Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. Զիդանը չի մնա «Ռեալի» ղեկին երկու տարուց ավելի

Սպարտակ Պետրոսյան
«Վալենսիայի» դեմ արտագնա խաղում (2:2) միավորներ կորցնելով՝ Ռաֆայել Բենիտեսը հեռացվեց «սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնից: «Ռեալի» ղեկը Ֆլորենտինո Պերեսը վստահեց թիմի լեգենդ Զինեդին Զիդանին: Բուքմեյքերներն արդեն խաղադրույք են ընդունում «արքայական» ակումբում Զիզուի ապագայի վերաբերյալ:
DvmDDbITu7lHmXH_eHlqZwzKKA6UaNrgpOhOL20FZbQ

Բուքմեյքերները չեն հավատում Զիդանի ղեկավարությամբ մադրիդցիների արագ կերպարանափոխությանը

Բրիտանական William Hill հանրահայտ բուքմեյքերական գրասենյակն առաջարկում է խաղադրույք կատարել Զինեդին Զիդանի՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու տարեթվի վրա: Ըստ բուքմեյքերների՝ ամենահավանական տարբերակները 2016 եւ 2017 թվականներն են: Այդ տարիներին ֆրանսիացու հեռացման վրա կարելի է խաղադրույք կատարել նույն 2,5 գործակցով:

Այսինքն՝ բուքմեյքերներին մարզչական փոփոխությունը չի համոզել «Ռեալի» լուսավոր ապագայի հարցում: Խաղադրույք կատարել, որ Զիդանը կհեռացվի 2018 թվականին, կարելի է 4,0 գործակցով: «Սերուցքայինների» ղեկին Զիզուի երեք եւ ավելի տարի մնալու հավանականությունը գնահատվում է 13,0 գործակցով:

Բուքմեյքերները չեն հավատում նաեւ մադրիդյան ակումբի կտրուկ կերպարանափոխություններին (հետեւաբար՝ Չեմպիոնների լիգայում եւ Պրիմերայում թիմի հաղթանակին): SkyBet-ը «արքայական» ակումբի՝ ազգային առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում հաղթանակի վրա խաղադրույք է ընդունում 28,0 գործակցով:

Ի դեպ, «Ռեալը» Զիդանի ղեկավարությամբ իր առաջին հանդիպումը կանցկացի հունվարի 9-ին՝ սեփական դաշտում ընդունելով «Դեպորտիվոյին»: Բուքմեյքերները չեն կասկածում «Ռեալի» հաջողության վրա եւ Զիդանի ֆուտբոլիստների հաղթանակը գնահատում են 1.17 գործակցով: Հյուրերի հաղթանակի համար սահմանված է 15.0 գործակիցը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք