Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու շանսերը 51% են

Ազատ Շահբազյան
Երեկ հայտնի դարձավ Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի եզրափակչի առաջին մասնակիցը: Թուրինի «Յուվենթուսը» երկու խաղերի արդյունքում հաղթահարեց «Մոնակոյի» արգելքն ու Կարդիֆում կմասնակցի վճռորոշ խաղին: Այսօր իտալացիները կիմանան իրենց մրցակցի անունը: Ամենայն հավանականությամբ, այն կլինի Մադրիդի «Ռեալը», որը կիսաեզրափակչի առաջին խաղում 3:0 հաշվով հաղթեց «Աթլետիկոյին»: Բուքմեյքերները կարծում են, որ հենց Զիդանի թիմն է մրցաշարի գլխավոր ֆավորիտը:
Բուքմեյքերներ. «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու շանսերը 51% են

Բուքմեյքերներ. «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու շանսերը 51% են

Vivaro բուքմեյքերական ընկերությունը Մադրիդի «Ռեալի» չեմպիոնության հավանականությունը գնահատում է 1,82 գործակցով (մոտ 51%): Չեմպիոնների լիգայում Զինեդին Զիդանի թիմի հաղթանակը կարող է դառնալ երկրորդն անընդմեջն ու ակումբի պատմության տասներկուերորդը:

«Յուվենթուսի» չեմպիոնական շանսերը գնահատվում են 2,00 գործակցով (47%): Թուրինցիները կարող են 3-րդ անգամ դառնալ Եվրոպայի ուժեղագույն ակումբը: Վերջին անգամ «Ծեր Սինյորան» Չեմպիոնների լիգայում հաղթել է հեռավոր 1996 թվականին:

Խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «Աթլետիկոն» այսօր քամբեք կանի ու կանցնի եզրափակիչ, իսկ այնտեղ կհաղթի իտալական ակումբին, կարող եք 51,0 գործակցով (2%):

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչներից առաջ «Ռեալի» ու «Յուվենթուսի» հաղթանակի շանսերը գնահատվում էին 2,62 գործակցով, Սիմեոնեի թիմի չեմպիոնության վրա հնարավոր էր խաղադրույք կատարել 5,00 գործակցով, իսկ «Մոնակոյի» հաղթանակը մասնագետները գնահատում էին 8,00 գործակցով:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 3-ին՝ Կարդիֆում: Հեղինակավոր մրցաշարի 2016/17թթ. եզրափակչին մարզադաշտից հետևելու հնարավորություն կունենա 74,5 հազար հանդիսատես:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք