Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերների կարծիքով՝ Գարեթ Բեյլը կմնա Մադրիդի «Ռեալում»

Արամ Սահակյան
Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի պլանների մեջ գալիք մրցաշրջանի համար, սակայն «արքայական» ակումբը մեծ դժվարությունների է հանդիպում Բեյլին վաճառելու ճանապարհին։

Նախորդ մրցաշրջանը բարեհաջող չէր Բեյլի համար։ Բազմաթիվ վնասվածքներ, ոչ տպավորիչ ֆուտբոլ ու այդ ամենի հետ մեկտեղ բարձր աշխատավարձ։ Այո՛, Բեյլը Մադրիդում շատ բարձր է վարձատրվում։ Հենց դա էլ խնդիրներից մեկն է, որ «արքայական» ակումբում չեն կարողանում գտնել մի թիմի, ով մեծ գումարներ կվճարի ուելսցուն գնելու համար, դե իսկ հետո ոչ պակաս մեծ գումարներ կտա նրան աշխատավարձի տեսքով։

Ռուսական մի շարք բուքմեյքերական ընկերություններ արդեն իսկ խաղադրույքներ են սկսել ընդունել Բեյլի հեռանալ-չհեռանալու հարցով։ Սակայն ինչքան ավելի շոգ է դառնում ամառը, այնքան ավելի մշուշոտ են Բեյլի հեռանալու տարբերակները։ Օրեր առաջ ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնետտը հայտարարեց, որ ոչ մի դեպքում իր հաճախորդը վարձակալական հիմունքներով այլ ակումբ չի տեղափոխվի։ Ժամանակագրական առումով գրեթե նույն պահին ՄՅՈւ-ն հրաժարվեց Բեյլին ձեռք բերելու մտքից։ «Գարեթը երջանիկ է Մադրիդում»,-ահա այն ամենը, ինչ ասում է Բեյլի գործակալը։

Ներկա պահին Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակում հետևյալ պատկերն է։ Մարզիչը ուզում է, որ ֆուտբոլիստը հեռանա։ Բեյլը դրա մասին լսել անգամ չի ցանկանում։ Դե իսկ ակումբի վերնախաղը չի ստացել բավարար առաջարկներ, որոնցով մեծ գումար կվաստակի, ու կկարողանա կյանքի կոչել Զիդանի ցանկությունը։ Ճիշտ է, երեկ կար տեղեկություն, որ Բարնետտը Միլանում քննարկելու է Բեյլի հավանական տեղափոխությունը «Ինտեր», բայց դա այդքան էլ իրատեսական չի թվում, քանի որ 29-ամյա ֆուտբոլիստը երբեք էլ չի հպարտացել Իտալիայում խաղալու ցանկությամբ։

Ռուսական Лига Ставок բուքմեյքերական ընկերությունը 1,4 գործակից է սահմանել Գարեթ Բեյլի՝ «Ռեալում» մնալու համար։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք