Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերները սենսիացիայի չեն սպասում «Բարսելոնա» — «Լեսթեր» խաղում

Արտյոմ Ասլանյան
Այսօր՝ օգոստոսի 3-ին, International Champions Cup-ի շրջանակներում «Բարսելոնան» կհանդիպի «Լեսթերին»: Բուքմեյքերների կարծիքով՝ «աղվեսները», որոնք նախորդ մրցաշրջանում ի զարմանս բոլորի՝ դարձան Անգլիայի չեմպիոն, դժվար թե կարողանան հերթական անակնկալը մատուցել ու լուրջ պայքար մղել կատալոնական ակումբի հետ: 
«Բարսելոնայի» հաղթելու հավանականությունը 71% է:

«Բարսելոնայի» հաղթելու հավանականությունը 71% է:

Համաձայն VivaroBet բուքմեյքերական ընկերության սահմանած գործակիցների՝ «Բարսելոնան» բացահայտ ֆավորիտ է այս խաղում: Կատալոնացիների հաղթանակը գնահատվում է 1,27 գործակցով, ինչը կազմում է 71% հավանականություն: «Լեսթերի» հաղթանակի գործակիցը 8,59 է (10%), իսկ ոչ-ոքիինը՝ 5,05 (17%): Անգլիական թիմի չպարտվելու հավանականությունը կազմում է 3,30 գործակից:

Մասնագետները կարծում են, որ հանդիպումն արդյունավետ կստացվի: Տոտալ 2,5-ից շատ գոլի համար սահմանված է 1,45 գործակիցը, իսկ հակառակ խաղադրույքի համար՝ 2,55:

Ավելի մեծ է հավանականությունն այն բանի, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: «Երկուսն էլ կխփեն — այո» խաղադրույքի գործակիցը 1,82 է, իսկ «երկուսն էլ կխփեն — ոչ»-ինը` 1,88:

Բուքմեյքերները շատ հավանական են համարում, որ «Բարսելոնան» առնվազն երկու գոլ կխփի: Դրա գործակիցը 1,35 է: Էնրիկեի թիմի «անհատական տոտալը 2,5-ից շատ գոլ» խաղադրույքի գործակիցը 2,02 է: Ինչ վերաբերում է «Լեսթերին», ապա թիմի գոլ խփելը գնահատվում է 1,67 գործակցով:

Այս խաղի ամենահավանական հաշիվը 2:0-ն է՝ հօգուտ «Բարսայի»: Այս իրադարձության համար սահմանված է 5,56 գործակիցը:

Մասնագետները հակված են այն մտքին, որ երկու խաղակեսերում էլ գոլեր կլինեն: Դրա գործակիցը 1,47 է: Ընդ որում՝ այն բանի հավանականությունը, որ «Բարսելոնան» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի, կազմում է 1,82 գործակից:

Արագ գոլի հավանականությունը քիչ է: Այդ իրադարձության գործակիցը 2,68 է:

Այս խաղում գոլ խփելու ամենամեծ շանսերն ունեն «Բարսելոնայի» հարձակվողները՝ Լուիս Սուարեսն (1,62) ու Լիոնել Մեսսին (1,71): «Լեսթերի» առաջատարների՝ Ջեյմի Վարդիի ու Ռիյադ Մահրեզի աչքի ընկնելու հավանականությունը գնահատվում է համապատասխանաբար 2,66 և 3,15 գործակիցներով:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք