաբերություններ չի ունեցել՝ Կավանին է: Նա ինձ պամտել է, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում ատել է 4 խաղընկերոջ, որոնցից մեկը Կավանին է», – Սիանիի խոսքերն է փոխանցում RMC-ն:

Կլոպն առաջարկ է ստացել ազգային հավաքականից ու տվել իր պատասխանը
Նորություններ
Կլոպն առաջարկ է ստացել ազգային հավաքականից ու տվել իր պատասխանը

Նշվում է, որ 2015 թվականին, երբ գերմանացին թողեց «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնը, Մեքսիկայի ֆուտոբլի ֆեդերացիայի նախագահը նրան առաջարկ է արել, սակայն Կլոպը մերժել է, քանի որ ցանկացել է ուժերը փորձել Պրեմիեր լիգայում: Հենց այդ թվականից էլ Կլոպը գլխավորում է «Լիվերպուլը», որի հետ հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, այժմ էլ միավորների հսկայական առավելությամբ առաջինն է Պրեմիեր լիգայում: Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ գործում է մինչև 2024 թվականը:

Գերմանական լրատվամիջոցները նշել են Բունդեսլիգայի շարունակման կոնկրետ ժամանակացույցը
Նորություններ
Գերմանական լրատվամիջոցները նշել են Բունդեսլիգայի շարունակման կոնկրետ ժամանակացույցը

Գերմանական լրատվամիջոցները, մասնավորապես՝ Bild-ը և Kicker-ը հաղորդում են, որ մրցաշարը կշարունակվի մայիսի 15-ից։ Հիշեցնենք, որ որոշման համաձայն՝ Բունդեսլիգան կարող է շարունակվել մայիսի 2-րդ կեսից, սակայն կոնկրետ ժամանակացույց դեռևս պարզ չէ։ Աղբյուրների համաձայն՝ մայիսի 15-ին, 16-ին և 17-ին կկայանան 26-րդ տուրի հանդիպումները։ Տուրի շրջանակում է նաև ռուրյան դերբին՝ «Բորուսիա Դորտմունդ» – «Շալկե» խաղը։

Չեմպիոնների լիգայի վերադարձի հավանական օրերը
Նորություններ
Չեմպիոնների լիգայի վերադարձի հավանական օրերը

RMC Sport-ի փոխանցմամբ, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Յուվենտուսի» ու «Լիոնի» միջև պատասխան հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 8-ին՝ հետևելով սանիտարական բոլոր նորմերին։ ՊՍԺ-ի առաջին հանդիպումը 1/4 եզրափակիչում կարող է կայանալ օգոստոսի 10-ին, 11-ին կամ 12-ին։ Այս մասին ՈւԵՖԱ-ն հայտնել է եվրոպական ակումբների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ ազգային առաջանությունը պետք է ավարտվեն հուլիսի վերջին, որպեսզի հասցնեն անցկացնել նաև եվրագավաթային խաղերը։ Դեռևս հստակ տեղեկություն չկա մրցաշարի ձևաչափի փոփոխության վերաբերյալ. բացառված չէ, որ երկխաղյա դիմակայությունների չլինեն ու հաղթողը որոշվի մեկ հանդիպմամբ։

«Ռոման» ցանկանում է, որ «Արսենալը» օգնի վճարել Մխիթարյանի աշխատավարձը
Նորություններ
«Ռոման» ցանկանում է, որ «Արսենալը» օգնի վճարել Մխիթարյանի աշխատավարձը

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձևակերպելու համար «Ռոման» ցանկանում է, որ «Արսենալը» վճարի ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը, հայտնում է ESPN-ը։ Լոնդոնյան ակումբում իր պայմանագրի համաձայն՝ Մխիթարյանը վաստակում է 180 հազար ֆունտ ստեռլինգ շաբաթական։ «Գայլերը» պատրաստ չեն նման կլորիկ աշխատավարձ վճարել խաղացողին այդ պատճառով ֆինանսական աջակցություն են ակնկալում «զինագործներից»։ «Արսենալի» ֆինանսական զիջումների կարող է գնալ ցածր տրանսֆերային արժեք սահմանելով կամ աշխատավարձի մասնակի վճարումով։ Ըստ շշուկների՝ անգլիական ակումբը 10 մլն. ֆունտ է պահանջում Մխիթարյանի դիմաց, սակայն «Ռոման» ամեն կերպ փորձում է նվազեցնել այս արժեքը։ Հիշեցնենք, որ կիսապաշտպանը ամառային նախորդ տրանսֆերային պատուհանին տեղափոխվոլ էր հռոմեական թիմ վարձավճարով։ Նա այդ ժամանակ համաձայնվել էր…

Ինչ տեսք ունի Սոնը հարավկորեական բանակում (ֆոտո)
Նորություններ
Ինչ տեսք ունի Սոնը հարավկորեական բանակում (ֆոտո)

Բրիտանական Mirror-ը լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ տեսք ունի կիսապաշտպանը ծաայության ընթացքում։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 27-ամյա Սոնն ուսումնամարզական հավաքների է մասնակցելու, որի ընթացքում ուսանելու է ռազմական հմտություններ, ինչպես նաև սովորեցնելու են, թե ինչպես է պետք կրակել զենքից։ Հեվելենք, որ Հարավային Կորեայի օրենքների համաձայն՝ երկրի արական սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ պարտավոր է ծառայության անցնել բանակում մինչև 28 տարեկանը։ Ծառայությունը սովորաբար տևում է 21 ամիս, սակայն Սոնի համար կարճաժամկետ կլինի։  

Մբապեն ասել է` ինչ պայմանով նոր համաձայնագիր կնքի ՊՍԺ-ի հետ
Նորություններ
Մբապեն ասել է` ինչ պայմանով նոր համաձայնագիր կնքի ՊՍԺ-ի հետ

Ինչպես հաղորդում է AS պարբերականը, Մբապեն ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքի միայն այն դեպքում, եթե դրանից հետո ավելի կհեշտանա նրա՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելը։ Նա ակնկալում է, որ նոր կնքված պայմանագրում կլինի կետ, ըստ որի «Ռեալը» նրա տրանսֆերը կգնի հատուկ ֆիքսված գումարի դիմաց։ Թե քանի տարով է նախատսեված լինելու նոր պայմանագիրն ի՞նչ աշխատավարձ է ստանալու Մբապեն, հայտնի չէ։ Նշենք, որ «Ռեալը» Կիլիան Մբապեին գնելու ամենաիրական հավակնորդն է։ Զինեդին Զիդանը բազմիցս նշել է, որ կցանկանար իր հայրենակցին մի օր տեսնել իր թիմում։

Մինո Ռայոլան ասել է՝ ինչպես Հալանդը հանդես կգա «Ռեալում»
Նորություններ
Մինո Ռայոլան ասել է՝ ինչպես Հալանդը հանդես կգա «Ռեալում»

«Հալանդը արդեն հիմա կարող է տեղափոխվել «Ռեալ»։ Ընդ որում ոչ միայն տեղափոխվել, այլև տարեկան խփել 40-50 գնդակ։ Նա ի զորու է կրկնկելու Ռոնալդուի ցուցանիշները։ Այս պահին նա հրաշալի մարզավիճակում է, իսկ մի քանի տարի հետո ավելի մոտ է լինելու կատարյալ հարձակվողի մակարդին», – Ռայոլայի խոսքը մեջբերում է իտալացի լրագրող Ալֆրեդո Պեդուլան։ Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը «Բորուսիա» էր տեղափոխվել այս մրցաշրջանի ընթացքում։ Անցկացրած 11 խաղում նորվեգացի գոլահարը խփել է 12 գնդակ։

Ռոնալդուն ժամանել է Թուրին, որտեղ երկու շաբաթ կինքնամեկուսանա
Նորություններ
Ռոնալդուն ժամանել է Թուրին, որտեղ երկու շաբաթ կինքնամեկուսանա

Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա պորտուգալացու՝ Gulfstream G200 Galaxy մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրինի օդանավակայանում մայիսի 4-ի երեկոյան։ Կրիշտիանուն երկու շաբաթով կինքնամեկուսանա, որից հետո կմիանա թիմին՝ մարզումներ անցկացնելու համար։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանա Մադեյրայից Թուրին մեկնել, քանի որ ֆուտբոլիստի ինքնաթիռը գտնվում է Իսպանիայում, իսկ երկրի կառավարությունը, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, չի թույլատրում թռիչքներ իրականացնել։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն Իտալիայից իր հայրենիք է մեկնել մարտին՝ մոր կողքին լինելու համար։ Վերջինն ուղեղի կաթված էր ստացել։ Ֆուտբոլիստն արդյունքում որոշում կայացրեց մնալ Մադեյրա կղզում իր ընտանիքի հետ ու կարանտինն այնտեղ անցկացնել։

ՈՒԵՖԱ-ի նախագահ․ «Հին ու բարի ֆուտբոլը շուտով կվերադառնա»
Նորություններ
ՈՒԵՖԱ-ի նախագահ․ «Հին ու բարի ֆուտբոլը շուտով կվերադառնա»

«Մարդկությունը կհաղթի կորոնավիրուսը։ Մենք տեսանք, թե որքան խոցելի է մեր աշխարհը, որքան կարող են նման դեպքերն ապակայունացնել իրավիճակը։ Ֆուտբոլը շուտով կվերադառնա, այն կփոխվի, բայց միայն կարճ ժամանակով։ Ֆուտբոլն անցյալում ևս տեսել է պատերազմներ ու համաճարակներ ու հաղթահարել է դրանք։ Շուտով հին ու բարի ֆուտբոլը կվերադառնա, բայց մինչև այդ մենք պետք է հետևենք կառավարությունների որոշումներին։ Բժշկական բոլոր պահանջներին համապատասխան՝ հանդիպումներն առանց հանդիսականների կարող են վերադառնալ համեմատաբար ավելի շուտ։ Ամեն դեպքում ամեն ինչ որոշում է ոչ թե սպորտը, այլ քաղաքականությունը»,- Football Italia-ն մեջբերում է Չեֆերինի խոսքը։

Նեյմարը հանուն «Բարսելոնա» վերադարձի հրաժարվել է խոշոր գումարից
Նորություններ
Նեյմարը հանուն «Բարսելոնա» վերադարձի հրաժարվել է խոշոր գումարից

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը Նեյմարին նոր պայմանագիր է առաջարկել, որով ֆուտբոլիստին, որպես հավատարմության նշան, պետք է տրամադրվեր հավելյալ 100 միլիոն եվրո, սակայն Նեյմարը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել թիմի հետ։ Բացի այդ, միևնույն ժամանակ նշվում է, որ 28-ամյա բրազիլացին պատրաստ է ներկայիս աշխատավարձի կեսն ստանալ «Բարսելոնայում» նրա համար, որ ևս մեկ անգամ «կապտանռնագույնների» կազմում ելույթ ունենալու հնարավորություն ստանա։ Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականին է համալրել ՊՍԺ-ի կազմը հենց «Բարսելոնայից»։ Տրանսֆերի համար փարիզյան ակումբը վճարել է ֆուտբոլիստի հրաժարագինը, որ կազմում էր 222 միլիոն եվրո։

Ադրիեն Ռաբիոն՝ անգլիական ակումբի նշանառության տակ
Նորություններ
Ադրիեն Ռաբիոն՝ անգլիական ակումբի նշանառության տակ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb-ը: Ըստ տեղեկությունների՝ անգլիական ակումբի ներկայացուցիչները ֆրանսիացի ֆուտբոլիստի ելույթներին հետևել են Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հանդիպումների ժամանակ: Գործարքը, հնարավոր է, ձևակերպվի ամռանը: Ռաբիոն ՊՍԺ-ից «Յուվենտուս» է տեղափոխվել 2019 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով: 25-ամյա կիսապաշտպանն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 17 մրցավեճ (11-ում եղել է մեկնարկային կազմում): Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում խաղադաշտ է դուրս եկել 4 անգամ (3-ում՝ հիմնական կազմում): Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:

Ֆերդինանդը նշել է՝ որն է Պոգբայի միակ խնդիրը
Նորություններ
Ֆերդինանդը նշել է՝ որն է Պոգբայի միակ խնդիրը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է մանկունիանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին ու նշել, որ ֆրանսիացու միակ խնդիրն իր գործակալն է՝ Մինո Ռայոլան: «Անկեղծ կլինեմ. շատ եմ սիրում Պոգբային, նա ինձ համար մեծ երեխա է: Վաղուց եմ ճանաչում նրան, մինչև հիմա էլ շփում ունենք: Իմ կարծիքով՝ նա միայն մեկ խնդիր ունի. նա պետք է խոսի, ոչ թե իր գործակալ Մինո Ռայոլան: Եթե նա արտահայտեր իր ցանկություններն ու հայտարարություններով հանդես գար, շատ ավելի պարզ կլիներ ամեն ինչ: Ես դա նրան ասել եմ ու հուսով եմ՝ ճիշտ կընդունի խոսքերս», – ասել է Ֆերդինանդը The Beautiful Game պոդկաստի ժամանակ:  

Բրունո Ֆերնանդեշ. «Դժվար է հասկանալ, թե ինչպես է նա մնացել առանց «Ոսկե գնդակի»
Նորություններ
Բրունո Ֆերնանդեշ. «Դժվար է հասկանալ, թե ինչպես է նա մնացել առանց «Ոսկե գնդակի»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը ցանկանում է բարելավել իր խաղը ու ընդգծում է, որ ոգեշնչվում է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստայից։ «Ինիեստան այն մեկն է, որին սիրում էի հետևել, քանի որ նա 8 համար դիրքի ու 10 համարի դիրքի խաղացողների խառնուրդ է։ Այդ դիրքերում կարող եմ ավելի լավը դառնալ։ Նա այն ֆուտբոլիստն է, որը սիրում է վերահսկել գնդակը, ռիսկի դիմել, ու ես կարծում եմ, որ նա աշխարհում լավագույններից էր։ Ինձ համար զարմանալի էր, թե ինչպես Ինիեստան ավարտեց կարիերան առանց «Ոսկե գնդակը» հաղթելու։ Ինձ համար դժվար է դա հասկանալ՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ նա հաղթել է։ Ինիեստայի բացի այլ ֆուտբոլիստներ…

«Սանեն դեռևս թոփ ֆուտբոլիստ չէ». Հայնկես
Նորություններ
«Սանեն դեռևս թոփ ֆուտբոլիստ չէ». Հայնկես

«Բավարիայի» նախկին լեգենդար մարզիչ Յուպ Հայնկեսը վստահ չէ, որ Լերոյ Սանեն ու Կայ Հավերցը արժեն այն գումարը, որը մյունխենյան ակումբը ցանկանում է վճարել նրանց դիմաց։ «Կարծում եմ, որ Սանեն դեռևս թոփ ֆուտբոլիստ չէ։ Այդ ֆուտբոլիստը հիմա գտնվում է խաչմերուկում. նա կարող է շարունակել տքնաջան աշխատել ինքն իր վրա, բայց կարող է նաև այդպես էլ մնալ մեծ տաղանդ։ Ո՞ր ճանապարհը նա կընտրի։ Սանեն պետք է պատրաստ լինի հաջորդ քայլը կատարելուն։ Կասեմ նաև, որ նրա համար սահմանված տրանսֆերային արժեքը չափազանցված եմ համարում («Մանչեսթեր Սիթին» նրա դիմաց պահանջում է 100 մլն. եվրո-խմբ.)։ Ես նաև կասկածներ ունեմ, որ Հավերցը կկարողանա միանգամից ինտեգրվել մեծ ակումբում։…

Կոնտեն դժգոհ է Էրիկսենից. թոփ կիսապաշտպանը կարող է փոխարինել դանիացուն
Նորություններ
Կոնտեն դժգոհ է Էրիկսենից. թոփ կիսապաշտպանը կարող է փոխարինել դանիացուն

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կոնտեն դժգոհ է թիմի միջին գծի ֆուտբոլիստների խաղից: Նշվում է, մասնավորապես, որ իտալացի մասնագետը տպավորված չէ Քրիստիան Էրիկսենի խաղից, որը հունվարին էր «Տոտենհեմից» տեղափոխվել միլանյան ակումբ: «Ներաձուրիների» ղեկավարությունը կարծում է, որ Պոգբան պատրաստ է նույնիսկ աշխատավարձի նվազեցման, միայն թե լքի «Յունայթեդը»: Հաղորդվում է, որ «Ինտերը» մտադիր է սկսել բանակցությունները մանկունիանցիների հետ՝ Պոգբայի հետ անձնական պայմանագրի կետերը համաձայնեցնելուց հետո:

Հալանդը ասել է, թե ով կհաղթի «Ոսկե գնդակը» 2025-ին
Նորություններ
Հալանդը ասել է, թե ով կհաղթի «Ոսկե գնդակը» 2025-ին

«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսիի վերաբերյալ հերթական հարցին։ «Մեսի՞, թե՞ Ռոնալդու, օ՜, չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Ո՞վ կհաղթի «Ոսկե գնդակը» 2025 թվականին։ Մեսին»,-նորվեգացի խաղացողի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։ Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը իր կարիերայում 6 անգամ է հաղթել ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը, իսկ պորտուգալացին՝ 5։ Հալանդը նաև խոստովանել էր, որ ֆուտբոլում իր կուռքերն են Ռոնալդու ու «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

Ռոնալդուն իր մայրիկին 100 հազար եվրո արժողությամբ «Մերսեդես» է նվիրել
Նորություններ
Ռոնալդուն իր մայրիկին 100 հազար եվրո արժողությամբ «Մերսեդես» է նվիրել

Պորտուգալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր մայրիկին՝ Դոլորես Ավեյրուին, թանկարժեք նվեր է հանձնել՝ հաղորդում է Tikitakas-ը։ Ֆուտբոլիստը Մայրերի օրվա կապակցությամբ իր մորը նվիրել է Mercedes GLC Coupe մակնիշի, մոտ 100 հազար եվրո արժողությամբ ավտոմեքենա։ Ավեյրուն լուսանկարվել է նոր մեքենայի կողքին և լուսանկարը տեղադրել իր ինստագրամյան էջում՝ զավակներին շնորհակալություն հայտնելով նվերի համար։   Посмотреть эту публикацию в Instagram   Obrigada aos meus filhos pelos presentes que hoje recebi. Feliz dia para todas as mães ❤️🌷 Публикация от Maria Dolores (@doloresaveiroofficial) 3 Май 2020 в 1:29 PDT Հիշեցնենք, որ Դոլորես Ավեյրուն մարտի սկզբին առողջական խնդիրներով հոսպիտալացվել էր։ 65-ամյա Ավեյրուն ինսուլտ…

Ամենաթանկարժեք կազմեր ունեցող 10 ակումբներն ըստ Transfermarkt-ի
Նորություններ
Ամենաթանկարժեք կազմեր ունեցող 10 ակումբներն ըստ Transfermarkt-ի

Ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին», այն միակ ակումբն է, որի կազմի ընդհանուր արժեքը գերազանցել է 1 մլրդ եվրոն: 2-րդ հորիզոնականում «Լիվերպուլն» է, լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը»: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ 1․ «Մանչեսթեր Սիթի»՝ 1,02 մլրդ եվրո 2․ «Լիվերպուլ»՝ 967 մլն 3․ «Ռեալ Մադրիդ»՝ 888,5 մլն 4․ «Բարսելոնա»՝ 852,7 մլն 5․ ՊՍԺ՝ 843,7 մլն 6․ «Բավարիա»՝ 756,6 մլն 7․ «Ատլետիկո Մադրիդ»՝ 709 մլն 8․ «Տոտենհեմ»՝ 699 մլն 9․ «Չելսի»՝ 679,9 մլն 10․ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 646,7 մլն Հիշեցնենք, որ այս տարվա մարտին նմանատիպ ցուցակ էր հրապարակել նաև CIES-ը: Այն ժամանակ առաջատարը «Լիվերպուլն» էր, լավագույն եռյակում տեղ էին զբաղեցրել նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան»:

Լեմանը Nike-ի գնդակին է մեղադրում՝ 2004-ին ՉԼ-ից դուրս մնալու համար
Նորություններ
Լեմանը Nike-ի գնդակին է մեղադրում՝ 2004-ին ՉԼ-ից դուրս մնալու համար

Գերմանացին այդ պարտության մեջ 2 գործոն է առանձնացնում՝ խիտ խաղացանկը և Nike Total Aerow գնդակը: «Չեմ հասկանում նման ծանրաբեռնված խաղացանկի իմաստը: Մինչև հիմա Պրեմիեր լիգայի շատ թիմեր տառապում են դրա պատճառով: Ինչո՞ւ պետք է բոլոր կարևոր խաղերը լինեն մրցաշրջանի վերջում: 10 օրվա ընթացքում խաղացինք ուժեղագույն թիմերի հետ, ու որքան էլ հզոր լինի թիմը, չի կարող այդպիսի բարձր մակարդակի խաղեր անցկացնել 2-3 օրը մեկ: Հիշում եմ՝ «Չելսիի» դեմ սխալ թույլ տվեցի, որի պատճառը Nike-ի նոր գնդակն էր: Այն այնպես անսպասելի շեղեց իր ուղղությունը, որ չկարողացա որսալ: Իսկ վերջում այնքան ուժասպառ էինք, որ չկարողացանք ոչ-ոքին պահել ու պարտվեցինք», – Լեմանի խոսքերն է…

Պրեմիեր լիգայի 2020/21 առաջնության խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների
Նորություններ
Պրեմիեր լիգայի 2020/21 առաջնության խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը՝ ակումբները նախապատրաստվում են նման տարբերակի և ուսումնասիրում այդպիսի որոշման հնարավոր հետևանքները: Պրեմիեր լիգայի ակումբները սպասում են, որ ֆուտբոլն իր բնականոն վիճակին կվերադառնա միայն կորոնավիրուսային պատվաստանյութի ի հայտ գալուց հետո: Sky Sports-ը հղում է կատարում մասնագետներին, որոնք հավաստիացնում են, որ այն չի ստեղծվի 2021 թվականի կեսերից շուտ: Առաջնությանը մասնակցող ակումբներն արդեն հիմա, հասկանալով, որ եկամուտների անկումն անխուսափելի է, մտածում են տրանսֆերային պատուհանի ժամանակ նորեկներ հրավիրելու համար հնարավորինս քիչ գումար ծախսելու ուղղությամբ: Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունը կորոնավիրուսի պատճառով ընդհատված է մարտից 13-ից: Բոլոր ակումբները պատրաստակամություն են հայտնել ավարտին հասցնելու մրցաշրջանը, երբ անվտանգության բավարար երաշխիքներ կլինեն:

Կայքը «» խախտում է Հայաստանի օրենսդրությունը,
հետևաբար մուտքը դեպի այս կայք մերժվում է.
Դուք կուղղորդվեք կայք
ով օրինական է աշխատում Հայաստանում.
Անցնել կայք