Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. «Սանդերլենդն» ամենաակտիվը կլինի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում

Սպարտակ Պետրոսյան
Մեծ Բրիտանիայում արդեն բացվել է ձմեռային տրանսֆերային պատուհանը եւ բուքմեյքերներն սկսել են խաղադրույք ընդունել, թե ո՞ր թիմը առաջիկա մեկ ամսում տրանսֆերային շուկայում կլինի ամենաակտիվը: William Hill-ի վերլուծաբանները կարծում են, որ հունվարին ամենաշատը ֆուտբոլիստներ ձեռք կբերի «Սանդերլենդը»:
Սեմ Էլարդայսի թիմը ծանր վիճակում է

Սեմ Էլարդայսի թիմը ծանր վիճակում է

«Սանդերլենդի» վրա խաղադրույք կարելի է կատարել 4.50 գործակցով: Նշենք, որ «սեւ կատուները» զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը եւ 17-րդ տեղում գտնվող «Սուոնսիից» ետ են մնում չորս միավորով: Ակումբում մարզչական փոփոխություններ արդեն եղել են: Դիկ Ադվոկատին փոխարինել է Սեմ Էլարդայսը, ով հայտնի է տրանսֆերային շուկայում աշխատելու ունակությամբ: Հավելենք, որ բուքմեյքերները հաշվի են առնում ոչ միայն ֆուտբոլիստների տրանսֆերները, այլ նաեւ վարձակալական հիմունքով տեղափոխությունները:

Այս մրցումը հաղթելու բարձր շանսեր ունեն նաեւ «Նյուքասլն» ու «Ասթոն Վիլան»: Տվյալ թիմերի համար սահմանված է 6.00 գործակիցը: Դրանք նույնպես գտնվում են վտանգավոր գոտում: Ավելին՝ բիրմինգհեմցիները վերջին տեղում են եւ 20 տուրից հետո ընդամենը 8 միավոր ունեն:

Բուքմեյքերների կարծիքով՝ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաակտիվը չի կարող լինել «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքաբնակների» վրա կարելի է խաղադրույք կատարել 51.0 գործակցով: Առաջատարների թվում ընթացող «Լեսթերից» նույնպես ակտիվություն չի սպասվում. Կլաուդիո Ռանյերիի թիմի համար սահմանված է 34.0 գործակիցը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք